Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ԱՅԼՔ...


Ժողովրդավարության զարգացման աննախադեպ մակարդակ

ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին ամփոփել է իր դիվանագիտական առաքելությունը

ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին վերջին ժամանակում Հայաստանի ամենակարեւոր ձեռբքերումներից է համարում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում դրսեւորված քաղաքական կամքը, երկրում անպատժելիության զգացման վերացումը։
Դեսպան Սվիտալսկին երեկ մամուլի ասուլիսում ամփոփեց դիվանագիտական առաքելությունը։
«Անձամբ կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում անցյալ տարվա ընթացքում, շատ կարեւոր երեւույթ է։ Այս ամենի ժառանգությունն այն է, ինչ դուք պետք է պաշտպանեք։ Արդեն շատ դրական երեւույթներ տեղի են ունեցել։ Եվ վստահ եմ, որ Հայաստանը ժողովրդավարության զարգացման աննախադեպ մակարդակ է ապահովել՝ մասնավորապես վերջին ընտրություններով։ Բայց պետք է անել նաեւ հաջորդ քայլը։ Սակայն ամեն ինչ սկսվում է ընտրություններից, եւ այդ առաջին քայլը դուք արել եք։ Կարող եք հպարտանալ այն ամենով, ինչ տեղ է ունեցել Հայաստանում վերջին դեկտեմբերին»,—ասաց Սվիտալսկին։
Դեսպանը մատնանշեց նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը։ Նա նկատեց՝ Հայաստանը շատ հստակ դիրքորոշում է ստանձնել, քաղաքական կամք է ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում։ Դեսպանի կարծիքով՝ ամուր քաղաքական կամքն անհրաժեշտ պայման է՝ առանց որի առաջընթացը հնարավոր չէ։ «Դուք այդ չափազանց կարեւոր քայլն արդեն ձեռնարկել եք, դա պետք է պահպանել ինստիտուցիոնալ կառույցներում, օրենքներով, հանրության վերաբերմունքով։ Կարող եմ ասել, որ այս հաջորդ քայլերն արդեն արվում են, ինստիտուցիոնալ հենք է ստեղծվում»,–նշեց նա։
Դեսպանը երկրում վերջին մի քանի ամիսների երրորդ կարեւոր ձեռքբերումը համարեց անպատժելիության զգացման վերացումը։ «Որոշ մարդիկ անցյալում կարծել են, թե օրենքից վեր են։ Կարծում եմ, որ սովորական քաղաքացիների համար շատ կարեւոր է դա, վստահ եմ, որ մեծապես գնահատել են, որ ձերբազատվել են դրանից»,–ասաց Սվիտալսկին ու նշեց՝ այժմ ժամանակն է կառուցել անկախ, ամուր եւ արդյունավետ դատաիրավական համակարգ, դատական իշխանություն։
Դեսպանն, այնուամենայնիվ, նկատեց, որ յուրաքանչյուր իշխանություն, ցանկացած կառավարություն աշխարհում զերծ չէ սխալներից։ Ամենակարեւորը համարեց դրանք ընդունելն ու ուղղելը։
Պյոտր Սվիտալսկին կարծում է, որ ԵՄ—ն եւ Հայաստանը գերազանց հարաբերություններ ունեն։ Համագործակցությունը ճիշտ ուղու վրա է. «Թույլ տվեք այս պահին կրկնել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Հայաստան այցի ընթացքում ասածը։ Մեր գնահատականն այն է, որ մենք այս պահին գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Եվ բոլոր գործոնները, որ սովորաբար հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելու համար, հուշում են, որ նման հայտարարությունները կշիռ ունեն։ Մենք ունենք բավականին ակտիվ ու բարեկամական քաղաքական երկխոսություն՝ ամենաբարձր մակարդակից սկսած»։
Անդրադառնալով ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նա նշեց, որ այն արդեն մտնում է իրականացման փուլ։ Նա նկատեց, որ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը շատ հավակնոտ փաստաթուղթ է։ Նաեւ ընդգծեց, որ նշանակալիորեն ավելացրել են Հայաստանի զարգացմանն ուղղված ֆինանսական աջակցության մակարդակը։
«ԵՄ—ն շատ հստակ աջակցությամբ է հանդես եկել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների նկատմամբ։ Այդ աջակցությունը, որպես այդպիսին, ներկայացվել է մեր հայ գործընկերներին տարբեր մակարդակներում՝ սկսած ամենաբարձր մակարդակից։ Վստահ եմ, որ հիշում եք՝ Հայաստանում Դոնալդ Տուսկն ինչ է ասել համաժողովին, ինչ է ասել վարչապետի եւ նախագահի հետ հանդիպումների ընթացքում։ ԵՄ—ն վստահաբար որոշակիորեն միտված է հայկական կողմի ջանքերի իրականացմանը դատաիրավական բարեփոխումներում, մասնավորապես իսկապես անկախ, անբիծ, արդյունավետ դատական համակարգ ստեղծելու ճանապարհին։ Մենք պատրաստ ենք ապահովել քաղաքական աջակցություն, խորհրդատվական աջակցություն, ինչպես նաեւ ֆինանսական աջակցություն»,– ասաց դեսպանը։
Սվիտալսկին անդրադարձավ ու պարզաբանեց նաեւ որոշ հրապարակումներ։ Նա նշեց՝ ԵՄ—ն պատրաստ է տրամադրել շատ հստակ չափելի ֆինանսական աջակցություն դատաիրավական բարեփոխումների գործընթացին։ Այս հարցը քննարկվել է մի քանի օր առաջ, մի շատ կարեւոր առաքելության շրջանակներում։ Հայաստանում ընդունել են Եվրահանձնաժողովի տարբեր ստորաբաժանումներից իրենց գործընկերների, նաեւ որոշակի ծառայության ներկայացուցիչներ եկել են Հայաստան, հանդիպել Բարձրագույն դատական խորհրդի բարեփոխումներ իրականացնողների հետ։ Սվիտալսկին այդ քննարկումները չափազանց կառուցողական համարեց։ «Եվ մեր աջակցությունը, վստահ եմ, չափազանց կարեւոր է նաեւ ֆինանսական տեսանկյունից»,—նշեց դեսպանը։
Այս պահին ԵՄ—ն դիտարկում է ուղիղ աջակցություն, որը միտված կլինի կառավարության անմիջական պլանների իրականացմանը։ «Մենք նաեւ խոսում ենք բազմամիլիոնանոց աջակցության ծրագրի մասին, որն ընդլայնվում է նաեւ գալիք մի քանի տարիների համար՝ Հայաստանին տրամադրվող բյուջետային փաթեթի շրջանակում։ Եվ պետք է նաեւ ընդգծեմ, որ մեր քննարկումները ՀՀ կառավարության, մասնավորապես, արդարադատության նախարարության հետ շատ արդյունավետ եւ կառուցողական են եղել։ Մենք անհամբեր սպասում ենք կոնկրետ պլանների, որոնք այս պահին ՀՀ կառավարությունն ուրվագծում է։ Եվ մենք պատրաստ ենք այդ պլաններում Հայաստանին աջակցություն տրամադրել»,—ասաց Սվիտալսկին։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նա նշեց, որ Եվրամիությունը հավատացած է, որ այն ռազմական լուծում չունի։
«Թույլ տվեք վերահաստատել, որ ԵՄ—ի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է նույնը։ Եվ սա այն դիրքորոշումն է, որը հիմնված է մի շարք հիմնարար սկզբունքների վրա։ Առաջին հերթին մենք հավատացած ենք, որ որեւէ ռազմական լուծում չկա այս հակամարտությանը, այն միայն խաղաղ ճանապարհով կարող է կարգավորվել։ Երկրորդ՝ մենք մեծապես սատարում ենք Մինսկի խմբի գործողություններին»,—ասաց Սվիտալսկին ու վստահեցրեց՝ իրենց դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել։
Լ. Ս.

23-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO