Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Չի թերագնահատում մրցակցին

Երեւանի «Արարատ Արմենիա» ֆուտբոլային ակումբն այլ ակնկալիքներ ուներ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում շվեդական ԱԻԿ—ի հետ դիմակայությունից, ուստի որոշակիորեն հիասթափված է ընդհանուր արդյունքից։ Ափսոսանքի զգացումով հանդերձ, թիմը նոր լիցքերով է պատրաստվում ելույթները շարունակել արդեն Եվրոպայի լիգայի ընտրական մրցաշարում եւ վճռականորեն տրամադրված է հասնելու ավելի լավ արդյունքի։
Այդ մասին Ջիբրալթարի «Լինքոլնի» հետ այսօրվա հանդիպմանը նախորդած ասուլիսում լրագրողներին հավաստիացրեց մայրաքաղաքային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Նա միանգամից նշեց, որ մեր թիմը ֆիզիկապես եւ հոգեբանորեն ամբողջովին վերականգնվել է շվեդների հետ հուլիսի 18—ի հանդիպումից հետո։ Ստոքհոլմյան մրցավեճից, ըստ բանախոսի, մնացել է միայն ափսոսանք, քանզի հաջորդ փուլ անցնելու իրական հնարավորություն կար։
Բանախոսը նկատեց նաեւ, որ ֆավորիտ ասածը որոշակիորեն վերացական կարգավիճակ է, որը պետք է հաստատել խաղով։ «Այո, թղթի վրա կա ֆավորիտ, բայց որեւէ պահի գեթ մեկ տոկոսով մրցակցին թերագնահատելու դեպքում կբախվենք տխուր հետեւանքների։ Այդ մասին նույնիսկ խոսելն է ավելորդ։ Հուսով եմ, մեր թիմում գերակայում է պրոֆեսիոնալ մոտեցումը, եւ նման խնդրի չենք բախվի»,–ասաց Վարդան Մինասյանը։
Ավելին՝ մարզիչը դրվատանքի խոսքեր հասցեագրեց մրցակցին։ «Բնականաբար, ուսումնասիրել ենք նրանց խաղը։ Ցանկացած թիմ ունի ուժեղ եւ թույլ կողմեր, որոնք առանձնացրել ենք եւ կփորձենք օգտվել դրանցից։ «Լինքոլնի» ֆուտբոլիստները բավականին աշխատասեր են։ Նրանք խաղում են անմնացորդ նվիրումով, երբեք թեւաթափ չեն լինում եւ չեն ընկճվում։ Նման թիմն արժանի է հարգանքի, այլ ոչ թե թերագնահատման, եւ մենք այդ գիտակցմամբ ենք պատրաստվում մրցել նրանց հետ»,–ընդգծեց «Արարատ Արմենիայի» մարզիչը։
Պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ նախապատրաստության օրերին մեր թիմի խաղացողները խուսափել են վնասվածքներից. «Բարեբախտաբար, բոլորը կազմ ու պատրաստ են։ Մեր տրամադրության տակ են 23 ֆուտբոլիստներ, որոնցից կընտրենք 18—ին։ Հուսով եմ, չենք բախվի այն խնդրին, որն ունեցանք ԱԻԿ—ի հետ պատասխան խաղում, եւ որը խառնել էր մեր ծրագրերը»։ Տեղին է հստակեցնել, որ մարզիչը նկատի ուներ իրենց նիգերիացի հարձակվող Լուիս Օգանային Շվեդիայի մուտքի արտոնագիր չտրամադրելու հանգամանքը։
Ի դեպ, Վ. Մինասյանը նկատեց, որ առջեւի գծում «Արարատ Արմենիայի» խնդիրները լուծելու համար պահանջվում է ավելի երկար ժամանակ, քան ամառային նախապատրաստության կարճ ընթացքը։ Նրա կարծիքով, խնդիրը պայմանավորված է ոչ այնքան ֆուտբոլիստների մարզավիճակով, վարպետությամբ կամ խաղային մարտավարությամբ, որքան նրանց միջեւ փոխգործակցության կարգավորմամբ։ «Ֆուտբոլում կան չգրված օրենքներ։ Խաղացողները պետք է զգան իրար, ինչը ժամանակ է պահանջում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի շատ հենց հարձակման գծին ենք ուշադրություն դարձրել՝ քաջ հասկանալով, որ կարգավորումը մեկ օրվա, անգամ, մեկ ամսվա հարց չէ։ Համենայնդեպս, մեր թիմի առջեւի գծի ֆուտբոլիստները բավականին որակյալ են եւ, կարծում եմ, արագ կընտելանան իրար, եւ ամեն ինչ ցանկալի ձեւով կդասավորվի»,–հուսով է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը։
Նա ձեռնպահ մնաց երեկ տեղի ունեցած Եվրոպայի լիգայի որակավորման 3—րդ փուլի վիճակահանության արդյունքները մեկնաբանելուց։ Հիշեցնենք, որ հայտնի են դարձել այն թիմերը, որոնք իրադարձությունների հաջող զարգացման դեպքում կարող են դառնալ մեր ակումբների հաջորդ մրցակիցը։ «Արարատ Արմենիայի» դեպքում դա կարող են լինել վրացական «Սաբուրտալոն» կամ խորվաթական «Դինամոն»։ Իսկ Երեւանի «Փյունիկն» ու «Ալաշկերտը» հերթական հաջողության դեպքում պետք է սպասեն համապատասխանաբար անգլիական «Վուլվերհեմփթոնի» եւ հյուսիսիռլանդական «Կրուզադերսի» ու չեխական «Մլադա Բոլեսլավի» եւ ղազախական «Օրդաբասիի» մրցակցության հաղթողներին։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

23-07-2019





15-11-2019
Հետկանչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը
Որքանով այն կնպաստի ուղիղ ժողովրդավարության ամրապնդմանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արդարադատության ...


15-11-2019
Նոր դասագրքերի հիմքում կդրվի քննական մտածողություն
Ո՞ր ուղղությամբ է փոխվում կրթական համակարգը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վերջին ...


15-11-2019
Հայոց գրականության երկու դարը եւ իր մեկնաբանը
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ցանկությունների ցանկությունն էր՝ գրականագիտությունը տեսնել ...


15-11-2019
Դեռ ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը դրական ու լայն ժպիտով է
Սա պետք է դադար համարել եւ շարունակել պայքարը ...


15-11-2019
45.8 մլն եվրոյի վարկ՝ պակասուրդի ֆինանսավորմանը
Գործադիրը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Գործադիրը երեկվա ...


15-11-2019
Արտոնություններ ալյուրի եւ հագուստի արտադրության համար
Գործադիրը կայացրեց համապատասխան որոշումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության ...


15-11-2019
Հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է
Աջակցություն կտրամադրվի Գերմանիայից կամավոր վերադարձած մեր հայրենակիցներին

Գերմանիայում ...



15-11-2019
Ադամ Սահակյանի անվան դպրոց՝ Արցախի Տանձուտում
Ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր ...

15-11-2019
Անտրամաբանական պահանջներից մինչեւ «հուսադրող» մերժում
Աշխատատեղի մասին հայտարարությունը միշտ ...

15-11-2019
Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ...

15-11-2019
Երեկ պարտվեցինք, սպասենք այսօրվան
Մինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO