Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանում շաբաթն ուրբաթից շուտ կարող է գալ

Իսլամական գործոնի մեծացումը շարունակում է մտահոգիչ մնալ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2020 թ. նոյեմբերին, սակայն 2018 թվականի ամռանից նախանշվում են գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդեն այս տարվա աշնանը։ Չմոռանանք, որ այդ երկրում անցած տարվա ապրիլին տեղի ունեցած նախագահական ընտրությունները նույնպես արտահերթ էին։
Ներկայումս Ադրբեջանի ներքաղաքական դաշտում հավակնություններ ունեցող քաղաքական ուժերից մեկը ազգայնականներն են՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի գլխավորությամբ (ժողճակատի առաջին նախագահն էր Աբուլֆազ Էլչիբեյը)։ Վերջինիս քաղաքական ակտվությունը գտնվում է երկրի իշխանության ուշադրության կենտրոնում։ Նա բազմիցս դիմել է Բաքվի քաղաքապետարան ցույց արտոնելու խնդրանքով, սակայն մշտապես մերժում է ստացել։ «Ցույցի շրջանակներում նրանք նախատեսում են անդրադառնալ մի կողմից՝ կաշառակերությանն ու կոռուպցիայի հետ կապված հարցերին, մյուս կողմից՝ Արցախի հակամարտությանը, որում Ադրբեջանն, ըստ նրանց, տանուլ է տալիս։ Քերիմլին այդ թեզը շահարկում է այն մեկնաբանությամբ, որ իրենք կորցնում են Արցախը ոչ ժողովրդավար երկիր լինելու պատճառով»,—«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։
Մյուս քաղաքական բեւեռը լիբերալ հայացքների տեր ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովն է։ Մամեդովը «REAL» շարժման առաջնորդն էր, որին մեղադրում էին 2013թ. հունվարին Իսմայիլիի շրջանում անկարգությունների կազմակերպման մեջ։ Նա կալանավորվել էր 2013 թվականի փետրվարին՝ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարելուց հետո։ Շեքիի դատարանը ընդդիմադիր գործչին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման, սակայն շուրջ հինգ տարի բանտարկությունից հետո Մամեդովն ազատ էր արձակվել 2018 թվականի օգոստոսին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Բաքու կատարած այցի նախօրեին։ Բանտից դուրս գալուց հետո տված հարցազրույցի ժամանակ Մամեդովը հայտարարել էր, որ իրենք ակտիվորեն պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ շեշտելով, որ իշխանության փոփոխությունը պետք է սկսվի հենց խորհրդարանից։
Մամեդովը բավականին լավ կապեր ունի Եվրոպայի խորհրդում։ Պատահական չէ, որ եվրոպական կառույցները, մասնավորապես ԵԽ—ն մեծ դեր են ունեցել նրա ազատ արձակման գործում։ Հայրապետյանի խոսքով, Ադրբեջանի որոշ աղբյուրներ ակնարկում են, որ Մամեդովն ազատ արձակվելուց հետո որոշակիորեն մեղմացրել է քննադատությունն իշխող կուսակցության նկատմամբ։ Նկատենք, որ նման զարգացում Ադրբեջանում արդեն եղել է, երբ «Ռեալնիյ Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլահ Ֆաթուլաեւն ազատվելուց հետո սկսեց ծառայել իշխանություններին։ Պատգամավորը նույնպես փաստեց, որ Մամեդովի վարքագծում նկատել է որոշակի փոփոխություններ… դիվերսանտների գործի հետ կապված ԵԽԽՎ հարակից միջոցառումներից մեկի ժամանակ, որին ներկա է եղել նաեւ Իլգար Մամեդովը, Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչը կոչ է արել նրան՝ անկախ երկրի ներսում ունեցած հակասություններից երկրից դուրս միասին աշխատել հայերի դեմ։ Այդ հայտարարությունը որեւէ արձագանք չի ստացել, ինչը պատգամավորի համար փոքր—ինչ տարօրինակ էր եղել։ «Նախորդ ԵԽԽՎ նստաշրջանում, երբ հարակից միջոցառում էր կազմակերպել իրավապաշտպան Լեյլա Յունուսը, վերջինս բավականին կոշտ է արձագանքել Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին՝ մեղադրելով երկրի իշխանությանը ավտորիտար ռեժիմը պահելու նպատակով պատերազմը շարունակելու մեջ։ Այստեղ նրանց միջեւ եղած հակասությունն ակնհայտ էր, մինչդեռ Մամեդովի լռությունն անհասկանալի էր, չնայած չեմ շտապի վերջնական եզրակացություններ անել, քանի որ նա դեռեւս պահում է ընդդիմադիր քաղաքական գործչի կերպարը»,–մանրամասնեց ադրբեջանագետը։
Հայրապետյանի խոսքով, տարբեր քաղաքական ուժերի ակտիվացումը, ինչպես նաեւ ընդգծված ազգայնական ընդդիմության կողմից Արցախի հիմնահարցի շահարկումները ցույց են տալիս, որ Ադրբեջանում տեղի են ունենում որոշակի գործընթացներ, եւ բացառված չէ, որ իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով իշխանություններն ինչ—որ պահի նախաձեռնեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս համատեքստում ընդդիմադիր քաղաքական գործիչներն անհանգստանում են, որ եթե պահը բաց թողնեն, ապա չեն կարողանա հավուր պատշաճի պատրաստվել արտահերթ ընտրություններին։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ձեռնտու կարող են լինել Իլհամ Ալիեւի համար, եթե այնպիսի իրավիճակային զարգացումներ լինեն, երբ ընդդիմադիր գործիչները եւ քաղաքական ուժերը դուրս գան կենտրոնական իշխանության վերահսկողությունից։
Վերջին շրջանում ընդդիմության հանդեպ հետապնդումները կրկին ուժեղացել են. $ պարբերաբար մտնում են նրանց գրասենյակներ, հետախուզում եւ դուրս գալիս։ Դրանով փաստորեն փորձում են մշտական ճնշման մեջ պահել։ Բացի դրանից, որոշակի փոխդասավորություններ են տեղի ունեցել ուժային կառույցներում, ինչը, փորձագետների գնահատմամբ, արվել է հնարավոր ցույցներն ու բողոքի ակցիաները ճնշելու համար։
Դեռեւս հուլիսի 2—ին «Թուրան» գործակալության տարածած հաղորդագրության համաձայն, քաղհասարակության ներկայացուցիչներից եւ փորձագետներից կազմված մի խումբ հայտարարել էր «Ադրբեջանի ազգային Հանրապետության (1918—20 թթ) ամբողջականության վերականգնման նպատակով ժողովրդավարական փոփոխությունների հարթակ» ստեղծելու մասին։ Նախաձեռնող խումբը նաեւ փաստաթուղթ էր տարածել, որով նախատեսում է ժողովրդավարության հասնել խորհրդարանական ընտրությունների միջոցով։
Հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում նաեւ իշխանության ներսում։ Այստեղ կան միմյանց հետ աշխատող, միեւնույն ժամանակ հակակշռող, երբեմն նաեւ իրար դեմ պայքարող երկու կլաններ՝ նախիջեւանյան կլանը եւ Փաշաեւների ընտանիքը։ Նախիջեւանյան թեւը ղեկավարում է նախագահի աշխատակազմի ղեկավար, «Նոր Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչ Ռամիզ Մեհդիեւը, որը մամուլում հայտնի է «գորշ կարդինալ» անվամբ։ Այս խմբավորումն իշխանության մեջ է դեռեւս Հեյդար Ալիեւի ժամանակներից։ Փաշաեւների ընտանիքի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից է Մեհրիբան Ալիեւան, որը Ադրբեջանի փոխնախագահն է։ Ադրբեջանագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թեեւ 2017 թ. տեղի ունեցած սահմանադրության փոփոխությամբ երկրում պետք է լինի երկու փոխնախագահ, սակայն մինչ օրս այդպես էլ երկրորդը չի նշանակվել։ «Ալիեւան դաշտը համալրել է երիտասարդ նոր կադրերով, որոնք տիրապետում են օտար լեզուների եւ ավելի մրցունակ են։ Նրանք նաեւ ընկալելի կերպարներ են Եվրոպայի համար։ Ալիեւը ցանկանում է նոր կադրեր բերել, որովհետեւ միջազգային ասպարեզում հներն այլեւս մրցունակ չեն իրենց հին թեզերով»,– ասաց պատգամավորը՝ կանխատեսելով, որ Ադրբեջանի հաջորդ նախագահը 2025 —ին կդառնա հենց Մեհրիբան Ալիեւան։
Ադրբեջանի ներկայիս իշխանությունն իր համար առավել վտանգավոր է համարում իսլամական գործոնի մեծացումը։ Միայն վերջերս հետախուզել են մի շարք մզկիթներ, հայտնաբերել արգելված իսլամական գրականություն։ «Իշխանությունն ամենաշատը սարսափում է իսլամիստներից։ Նրանց այնքան ճնշված են պահում, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հավանականությունը չափազանց փոքր է, գրեթե անհնար։ Դեռեւս 90—ականներին, երբ պատերազմական շրջանում Իրանից միսիոներներ էին ուղարկում, Հեյդար Ալիեւն արգելեց նրանց մուտքը՝ վախենալով, որ Իրանը կարող է փորձել Ադրբեջանի հետ կրոնական միավորում ստեղծել։ Եթե ընդդիմադիր գործիչներին բռնում, բաց են թողնում, ծեծում, բաց են թողնում, ապա իսլամի հետ առնչվող մարդկանց ուղղակի վերացնում են, առանց դատ ու դատաստանի մահապատժի ենթարկում»,– մանրամասնեց զրուցակիցս։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին, ապա այս ուղղությամբ տասնյակ տարիներ աշխատանք է տարվել, որպեսզի միասնականություն չձեւավորվի։ Ադրբեջանագետի խոսքով, խորհրդային տարիներից սկսած փուլ առ փուլ, հետեւողականորեն ուծացման քաղաքականություն է տարվել։ Նա չբացառեց, որ դրսի օժանդակության պայմաններում այս կամ այն փոքրամասնության ներկայացուցիչները փորձեն ընդվզել, սակայն Ադրբեջանի ղեկավարությունն այդ զարգացումները պահում է խիստ վերահսկողության տակ։
Թե ո՞րն է Հայաստանի համար Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ձեռնտու տարբերակը, պատգամավորն ընդգծեց, որ եթե ինչ—որ հրաշքով հնարավոր լիներ այդ երկրի հետ հարաբերվել նույն արժեհամակարգային դաշտում, ապա միգուցե խնդիրներն այլ որակ, իսկ լուծումներն այլ ընթացք ստանային։ «Ճանաչելով Ադրբեջանը, չեմ կարծում, որ այս փուլում այնտեղ ժողովրդավարական ընտրություններ տեղի ունենան։ Ուղղակի Ալիեւը կփորձի իր համար հարմարավետ սցենար առաջ տանել, ժողովրդավարական ընտրությունների իմիտացիա անել, որպեսզի Միլի մեջլիսում իր համար ձեռնտւ փոխդասավորություն լինի։ Նույնիսկ եթե ընդդիմադիր գործիչներ էլ անցնեն, ապա դրանք կլինեն լիարժեքորեն վերահսկելի եւ կծառայեցվեն դրսում հակահայկական լոբբինգ իրականացնելու համար»,–մեկնաբանեց Հայրապետյանը։ Որքան էլ զարմանալի կարող է թվալ, սակայն Իլհամ Ալիեւի վարած քաղաքականությունը Արցախի հարցում համարվում է չափավոր, մնացած ուժերն ավելի խիստ դիրքորոշում ունեն։ Որակական նոր հարաբերություններ զարգացնելու համար Ադրբեջանում պետք է լինեն ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող ուժեր, սակայն ներկայումս չկան այնպիսիները, որոնք իշխանության գալով կարող են ավելի բաց քննարկումներ ապահովել։

23-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO