Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԼՂՀ


Պարեր՝ առանց սահմանների

Ստեփանակերտում եզրափակվել է սպորտային պարերի միջազգային փառատոնը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Երեք օր շարունակ մայրաքաղաք Ստեփանակերտի գողտրիկ անկյուններից մեկում, ճաշակով ձեւավորված ընդարձակ բացօթյա հրապարակում պարարվեստի սիրահարները սպորտային պարերի միջազգային մրցույթ—փառատոնի ականատեսն եղան՝ հաղորդակցվելով Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Հայաստանի եւ այլ երկրների ներկայացուցիչների լավագույն կատարումներին։
Նման ձեւաչափով փառատոն երրորդ անգամ է անցկացվում Արցախում։ Սակայն ներկա միջոցառումը նախորդներից տարբերվում է ինչպես մասնակիցների թվակազմով, այնպես էլ երկրների ընդլայնմամբ։ Դե, իհարկե, բարձրակարգ մարզիկների կողքին է նաեւ Արցախի ներկայացուցչական թիմը։ Հանդիսատեսները անթաքույց ուշադրությամբ հետեւում, վայելում են ներկայացված «բեմադրությունները», իսկ տարբեր երկրներից ժամանած միջազգային մրցավարները խստապահանջությամբ գնահատում են՝ հաշվի առնելով սպորտային պարերին համահունչ բոլոր բաղադրիչները (ներդաշնակություն, համաչափություն, «գեղագիտական պոռթկումներ», էներգետիկա, ճկունություն եւ այլն)։
Մրցույթ—փառատոնը համակարգող՝ Ռուսաստանի պարի միության նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ, Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը խոստովանում է, որ արդեն երեք օր է, ինչ ոտքի վրա է, բայց հոգնածություն ամենեւին չի զգում։ «Երբ ամեն ինչ կատարյալ է ընթանում, ոգեւորվում եմ, եւ իմ մեջ նոր էներգիա է կուտակվում, ինչն ինձ է փոխանցվում պարողներից եւ հանդիսատեսից, հաճելի մթնոլորտից,–անկեղծանում է նա։–«Պարեր, առանց սահմանների» միջազգային մրցույթ—փառատոնի անցկացումը եւս մի առիթ է գնահատելու գեղեցիկն ու հմայիչը, այն, ինչ ներդաշնակ է, ոգեւորիչ։ Մեծածավալ նման միջոցառումները միավորում են ժողովուրդներին, մարդկանց՝ գեղեցիկի շուրջ, որովհետեւ պարը՝ շարժման, միջազգային հաղորդակցման հրաշալի միջոց է։ Իսկ մենք շատ ենք ցանկանում, որ հակամարտությունն արագ կարգավորվի, եւ անկախության ու ազատության համար պայքարող Արցախի ժողովուրդը լիարժեք կարողանա ստեղծել եւ արարել, հարազատ երկրում կառուցել իր ապագան։ Համոզված եմ, որ գալիք տարում ավելի մեծ թվով ներկայացուցիչներ կմասնակցեն միջոցառմանը»։
Իրար են հաջորդում «Անգլիական վալս», «Արգենտինական տանգո», «Լատինաամերիկյան ռումբո»…
Հայաստանի պարի միության նախագահ, Արցախում սպորտային պարերի առաջին մրցույթ—փառատոնի անցկացման հիմնադիր Մարիանա Մամյանը նույնպես խանդավառված է այն հեռանկարով, որ ավանդական միջոցառումն իր շարունակությունը կունենա, ու մի օր էլ փառատոնի հաղթող կճանաչվի Արցախի ներկայացուցիչը։
Շուրջ չորս ժամ տեւած եզրափակիչ փուլում, որ կայացել է լատինաամերիկյան ու եվրոպական սպորտային պարերի շրջանակում, ներկա է գտնվել եւ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, որը շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, անձամբ է պարգեւներ հանձնել մրցույթի հաղթողներին։
Իսկ Ռուսաստանում սպորտային պարերի հիմնադիր Ստանիսլավ Պոպովն արդեն հասցրել է ֆեյսբուքյան իր էջում կիսել Արցախից եւ մասնավորապես՝ Ստեփանակերտում հրավիրված մրցույթ—փառատոնից ստացած տպավորությունները։ Ադրբեջանցիները, բնականաբար, արագ արձագանքել են եւ փորձել «սադրիչ քայլ» որակել նրա մարդասիրական առաքելությունը. «Նրանց անհանգստությունն ինձ բոլորովին էլ չի հետաքրքրում։ Անկախ ամեն ինչից, ես մտադիր եմ շարունակել իմ առաքելությունը եւ ավելի հետեւողական եմ լինելու նախանշված ծրագրերում։ Ձեր քաղաքը գրկաբաց ընդունեց բոլորիս, եւ մեզ հետ միմիայն բարի հիշողություններ ենք տանում տուն»։
Ստեփանակերտ

24-07-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO