Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ԼՂՀ


Ամարասի վանքի տարածքը դեռ սպասում է ուսումնասիրողներին

Շինարարական, բարեկարգման աշխատանքները դադարեցվել են

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մշակութային արժեքների, պատմական հուշարձանների խնամքն ու պահպանումը, որքան էլ ցավալի է ընդունել, ժամանակի հետ երկրորդական պլան են մղվում։ Զարմանալի ու մտահոգիչ փաստ արձանագրեցինք վերջերս Արցախ կատարած այցելության ժամանակ։
Միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական եւ մշակութային կենտրոն հանդիսացող Ամարասի վանական համալիրի բակում երկու տարի առաջ ջրատար խողովակ անցկացնելիս մարդու եւ կենդանիների ոսկորներ են գտել։ Գտածոները մինչեւ այս պահը հնագիտական որեւէ ուսումնասիրության չեն ենթարկվել։ Ավելին՝ մաշված պոլիեթիլենային տոպրակներով ուղղակի դրված են եկեղեցու պարսպատեղերից մեկում՝ քարերով ու հողի թանձր շերտով պատված կիսաքանդ ինչ—որ սենյակում։ Շինարարական, բարեկարգման աշխատանքներն այդ օրից ի վեր Ամարասում դադարեցվել են, քանի որ եկեղեցու տարածքում ամբողջական, համալիր պեղումներ դեռեւս չեն իրականացվել։ Ամարասի պարսպից ներս կեսմետրանոց չորացած խոտերն ու փշերը, թեեւ ժամանակ առ ժամանակ մաքրվել են, բայցեւայնպես դժվարություն ու անհարմարություն էին պատճառում։
Անցյալ տարվա նոյեմբերից վանական համալիրում հոգեւոր ծառայության նշանակված տեր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ եկեղեցու ամբողջական վերանորոգման նախագիծ կա, իսկ թե երբ կմեկնարկի՝ պարզ չէ։ «Ոսկորները հատնաբերելուց հետո որեւէ շինարարություն այլեւս այստեղ չկատարվեց։ Բավականին երկար ժամանակ Ամարասը մնայուն հոգեւորական չի ունեցել։ Հիմնականում եղել են այցելու հոգեւորականներ։ Իհարկե բոլորն էլ աջակցել են եկեղեցուն, բայց այլ է մնայուն հոգեւորականի կատարած գործը։ Այս պահին եկեղեցու պարիսպների եւ տարածքի բարեկարգման համատեղ ծրագիր ունենք Արցախի Հանրապետության մշակույթի նախարարության հետ, սակայն շինարարական աշխատանքները չենք կարողանում սկսել, քանի որ տարածքում ամբողջական պեղումներ չեն եղել։ Երբ մշակույթի նախարարություն հարցում ենք անում, մեզ ասում են՝ Ձեր դիմումը ընթացքի մեջ է։ Ասում են նաեւ, որ մասնագետի կարիք ունեն։ Բայց դժվարությունը միայն մասնագետ գտնելը չէ։ Պեղումների, մասնագիտական վերլուծությունների համար միլիոններ են պահանջվում»,—մեզ հետ զրույցում նկատեց հայր սուրբը։
Մտահոգություն պատճառող հաջորդ կարեւորագույն խնդիրը վանական համալիրի գլխավոր եկեղեցու՝ Ս. Գրիգորիսի տանիքն է։ Տաճարի ճարտարապետական ուրվագիծը կորսվեց, երբ այն շատ տարիներ առաջ վերանորոգեցին ցինկապատ թիթեղյա ծածկերով։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են վաղ միջնադարյան կղմինդրի բեկորներ, ինչը վկայում է, որ այն եղել է կղմինդրապատ։ Եկեղեցին՝ Հայաստանի ուշ միջնադարյան ճարտարապետությանը բնորոշ, երկու զույգ մույթերով, եռանավ բազիլիկ է՝ կառուցված կաթնագույն ֆելզիտի մաքուր տաշած քարերից։ Հայր Գեղարդը եւս փաստեց, որ տանիքը վերանորոգված է իր նախնական ճարտարապետությանը ոչ համապա
տասխան ձեւով։ «Հապճեպ, անձրեւաջրերից փրկելու համար, ձեռքի տակ ունեցած հնարավորություններով վերանորոգել են։ Հուրախություն շատերիս, ծրագիրը կա, նորը պիտի սարքենք՝ զանգակատան տանիքի նմանությամբ, սպիտակ կղմինդրներով»,—տեղեկացրեց Ամարասի վանահայրը։ Վանական համալիրը չորս կողմից շրջապատված է 5 մետր բարձրությամբ պաշտպանական նշանակության հաստ պարիսպներով։ Դրանց ներսում կառուցված բնակելի խցերից որոշները տնտեսական նշանակություն են ունեցել, օրինակ՝ գոմը, ախոռը, մթերանոցները։ Վանահայրը ցույց տվեց փլուզման եզրին գտնվող ձիանոցը, որի արեւելյան ճակատը դրսից եւ ներսից քարաթափված է։ «Այցելուներին զգուշացնում ենք՝ պարիսպների երկրորդ հարկ չբարձրանալ։ Տանիքը հողածածկ է, հավանականություն կա, որ կփլվի։ Դպրոցական տարիքի մի երեխա ընկավ, ոտքը վնասեց։ Մեր բարերարներից մեկի օժանդակությամբ ձիանոցի արեւելյան ճակատը կվերանորոգենք։ Գումարը կա։ Պարիսպները նպատակ ունենք Գանձասարի օրինակով գործածական սենյակներ դարձնել՝ հյուրատներ, խոհանոց, լվացքատուն, պահակակետ, հանգստի սենյակ։ Այս պահին ոչինչ չկա, կիսավեր, քարուքանդ եղած խցեր են։ Երիցատունը նույնպես անմխիթար վիճակում էր։ Նույն բարերարի միջոցներով վերականգնեցինք»,—նշեց հայր Գեղարդը։ Բարեկարգման եւ ասֆալտապատման անհրաժեշտություն ունի նաեւ վանական համալիր տանող ճափան։
Վանահայրը այցելուների մասով չի դժգոհում, սակայն խոչընդոտող խնդիր է համարում եկեղեցի բերող ճամփան։ Ասաց, որ Մաճկալաշենի գյուղապետի աջակցությամբ, ասաց, որ փորձում են հնարավորինս կարգի բերել, մայթեզրերը մաքրել փշերից։ «Այցելուներ ունենք, բայց, իհարկե չենք կարող համեմատական տանել Հայաստանի վանքերի հետ։ Ուշագրավ պատմություն ունի Ամարասը։ Ուխտավորների համար սրբատեղին հետաքրքրական է նաեւ այն պատճառով, որ այստեղ է ամփոփված Գրիգոր Լուսավորչի թոռան՝ ս. Գրիգորիսի աճյունը։ Տապանաքարը գտնվում է եկեղեցու բեմի տակ՝ նկուղում։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել է նաեւ տապանաքար տանող մուտքը, որը եղել է դրսից»,—պատմեց վանահայրը։
Պատմիչների վկայության համաձայն՝ Ամարասը հոգեւոր եւ մշակութային կենտրոն է ծառայել դեռեւս 4—րդ դարի սկզբից, երբ Գրիգոր Լուսավորիչն այստեղ եկեղեցի է հիմնադրել, որի կառուցումն ավարտել է իր թոռը՝ Գրիգորիս եպիսկոպոսը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ 489թ. Աղվանքի Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը վանական համալիրի տարածքում գտնելով ս. Գրիգորիսի գերեզմանի տեղը, վրան մատուռ է կառուցում։ Ներկայիս եկեղեցին գտնվում է անմիջապես մատուռ—դամբարանի վրա։ Ամարասը 5—րդ դարում դառնում է նաեւ հայկական մատենագրության տարածման կենտրոնը, երբ այստեղ Մեսրոպ Մաշտոցը հիմնում է Արցախի առաջին հայկական դպրոցը։ Պատմական աղբյուրները վկայում են, որ վանական համալիրը շատ հարուստ է եղել։ Ժամանակին, երբ թալանվել են վանքի ամենաարժեքավոր գանձերը, դրանց թվում են եղել նաեւ ս. Գրիգորիսի գավազանն ու 36 թանկարժեք քարերով զարդարված ոսկեձույլ խաչը։ Պարսիկների, մոնղոլների, Լենկ—Թեմուրի արշավանքների ժամանակ ավերված ու թալանված վանքը 17—րդ դարում Գանձասարի Պետրոս կաթողիկոսի ջանքերով հիմնովին վերակառուցվել եւ դարձել է եպիսկոպոսական կենտրոն։ Ժողովրդական ավանդության համաձայն՝ մոնղոլ—թաթարական հարձակումներից մեկի ժամանակ Լենկ—Թեմուրը քարուքանդ է անում վանական համալիրը, եւ որպեսզի այն այլեւս չվերականգնվի, զորքին հրահանգում է քարերը տանել Երասխի ափը։ Սակայն վանական համալիրում պատսպարված ժողովուրդը, որ գետնափոր ուղիով հասել էր Երասխի ափն ու դարանակալել, գաղտնի ճանապարհով հետ է բերում տարածն ու նույնությամբ կանգնեցնում։

24-07-2019





19-11-2019
Տարածաշրջանը՝ ռազմաքաղաքական ծավալումների սպասումներում
Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել

Արմենուհի ...


19-11-2019
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման ի՛ր ծրագիրն անել
Չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունն էլ կսկսենք

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




19-11-2019
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը
Ձեւավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի առաջնային կազմը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




19-11-2019
Կառավարությունը կրթության եւ գիտության ոլորտում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


19-11-2019
Քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության ...


19-11-2019
Ովքե՞ր են եղանակի մասին տեղեկանում «առաջին ձեռքից»
Գարնան առաջին ամպրոպների հետ Գագիկ Սուրենյանի համար կյանքը ...


19-11-2019
Խաղաղության աղավնին՝ դպրոցի բակում
Հերիկի դպրոցը կոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով




19-11-2019
Ոսկու փոխարեն՝ արեւային էներգիա
Տարածքի կոնսերվացման նպատակով ավելի քան ...

19-11-2019
Եթե ապրում ես, ուրեմն ապրում ես կայացած երազանքի մեջ
«Վերնիսաժում» նստած՝ աշխարհը պտտում է իր ...

19-11-2019
Պատվաբեր առաքելություն
Արթուր Ալեքսանյանը դարձավ
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO