Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Լեգենդի բացահայտումը

Գիրք՝ նվիրված Յուրի Վարդանյանին

Հայ մարզական գրականությունը համալրվել է նոր նմուշով։ ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Վանդոս Ղարագյոզյանի հերթական գիրքը նվիրված է աշխարհահռչակ մարզիկ Յուրի Վարդանյանին եւ, անշուշտ, հետաքրքիր տեղեկատվության նոր աղբյուր է մեծագույն մարզիկի երկրպագուների համար։
Գիրքը, ինչպես նախաբանի գլխագրում նշել է հեղինակը, նվիրված է դարի լավագույն ծանրորդ Յուրի Վարդանյանի պայծառ հիշատակին։ Այն ներառում է մեր անվանի հայրենակցի մասին ուշագրավ կենսագրական տվյալներ, նրա փառապանծ մարզական ուղու, անմոռանալի հաղթանակների, ընտանիքի եւ, նույնիսկ, քաղաքական հայացքների մասին որոշ մանրամասներ։ Եվ այդ ամենը համեմվել է անգերազանցելի չեմպիոնի մասին անվանի այլ մարզիկների, մարզական լրագրողների ու ղեկավարների մեկնաբանություններով, որոնց մի մասը վստահաբար նորություն է հատկապես նոր սերնդի մարզասերների ու լրագրողների համար։ Այս գիրքը նորովի, երբեմն անսպասելի կողմերից է բացահայտում Յուրի Վարդանյան մարդուն ու մարզիկին եւ ամբողջացնում նրա, թվում է, բոլորիս այդքան ծանոթ կերպարը։
Առանձնահատուկ է գիրքը նաեւ լուսանկարների հարուստ ընտրանիով եւ վիճակագրական տվյալներով, որոնք իսկական վարդանյանական հանրագիտարանի են վերածում այն եւ կարող են հետաքրքրել նաեւ մարզական վերլուծաբաններին։
Հեղինակն անթաքույց հպարտությամբ է նշում գյումրեցի դյուցազունի հետ բարեկամական կապի մասին։ Վանդոս Ղարագյոզյանը պատմում է, որ Յուրի Վարդանյանի հետ իր ծանոթությունը սերում է 1974 թվականից։ Մարզիկի եւ մարզական գործչի սովորական շփումը շատ արագ վերածվել է մտերմության, ապա նաեւ ընկերության եւ բարեկամության՝ ներառելով նրանց ընտանիքների բոլոր անդամներին։ Այն կարգի, որ մարզական օլիմպոսի արքայի քավորությամբ է անցել հեղինակի ավագ որդու՝ Տիգրանի հարսանիքը։ Դա լրացուցիչ արժեք է հաղորդում ներկայացվող հուշերին, քանզի դրանք ուրիշ աղբյուրներից չեն քաղվել, այլ անմիջական մասնակցի պատմություններ են։
Դրանք ընթերցողն ինքնուրույն կգնահատի։ Մենք պարզապես որոշեցինք ծաղկաքաղ կատարել մրցահարթակի հայ տիրակալի մասին գրքում ներկայացված հոդվածներից, որոնք լավագույնս են բնորոշում գլխավոր հերոսին։ Ահավասիկ, մի հատված խորհրդային լրագրող Վյաչեսլավ Վոլկովի «Դյուցազնը Լենինականից» վերտառությամբ հոդվածից. «Յուրաքանչյուր վարպետին, լինի նա գրող, գեղանկարիչ, երաժիշտ թե ապակեգործ, բնորոշ է անկրկնելի ձեռագիրը։ Այդպես է նաեւ մեծ սպորտում։ Մի՞թե ինչ—որ մեկը կկարողանար կրկնել Վալերի Բորզովի վազք—թռիչքը կամ Վլադիմիր Նագլիմովի կայծակնային սուսերով պարը։ Այստեղ սպորտը մոտենում է արվեստին, եւ եթե ռեկորդները մոռացվում են, ապա չեմպիոնները՝ ոչ։ Հանդիսատեսն առաջին անգամ տեսնելով Յուրի Վարդանյանին, հմայվում էր հարթակում նրա պահվածքով։ Կարծես թե Յուրին գրեթե երկու ցենտներ քաշ ունեցող ծանրաձողին չէր մոտենում։ Նրա մոտ ամեն ինչ ներդաշնակ էր, վայելուչ, չկար ոչ մի ավելորդ շարժում։ Եվ կար հանգստություն։ Արտասովոր հանգստություն եւ սառնասրտություն։ Ահա նա նրբագեղ շարժումով բռնում է ծանրաձողը, կատարում է ոչ պակաս նրբագեղ հրում, եւ ծանրաձողը հայտնվում է գլխավերեւում։ Նա պահում է այդ վիթխարի ծանրությունը բացառիկ զգուշությամբ»։
Թերեւս, տեղին է ներկայացնել նաեւ Վանդոս Ղարագյոզյանի կարծիքը երկաթախաղի անգերազանցելի վարպետի մասին. «Յուրի Վարդանյանը բազմակողմանի զարգացած անհատականություն է։ Տեղից թռչում է 330 սմ, 100 մետրը վազում 11 վայրկյանում, 30 մ վազքում հաղթում է աթլետիկայի ԽՍՀՄ հավաքականի անդամներին, հաղթահարել է 212 սմ բարձրությունը։ Այդպիսի մարզիկներ հազվադեպ են ծնվում։ Որ մարզաձեւով էլ նա զբաղվեր, կհավակներ աշխարհի եւ օլիմպիական չեմպիոնի կոչմանը»։
Եվ ավարտենք հենց Յուրի Վարդանյանի խոսքերով, որոնք յուրօրինակ պատգամ են բոլոր սերունդների մարզիկներին. «Սպորտը հիանալի բան է։ Դու նվաճում ես հաղթանակ, որը պետք է քեզ, քո ընկերներին, քո երկրին։ Դու լսում ես քո երկրի պետական օրհներգը, եւ այդ մեղեդին բարձրացնում է քեզ եւ արդարացնում է քո թափած քրտինքի ամեն մի կաթիլ»։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

24-07-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO