Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Համակարգի անվտանգության մակարդակը՝ բարձր եւ հուսալի

Հարցազրույց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


–Հակիրճ բնութագրեք խնդրեմ՝ Հայաստանի էներգետիկ համակարգը այսօր ինչքանով է անվտանգ եւ հուսալի։
–Միանգամից ասեմ՝ անվտանգության եւ հուսալիության մակարդակը բավականին բարձր է։ Այնքանով, ինչքանով այսօր աշխարհի զարգացած երկրներինն է։ Որովհետեւ դրա համար վերջին 30 տարիներին շատ ներդրումներ են կատարվել։ Նաեւ՝ մեր համակարգի մեծությունը մեզ հնարավորություն է տալիս ավելի հւսալի լինել։ Ինչ նկատի ունեմ մեծություն ասելով։ Մեր համակարգը ի զորու է տեղափոխել եւ բաշխել ավելի քան 15 մլրդ կՎտ. ժամ էլեկտրաէներգիա։ Որովհետեւ 80—ականներին հենց այդքան՝ 15.7 մլրդ կՎտ.ժամ է եղել մեր էլէներգիայի պահանջարկը։ Հիմա թերծանրաբեռնված ենք աշխատում։ Գծերը շատ ավելի հզոր են, քան այսօրվա պահանջարկն է։ Ենթակայանները շատ ավելի հզոր են, քան պահանջարկն է։ Դա էլ է եւս մեկ աստիճանով բարձրացնում հուսալիության մակարդակը։ Վերջին տարիների ընթացքում լայնածավալ ներդրումներ են կատարվել համակարգի, առավել եւս՝ հաղորդող ցանցում, բարձրավոլտ էլցանցերում։ Վերակառուցվել են 15 գործող ենթակայաններից 6—ը։ Վերակառուցման փուլում են եւս 6—ը։ Մի խոսքով, բոլոր գործողությունները՝ անվտանգությանն ու հուսալիությանը միտված, ժամանակին կատարվել են եւ կատարվում են։
–Եկեք համառոտ տանք նաեւ անվտանգության պատկերը՝ ըստ էներգետիկայի ճյուղերի։
–Սկսենք ատոմային ոլորտից։ ՀԱԷԿ—ն այսօր անվտանգության ամենաբարձր մակարդակում է։ Մենք մշտապես ՄԱԳԱՏԵ—ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ԱԷՄԳ—ի անգլերեն հապավումն է,—Ա.Մ.) ստանդարտների հսկողության ներքո ենք գործում, բոլոր սթրես—թեսթերը անցնում ենք։ Բացի այդ՝ 2016 թվականից մեկնարկել է մեր ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման՝ 300 մլն դոլարանոց ծրագիրը։ Ռեակտորային հատվածից բացի մնացած ամեն ինչ փոխվում է, արդիականացվում է աշխարհի լավագույն ստանդարտներին համապատասխան։
–Պարո՛ն Վարդանյան, թյուրըմբռնումների տեղիք չտալու համար ասենք, որ ընդհանրապես ատոմակայանների շահագործումը երկարացնելը չի ենթադրում, թե կայաններում ամեն ինչ պիտի փոխվի։ Ու տեղեկացնենք նաեւ, որ ռեակտորի հատվածի հետ կապված էլ ոչ մի խնդիր չկա։ Ռեակտորի իրանի մետաղի ճառագայթումային գոյապաշարի օբյեկտիվ գնահատման համար մի քանի հետազոտական նախագծեր են արվել։ Կատարվել է ռեակտորի իրանի մետաղապատման (մակահալման) մետաղի մեխանիկական բնութագրի չափումը։ Նեյտրոնային ճառագայթահարման ազդեցության տակ աստիճանական վատթարացում չի հայտնաբերվել (եւ հատկապես այս վերջին հանգամանքն է շահարկվել տարիներ շարունակ, ինչին վերջ դրեցին միջազգային փորձագետների ուսումնասիրությունները)։ Մի խոսքով՝ այս եւ այլ փաստերն են թույլ տվել սկսելու շահագործման ժամկետը երկարացնելու ծրագիրը։
–Այո, 2012թ. «Skoda» ընկերությունն է ռեակտորի կորպուսի ուսումնասիրությունն արել։ Այս տարի «Skoda»—ն մեկ անգամ էլ կանի։ 2020—21թթ. կլինի համալիր ուսումնասիրություն։ Սակայն աշխարհն ունի էներգաբլոկների շահագործման ժամկետը երկարացնելու նախադեպեր (Ռուսաստան, Ֆինլանդիա, Չեխիա եւն)։ Մեծամորի ատոմակայանը շահագործվում է նույն տեխնիկական սկզբունքներով, ինչ Վորոնեժի ատոմակայանը, նույն ռեակտորներն են, որոնց շահագործման ժամկետի երկարացման մասով կանխատեսվում է 60 տարի կյանք։ Այսինքն՝ ամեն ինչ տանում է նրան, որ մեր ԱԷԿ—ը դեռ երկար կարող է շահագործվել։ Չնայած կառավարությունը մտածում է մինչեւ 2026թ. ժամկետի ուղղությամբ։ Երբ կլինեն ամենավերջնական ուսումնասիրությունները, 2021թ. կարգավորող մարմինը կտրամադրի լիցենզիան, այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ 2026թ. հետո նորից կշարունակենք, թե ոչ։
–Բայց ընդամենը մի քանի օր առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, թե Հայաստանի էներգետիկ համակարգը կառուցված է երեք հիմնասյուների վրա՝ ատոմային էներգետիկա, ջերմային էներգետիկա եւ հիդրոէներգետիկա, եւ որ այս երեք աղբյուրներից Հայաստանը գրեթե հավասարաչափ էլեկտրաէներգիա է ստանում եւ չի պատրաստվում հրաժարվել ատոմային էներգետիկայից։
–Ես նկատի ունեմ՝ 2026թ. հետո կշահագործենք գործո՞ղը, թե՞ նորը կկառուցենք։ Նորի կառուցման հետ կապված պետությունը միշտ ակտիվ բանակցությունների մեջ է։ Աշխարհն այսօր փոքր մոդուլյար ռեակտորների մասին է խոսում։ Տեսնենք՝ փոփոխություններն ուր են գնում։ Ամեն դեպքում միանշանակ է՝ Հայաստանը շարունակելու է միջուկային տերության մաս մնալ։
–Փաստենք՝ մեր միջուկային ոլորտն անվտանգ է, եւ անցնենք ջերմային էներգետիկային։
–Հայաստանում այս պահին գործող ջերմաէլեկտրակայաններն են 1. Հրազդանի հին ՊՇԷԿ—ը, որն ունի 4 բլոկ՝ ընդհանուր 1110 ՄՎտ հզորությամբ, սակայն այս պահին ցանցի համար պատվիրվում է 400 ՄՎտ հզորություն, ռեզերվային կայան է, 2. Հրազդանի ՋԷԿ—ի 5—րդ էներգաբլոկը՝ 485 ՄՎտ—անոց, որը 2010թ. արդիականացվել է, ավելի ստույգ՝ կառուցումն ավարտվել է (խորհրդային տարիներին 1989թ. կառուցումը կիսատ էր մնացել)։ Ի դեպ, բավականին նոր կայան է։ 3. Երեւանի ՋԷԿ—ը, որը գերժամանակակից կայան է եւ 4. Նոր կառուցվող ՋԷԿ—ը։ Այսինքն՝ ՋԷԿ—երի մասով եւս մենք հուսալի մակարդակում ենք։ ԱԷԿ—ն ու ՋԷԿ—երը մեր բազիսային կայաններն են, որոնցով կարող ենք փակել մեր ամբողջ պահանջարկը։
–Գանք հիդրոէներգետիկային՝ խոշորներով ու ՓՀԷԿ—ներով հանդերձ։
–Գիտեք, ունենք երկու խոշոր համակարգեր՝ Սեւան—հրազդանյան կասկադը՝ 560 ՄՎտ դրվածքային հզորությամբ եւ Որոտան ՀԷԿ—երի համալիրը՝ 404 ՄՎտ դրվածքային հզորությամբ։ Հաջորդ խոշորը, որ դասվում է փոքր ՀԷԿ—երի շարքին, ՁորաՀԷԿ—ն է՝ 26 ՄՎտ–անոց։ Եվ նաեւ այս պահին ցանցին միացած ունենք 186 ՓՀԷԿ—եր՝ ընդհանուր 360 ՄՎտ–անոց դրվածքային հզորությամբ։ Հեռանկարներից էլ խոսենք՝ Շնող ՀԷԿ—ից ու Մեղրի ՀԷԿ—ից։ Իմ անձնական կարծիքով՝ այս երկու ՀԷԿ—երն էլ, անկախ բիզնես տրամաբանությունից, պե՛տք է կառուցվեն։
–Որովհետեւ «էներգետիկան միայն տնտեսություն չէ» սկզբունքի գործադրման անհրաժեշտությո՞ւնն ենք արդեն շոշափելի զգում։
–Որովհետեւ մենք պատերազմող երկիր ենք։ Մենք հարկ է, որ սեփական ռեսուրսներն ունենանք։
–Ի՞նչ է, Շնողի ու Մեղրիի ՀԷկ—երը բիզնես տեսանկյունից գրավիչ չե՞ն։ Ժամանակին հաշվարկներն այլ բան էին ցույց տալիս։
–Ներդրումներն են բավականին շատ՝ արտադրվելիք էլէներգիայի համեմատ։ Շնողի ՀԷԿ—ի պարագայում, օրինակ, պատկերն այսպիսին է. առավելագույնը կարող է արտադրել 350 մլն կՎտ.ժամ էլէներգիա տարեկան, իսկ պահանջվող ներդրումները 200 մլն դոլարից պակաս չեն։ Իսկ դա 15—20 տարվա հետգնման ժամկետ է տալիս նույնիսկ 5—6 ցենտ սակագնի դեպքում, որը բարձր սակագին է համարվում։ Բայց պետք է ունենալ այս ՀԷԿ—ը, քանզի ռազմավարական նշանակության է մեր երկրի համար։ Մեղրի ՀԷԿ—ի պարագայում ամեն ինչ ավելի դյուրին է։ Իրանական կողմի հետ պայմանավորվածություն ունենք՝ ՀԷԿ—ի ամբողջ էլէներգիան գնելու։ Վերջին միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ շատ ավելի հստակ դա արձանագրվեց, որ 4.5—6 ցենտ (սեզոնայնությամբ պայմանավորված) սակագնով պատրաստ են գնել (գումարային չի լինելու, հաշվարկային է լինելու)՝ 10—15 տարի ժամկետով։
–Ես արդեն 20 տարի լուսաբանում եմ էներգետիկայի ոլորտը, եւ արդեն 20 տարի Մեղրի ՀԷԿ—ի մասին խոսվում է։ Մինչ հայկական եւ իրանական կողմերը բանակցում են ու բանակցում, թուրքական կողմը ավարտում է իր ջրամբարաշինության ծրագիրը։ Հանկարծ կարող է պարզվել, որ հիմա էլ բավականաչափ ջուր չկա Արաքսում՝ Մեղրի ՀԷԿ—ը որոշված տեխնիկատնտեսական պարամետրերով կառուցելու։
–Այդ մտավախությունը՝ թուրքական մեծ ջրամբարաշինության հետ կապված, ներդրողն էլ ունի։ Ասում է՝ լավ է, որ երաշխավորում եք էլէներգիայի գնում, բայց եթե այդքան էլէներգիա չարտադրվի՞, չէ՞ որ Արաքսի ջուրը պակասել կարող է։
–Թուրքական քաղաքականությունը հաշվի առնելով՝ ջուրը պակասելու է 2—3 տարի հետո, երբ կավարտվի այդ ջրամբարաշինության ծրագիրը։ Եվ փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե միջազգային ճնշում էլ լինի թուրքական կողմի նկատմամբ, դա ոչնչի չի բերելու, քանզի Թուրքիան երբեք միջազգային հորդորները, մեղմ ասած, չի լսում։ Ո՞րն է մեր անելիքը։
–Ներդրողներն առաջարկում են մեզ, որ պետք է ֆիքսվի ոչ թե ամբողջ էլէներգիայի ծավալը, այլ՝ ոչ պակաս, քան X կՎտ.ժամը, որ պետք է գնվի կամ դրա գումարը վճարվի։ Բացատրությունը հետեւյալն է՝ ներդրողը չի կարող կառավարել ջրի հոսքը։
–Հիդրոէներգետիկայի ոլորտում Լոռիբերդի ծրագիրը մոռացվե՞ց, թե դեռ ուժի մեջ է։
–Այս պարագայում պահանջվող ներդրումները շատ—շատ ավելին են, քան ինքը կարող է տնտեսապես հետաքրքիր լինել։ Լոռիբերդի ՀԷԿ—ի պարագայում հիմա այլ լուծումներ են առաջարկվում՝ բաժանել մի քանի մասերի, որը զգալի կպակասեցնի ներդրումները։
–Այո, բայց պոտենցիալն էլ կպակասի։
–(Ծիծաղում է) Այնուամենայնիվ, պահանջվող ներդրումները շատ ավելի կնվազեն, քան արտադրվող էլէներգիայի քանակն է, որ պետք է պակասի։ Մտածում ենք նաեւ այդ ուղղությամբ. ավելի լավ է ունենալ մի փոքր պակաս պոտենցիալով, քան չունենալ եւ սպասել առավելագույնի։ Ամեն դեպքում տնտեսապես ձեռնտու ծրագրեր չեն, պետք է սուբսիդավորվեն սակագնի տեսանկյունից։ Ցավոք, վերջին 30 տարում մեր սակագինը, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, շատ է ծանրաբեռնված։ Ու այսօր հնարավոր չէ գնալ սակագնի բարձրացման։ Բայց, կրկնում եմ, սրանք ՀԷԿ–եր են, որոնք պետք է կառուցվեն՝ դրանց նշանակությունից ու կարեւորությունից ելնելով։
Շարունակելի

24-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO