Հյուրընկալել է ՀՀ նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հիմնադրամի պատասխանատուները հանրապետության նախագահին են ներկայացրել գործունեության անցած հինգ տարիների ընթացքում իրականացված նախագծերը՝ նշելով, որ դրանք միտված են Հայաստանի երեխաների համար կրթական հնարավորությունների ընդլայնմանն ու զարգացմանը։
Նախագահ Սարգսյանը կարեւորել է «Դասավանդի՛ր, Հայաստանի» գործունեությունը՝ եւս մեկ անգամ ընդգծելով որակյալ կրթության անհրաժեշտությունը երկրի զարգացման համար։ «Եթե խոսում ենք ժամանակակից երկրի մասին, ապա պետք է հասկանանք, որ ժամանակակից երկիրը ժամանակակից կրթությունն է, որակյալ ու կրթված մասնագետները»,–ընդգծել է նա։
«Դասավանդի՛ր, Հայաստանի» ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը, անդրադառնալով կազմակերպության հետագա ծրագրերին, մասնավորապես տեղեկացրել է, որ «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի հետ համագործակցությամբ աշնանը նախատեսվում է Հայաստանում կազմակերպել «Ինչպես նախապատրաստել երիտասարդներին հարափոփոխ աշխարհը կերտելու համար» խորագրով միջազգային համաժողով, եւ ներկայացրել համաժողովի ծրագրի մանրամասները։ Նախագահ Սարգսյանը ողջունել է նման հեղինակավոր համաժողովի անցկացումը մեր երկրում եւ պատրաստակամություն հայտնել իր մասնակցությունը բերել։
Լարիսա Հովհաննիսյանը խոսել է նաեւ իրենց նոր նախաձեռնության՝ «Առողջ Հայաստան» հիմնադրամի մասին՝ նշելով, որ այն ստեղծվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի մոդելի ու փորձի հիման վրա «Health for Armenia» հիմնադրամը հավաքագրելու է ընտանեկան բժիշկների ու բուժակների եւ գործուղելու է գյուղեր, որտեղ նրանց կարիքը կա։ Նախագահ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը եւ հաջողություններ մաղթել՝ նշելով, որ այն շատ ճիշտ ու տեղին գաղափար է։
***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին։
Նախագահի հրամանագրով՝ մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Մարինե Ալեսին շնորհվել էր հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
Նախագահ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգեւը, շնորհավորել անվանի երգահանին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ։
***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է,Հայկական ակնաբուժության նախագիծե բարեգործական հիմնադրամի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի պատվիրակությանը՝ կազմակերպության հիմնադիր նախագահ, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանդիպմանը նախագահին են ներկայացվել «Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականցվող եւ առաջիկա ծրագրերը։ Նշվել է, որ եթե գործունեության առաջին տարիներին հիմնադրամի ծրագրերն ուղղված էին զուտ տեսողության վերկանգնմանը, ապա վերջին տարիներին շեշտը դրվում է կուրության կանխարգելման վրա, հատկապես, ծրագրեր են իրականացվում մանկական կուրության կանխարգելման ուղղությամբ։ Բացի այդ, կարեւորվում է նաեւ կրթական ծրագրերի իրականացումը, որոնք ընդգրկում են ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական կրթության ոլորտները։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Հայաստանում իրականացրած աշխատանքների եւ ծրագրերը շարունակելու, ինչպես նաեւ ակնաբուժության ոլորտի զարգացմանն ուղղված գործունեության համար։ «Հպարտ եմ, որ սփյուռքի մեր հայրենակիցները համագործակցում են Հայաստանի իրենց գործընկերների հետ, կիսում փորձն ու գիտելիքները»,–նշել է նախագահը՝ հաջողություն մաղթելով նրանց հետագա ձեռնարկումներում։ 24-07-2019
|

փակել >>
|