Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.12.2019
ՆԱԽԱԳԱՀ


Մեծ գիտնական ու փայլուն դիվանագետ

Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգեւը հանձնել է դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին

Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար, հանրապետության նախագահի հրամանագրով, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը հետմահու պարգեւատրվել է Պատվո շքանշանով, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահական նստավայրում երեկ նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգեւը հանձնել է երջանկահիշատակ Արման Կիրակոսյանի ընտանիքի անդամներին։
Արարողությանը ներկա են եղել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, դիվանագետներ, գիտնականներ, Արման Կիրակոսյանի ընկերները։
Իր խոսքում հանրապետության նախագահը նշել է, որ Արման Կիրակոսյանը մեծ գիտնական ու փայլուն դիվանագետ էր, իր լավագույն գործընկերն ու ընկերը։ «Իհարկե, թվում է, թե այս պարգեւն Արմանին պետք է հասներ տարիներ առաջ։ Սակայն կարծում եմ, որ այն երբեք ուշացած չէ, որովհետեւ Արման Կիրակոսյանի կյանքը շարունակվելու է, եւ մեր գնահատականն Արմանին՝ մեծ մարդուն, գիտնականի եւ դիվանագետի նրա գործունեությանը շարունակվելու է։ Ապագայում նույնպես մենք հավաքվելու ենք՝ գնահատելու մեր ընկերոջ, գործընկերոջ փայլուն կյանքը։ Վստահ եմ, որ նրա անտիպ գործերը կհրապարակվեն, որ նրա հետ կապված բազմաթիվ քննարկումներ ենք ունենալու նաեւ դիվանագիտության, հայկական հարցի, Հայոց ցեղասպանության հետ կապված, եւ ընդհանրապես, շատ հաճախ ենք հիշելու մեր ընկերոջը»,–նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Նա առաջարկել է արտաքին գործերի նախարարությանը՝ հիմնել Արման Կիրակոսյանի անվան տարեկան մրցանակ հայ երիտասարդ դիվանագետների համար, որը, նախագահի խոսքով, կտրվի ամեն տարի դիվանագիտության ասպարեզում երիտասարդ տաղանդավոր մեր դիվանագետներից լավագույնին, ով տարվա ընթացքում փայլուն հաջողությունների կհասնի՝ դրանով ե՛ւ իր ներդրումն ունենալով մեր դիվանագիտության մեջ, ե՛ւ շարունակելով այն փայլուն կյանքը, որն ունեցել է Արման Կիրակոսյանը։
Շնորհակալություն հայտնելով պարգեւի եւ ուշադրության համար՝ Արման Կիրակոսյանի այրին՝ Սուսաննա Կիրակոսյանը, նշել է, որ իր ամուսինը կյանքի ամբողջ ընթացքում՝ ընդհուպ մինչեւ վերջին օրը, նվիրված է եղել հայագիտությանը, դիվանագիտությանը, պետությանը։ «Թեպետ նա մեզնից, ավաղ, շատ շուտ հեռացավ, բայց իր հետքը թողեց նորանկախ Հայաստանի պատմության եւ հատկապես դիվանագիտության մեջ։ Ես վստահ եմ, որ Արմանը շատ ուրախ կլիներ ընդունել այս բարձր պարգեւը, որ նրա գործը կշարունակվի, նրա հիշատակը միշտ վառ կմնա այն անձանց մեջ, ովքեր առիթ են ունեցել նրան ճանաչելու եւ աշխատելու իր հետ»,–նշել է նա։
«Արման Կիրակոսյանը կատարել է իր առաքելությունը, ստեղծել է ավանդույթ, մշակույթ Հայաստանի պետականության, Հայաստանի դիվանագիտական ծառայության կայացման եւ զարգացման համար,—ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։—Եվ դրանով Արման Կիրակոսյանը ուղեցույց է յուրաքանչյուր դիվանագետի համար, ուղեցույց, թե ինչ է նշանակում պարկեշտություն, նվիրվածություն ժողովրդին եւ պետությանը, աշխատանքին»։
Արման Կիրակոսյանի մասին խոսել եւ նրա անցած ուղին, վաստակն ու մարդկային կերպարը բարձր են գնահատել նաեւ նրա գործընկերներն ու ընկերները՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, պատմաբան Արամ Սիմոնյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

24-07-2019





11-12-2019
Հստակեցում դպրոցի տնօրենի ընտրության գործընթացում
Թեկնածուները կպատասխանեն իրենց զարգացման ծրագրերի վերաբերյալ հարցերին

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




11-12-2019
Արդյունավետ կառավարումից համայնքային եկամուտների ավելացում
Այն ուղիղ առնչություն ունի հողերի խոշորացման գործընթացի հետ

Լուսինե ...


 
11-12-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Lեզուն լագ-լագ, գլուխը ծակ-ծակ»

Շաղակրատ լեզուն, որպես կանոն, ...


11-12-2019
Բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցերի զարգացումը՝ ռազմավարական խնդիր
Ներդրումները մինչեւ 2026թ. կկազմեն շուրջ 550 մլն դոլար

Արմենուհի ...


11-12-2019
«Փարավոն»
Գունանկարի եւ գծանկարի փայլուն վարպետը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


ՀՀ ԳԱԱ ...


11-12-2019
Հրաչյա Հովհաննիսյանն ու «Քիշմիշը»
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Լրացավ հայ անվանի բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ ...


11-12-2019
Ռուս-ամերիկյան ճգնաժամը կվերաճի՞ սովետաամերիկյան սառը պատերազմի
Եվրոպան չի սրում հարաբերությունները Մոսկվայի հետ եւ չեզոք ...



11-12-2019
Հայրենական արտադրանքն ավելի ու ավելի գրավիչ է դառնում
Հայկական արտադրության հագուստը ...

11-12-2019
«Եթե եկեղեցում այսպես երգեին, ներս մտնելու համար պետք կլիներ ժամերով հերթ կանգնել»
Ինչո՞ւ էին միմյանց պաշտում Կոմիտասն ու ...

11-12-2019
Հապշտապությունը երբեք համատեղելի չէ որակի հետ
Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն դարձած գրոսմայստեր ...

11-12-2019
Ի՞նչ սպասել «առնետից»
Տոնական սեղանին որքան շատ պանիր, այնքան՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO