Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ԱՅԼՔ...


Որտեղ հանգստանալ ամառային արձակուրդներին

Հայրենական հանգստավայրերը դեռեւս խնդիրներ ունեն արտերկրի հետ մրցակցությունում

Հանրապետությունում հուլիսի երկրորդ կեսը, չնայած ԱԻՆ-ի «Հիդրոմետ» ծառայության նախնական հուսադրող կանխատեսումներին, բավականին շոգ է, տեղումներ չկան, ավելացել է հրդեհների թիվը։ Այս համապատկերում մեր հայրենակիցներից շատերը ձգտում են որոշակի ժամանակով հեռանալ մայրաքաղաքից ու մեծ քաղաքներից։ Մանավանդ որ շատերի համար արդեն մեկնարկել են ամառային արձակուրդները, եւ ընտանիքով հանգստանալու մեկնելու ամենահարմար ժամանակահատվածն է։
Իսկ ուր մեկնել։ Այս հարցը ծառանում է ամառային հանգստի մեկնելու նպատակ ունեցող գրեթե բոլոր ընտանիքների առջեւ։ Շատերի համար նախընտրելին հենց Հայաստանն ու Արցախն են, հատկապես որ, ապրելով այս փոքրիկ հողակտորի վրա, շատերը չգիտեն, թե ինչ հրաշալի անկյուններ կան մեր բնօրրանում։ Այստեղ արդեն առաջ է գալիս հաջորդ հարցը. իսկ որքանո՞վ է հասանելի իրենց դրամապանակի պարունակությանը այս կամ այն մարզում կամ Արցախում հանգստանալը, կազդուրվելը, զբոսնելը։ Եվ հենց այստեղ սկսվում են համեմատությունները հարեւան երկրների, եվրոպական երկրների համապատասխան ծառայությունների հետ։ Ամեն դեպքում տեղական ծառայությունների ու առաջարկների գները հաճախ չեն դիմանում մրցակցությանը։ Այս դեպքում շատերը գերադասում են մեկնել, ասենք, հարեւան երկիր՝ հարստացնելով նրանց բյուջեն, քան հոգեբանական բարդույթներից տանջվել հայրենական համարժեք հանգստավայրերում։ Սա խնդիր է, որի մասին խոսվում է շարունակ, բերվում են թեր եւ դեմ փաստարկներ, սակայն իրականությունն այն է, որ հանգստանալու նպատակով արտերկիրը գերադասողների թիվը չի նվազում։
Ինչեւ է, ընդամենը մեկ ամսից հրաժեշտ ենք տալու ամռանը եւ սկսվելու է աշխատանքային գործունեության հերթական ծանրաբեռնված ու պատասխանատու շրջանը։ Հարկավոր է լիցքավորված, հանգստացած վերադառնալ հիմնական կեցության վայր՝ նոր եռանդով աշխատելու, սովորելու, կարեւոր ծրագրեր ու մտահղացումներ իրականացնելու։
Ա. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

24-07-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO