Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Կոռուպցիայի դեմ պայքարում ուժերը կմեկտեղվեն

Գրավականը քաղաքական կամքի առկայությունն է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Օրեր առաջ կառավարությունում տեղի ունեցավ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ, քաղաքական կամքի բացակայությունն է եղել պատճառը, որ Հայաստանում երբեք հակակոռուպցիոն պայքարը եւ մեխանիզմները չեն համապատասխանել դրա վերաբերյալ խոսակցության ծավալներին եւ բովանդակությանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ընդգծեց, որ միանշանակ քաղաքական կամքի առկայությունը շատ կարեւոր է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, որովհետեւ նախկինում էլ ունեցել ենք օրենքներ եւ ինստիտուտներ՝ իրենց գործիքակազմերով, բայցեւայնպես կոռուպցիայի դեմ իրական պայքար չի եղել։ «Դա ոչ միայն օրենսդրական եւ իրավակիրառ պրակտիկայի թերությունն էր, այլեւ պայմանավորված էր առաջին հերթին քաղաքական իշխանության իրական կամքի բացակայությամբ։ Իհարկե, նախորդ իշխանությունները եւ ղեկավարները խոսում էին կոռուպցիան լուսանցք մղելու, կոռուպցիայի դեմ պայքարում վիրահատական միջամտությունների կամ «գլխից բռնելու» մասին, բայց իրականում այդ ամենը հանրությանն ուղղված իմիտացիա էր՝ ցույց տալու համար, թե իշխանությունն իսկապես անհանդուրժող է կոռուպցիայի հանդեպ։ Մարդիկ, որոնք ներգրավված էին կոռուպցիոն սխեմաների մեջ, իրենք էին մաս կազմում այն կառույցներին, որոնք պետք է պայքարեին կոռուպցիայի դեմ»,–ասաց պատգամավորը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին, որի կազմում ներգրավված մի շարք անձանց բիզնես շահերի, գույքի եւ եկամուտների օրինականության վերաբերյալ կասկածներ են եղել, եւ քաղհասարակությունն այդ հարցով բազմիցս դիմել է բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով։ Այս ամենից միանշանակ հետեւում է, որ եթե անգամ կան լավագույն օրենսդրությունը եւ լավագույն իրավապահ հակակոռուպցիոն մարմինները, բայց չկա դրանք արդյունավետ աշխատացնելու կամքը, ապա կոռուպցիայի դեմ իրական պայքար չի մղվի։
Եթե ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019—22թթ. միջոցառումների նախորդ նախագծով առաջարկվում էր ստեղծել մեկ միասնական հակակոռուպցիոն մարմին, ապա ներկայումս նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն երկու մարմին՝ հակակոռուպցիոն կոմիտե եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Նախագծով նախատեսված է ստեղծել նաեւ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ։ Պատգամավորի կարծիքով, գործառույթային եւ բովանդակային առումով այս ձեւաչափը կկարողանա լուծել մեր երկրի առջեւ ծառացած ոլորտային մարտահրավերները։ Առավել մեծ արդյունավետություն ապահովելու համար կարեւորվում է կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավված կառույցների իրավական գործառույթների, լիազորությունների ու գործիքակազմի ընդլայնումը։ Դրական է գնահատվում նաեւ այն, որ փոփոխություն է եղել նաեւ հանձնաժողովի անվանման մեջ, ինչը նշանակում է, որ այդ կառույցը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարող, այլ կոռուպցիոն ռիսկերը գնահատող, ոլորտի քաղաքականությունը մշակող կառույց է, հետեւաբար անվան ճշգրտությունը հանրության շրջանում թյուր ակնկալիքներ չի ձեւավորի այս կառույցի նկատմամբ։
Այսօր գործող բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը վերակազմավորվելու է որպես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այդ փոփոխությունը վաղուց պետք է արված լիներ, բայց նախորդ խորհրդարանն այս հարցում որեւէ գործուն քայլ չէր արել։ Առաջիկա աշնանային նստաշրջանի ընթացքում այդ կառույցն ամենայն հավանականությամբ կձեւավորվի, քանի որ առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները։ «Դրանով սահմանվում է հանձնաժողովի ձեւավորման նոր կարգ, որն իր կարգավորումներով շատ ավելի դյուրին է։ Առանձնացվել է մրցութային խորհուրդը եւ տրվել իշխանության երեք ճյուղերին, որոնք էլ ձեւավորելու են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Բարեվարքության մասով հանրային ծառայողների վերաբերյալ եզրակացությունը կտա արդեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հայտարարագրերի վերլուծությունն ու հրապարակումը որպես կոռուպցիայի կանխարգելիչ գործիք նույնպես կիրականացնի այս հանձնաժողովը։ Այն պահին, երբ հակասություն կլինի պաշտոնյայի գույքի, եկամուտների եւ դրանց ձեռքբերման աղբյուրի օրինականության միջեւ, այստեղ արդեն գործ կունենանք հակակոռուպցիոն իրավապահ մարմնի հետ, որն ըստ նախագծի՝ լինելու է հակակոռուպցիոն կոմիտեն»,–մեկնաբանեց զրուցակիցս։
Նորաստեղծ մարմնին կտրվեն այսօր գործող իրավապահ մարմինների հակակոռուցիոն ստորաբաժանումների գործառույթները, եւ այն կդառնա միայն կոռուպցիոն գործեր քննող մասնագիտացված իրավապահ մարմին։ 2019—22 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված է մինչեւ այս տարվա ավարտն ուսումնասիրել հակակոռուպցիոն դատարանների ներդրման հնարավորությունը, այդ թվում՝ առավելություններն ու թերությունները։ Արդեն հաջորդ տարի դրա համար կստեղծվեն իրավական հիմքեր, իսկ 2021—22 թթ.—ից, եթե ուսումնասիրությունները ցույց կտան, որ մասնագիտացված դատարանների ներդրումն ունի առավելություններ, ապա կստեղծվեն հակակոռուպցիոն դատարաններ։ «Սա նշանակում է, որ դատարանները եւ դատավորները կմասնագիտանան կոռուպցիոն գործեր քննելու մեջ, ինչը շատ ավելի արդյունավետ է։ Բոլոր իրավապահ մարմիններից հակակոռուպցիոն գործառույթը մեկ կառույցում մեկտեղելը կօգնի ավելի համակարգված աշխատել, միեւնույն ժամանակ կթեթեւանա մյուս դատարանների ծանրաբեռնվածությունը»,–ընդգծեց պատգամավորը։ Նման մոտեցումը համապատասխանում է նաեւ հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառություններին եւ ՄԱԿ—ի կոռուպցիայի դեմ կոնվենցիային։ Նախագիծը դեռեւս վերջնականորեն հաստատված չէ, բայց առաջարկներ են հնչում, որ հակակոռուպցիոն կոմիտեին պետք է տրվեն նաեւ ԱԱԾ—ի հակակոռուպցիոն գործառույթները, քանի որ այս կառույցը եւս ունի կոռուպցիայի դեմ պայքարի ստորաբաժանումներ։ Տիգրանյանի կարծիքով, եթե փաստարկված հիմնավորում բերվի, ապա գուցե անդրադառնան այդ առաջարկին։
Մնացյալ իրավապահ մարմինների համեմատ բոլորովին այլ է լինելու նորաստեղծ կառույցի՝ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի ընտրության կարգը։ Վերջինս նշանակվելու է մրցութային խորհրդի կողմից, իսկ մրցութային խորհուրդը ձեւավորվելու է ներկայացուցչական կազմով։ Ըստ նախագծի, մրցույթում հաղթած թեկնածուն ներկայացվելու է ՀՀ վարչապետին։ Պատգամավորը նշեց, որ առաջարկներ կան ղեկավարի նշանակման իրավունքը վերապահել Ազգային ժողովին, ինչը նշանակելու է, որ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարից սկսած կձեւավորվի «շատ ավելի բաց, թափանցիկ նշանակովի ինստիտուտ»։ Իսկ թե ովքեր կհամալրեն այս նորաստեղծ կառույցը, Տիգրանյանը վստահ է, որ նշանակելու իրավասություն ունեցող մարմինները կանեն այնպիսի ընտրություն, որը որեւէ կասկած չի հարուցի տվյալ անձի վարքի անբասիրության վերաբերյալ եւ որեւէ կերպ վարկաբեկված չի լինի այլ գործեր քննելու կամ գործերի քննության մեջ բացասական միջամտություն ունենալու առումով։ «Շատ բան կախված է պատշաճ վերահսկողությունից»,– շեշտեց նա։

25-07-2019





19-11-2019
Տարածաշրջանը՝ ռազմաքաղաքական ծավալումների սպասումներում
Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել

Արմենուհի ...


19-11-2019
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման ի՛ր ծրագիրն անել
Չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունն էլ կսկսենք

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




19-11-2019
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը
Ձեւավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի առաջնային կազմը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




19-11-2019
Կառավարությունը կրթության եւ գիտության ոլորտում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


19-11-2019
Քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության ...


19-11-2019
Ովքե՞ր են եղանակի մասին տեղեկանում «առաջին ձեռքից»
Գարնան առաջին ամպրոպների հետ Գագիկ Սուրենյանի համար կյանքը ...


19-11-2019
Խաղաղության աղավնին՝ դպրոցի բակում
Հերիկի դպրոցը կոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով




19-11-2019
Ոսկու փոխարեն՝ արեւային էներգիա
Տարածքի կոնսերվացման նպատակով ավելի քան ...

19-11-2019
Եթե ապրում ես, ուրեմն ապրում ես կայացած երազանքի մեջ
«Վերնիսաժում» նստած՝ աշխարհը պտտում է իր ...

19-11-2019
Պատվաբեր առաքելություն
Արթուր Ալեքսանյանը դարձավ
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO