Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՍՈՑԻՈՒՄ


Լցնովի պաղպաղակ, ֆրեշ եւ քաղցր բամբակ

Պահպանվո՞ւմ են արդյոք վաճառքի նորմերը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երեւանում նորմերին չհամապատասխանող, դրսում արեւի տակ տեղադրված սարքերով լցնովի պաղպաղակների վաճառք չի իրականացվում։ Այնուամենայնիվ, մասնագետը խորհուրդ է տալիս բարձր ջերմաստիճանի պայմաններում արեւի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ պաղպաղակ չուտել, խստորեն հետեւել սանիտարական պայմաններին։ Մեզ հետ զրույցում սննդի անվտանգության պետական տեսչության սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն անդրադարձավ լցնովի պաղպաղակի, ֆրեշի եւ քաղցր բամբակի վաճառքի խնդիրներին։
«Լցնովի պաղպաղակների եւ ֆրեշների վաճառքի համար կան համապատասխան նորմեր, դրանք պետք է լինեն առանձնացված տարածքներում, որտեղ պետք է լինի մշտական հոսող ջուր։ Համապատասխան սանիտարական հսկողություն պետք է իրականացվի նաեւ տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից։ Մեր վերջին դիտարկումները ցույց են տվել, որ նորմերին չհամապատասխանող պաղպաղակների իրացման կետեր Երեւանում չկան։ Դրանք բոլորն առանձնացված տարածքներում են իրականացվում։ Ամեն դեպքում, եթե տնտեսավարողները չհետեւեն սանիտարահիգիենիկ նորմերին, սարքավորումների ախտահանման, մաքրման աշխատանքներին, մենք կարող ենք ունենալ խնդիրներ»,—ասաց Դանիելյանը։
Լցնովի պաղպաղակի հետ կապված վերջին ուսումնասիրություններն իրականացրել են երկու շաբաթ առաջ Երեւանի մի շարք վարչական շրջաններում։ Ուսումնասիրություններն իրականացրել են ընտրողական, սակայն ընդգրկված են եղել բոլոր վարչական շրջանները։ Արդյունքում պարզ է դարձել, որ լցնովի պաղպաղակների սարքերը խանութների ներսում, կրպակների ներսում են։ «Փողոցում դրված առանձին սառնարաններով իրացման դեպքեր մենք չենք արձանագրել»,—ասաց Դանիելյանն ու հորդորեց քաղաքացիներին նման դեպքեր նկատելու պարագայում տեղեկություն հաղորդել իրենց։
Ծառայությունը նման վերլուծություն դեռ չի կատարել մարզերում։ Սակայն Դանիելյանը վստահեցնում է, որ մարզային կենտրոնները եւս ստացել են անհրաժեշտ ցուցումներ՝ լցնովի պաղպաղակների իրացման նկատմամբ հսկողություն իրականացնելու։
Հարցին, թե արդյոք հետեւում են, որ լցնովի պաղպաղակ վաճառողները գիշերները չանջատեն սառնարանները, Դանիելյանը նշեց՝ նման դեպքում կաթնային հումքը մինչեւ առավոտ կփչանա, պիտանի չի լինի, վաճառելու համար նույնիսկ ապրանքային տեսք չի ունենա, համահոտային հատկանիշները կփոփոխվեն։ Եվ սառնարան չանջատելու պահանջ միանշանակ դնում են։ Եթե սառնարանը պատշաճ ջերմաստիճան չի ապահովում, ապա տալիս են համապատասխան ցուցումներ։ «Մենք չենք կարող անտարբեր լինել հատկապես, երբ խոսում ենք պաղպաղակի սառնարանի չաշխատելու մասին՝ հասկանալով, որ դա ջերմային հստակ ռեժիմ պահանջող սննդամթերք է»,—նշեց նա։
Տնտեսավարող սուբյեկտները շատ են, եւ ծառայությունը չի կարող բոլորի շրջանում ստուգումներ անցկացնել, իրականացնում են մարդաշատ վայրերում, նաեւ հաշվի առնելով քաղաքացիների բողոքները։ Սակայն Դանիելյանը նշեց՝ եթե կան համապատասխան փաստաթղթերը, պահպանված են սանիտարական պայմանները, ապա լցնովի պաղպաղակ ուտելիս մտահոգություն ունենալ պետք չէ։
Անդրադառնալով դրսում քաղցր բամբակներ պատրաստելուն եւ վաճառքին՝ Դանիելյանը նշեց՝ իրենք վերահսկողություն իրականացնում են գրանցված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց շրջանում։ «Դրանք հիմնականում ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթներ են, որոնք կարող են դիտարկվել որպես փողոցային առեւտուր։ Դրանք մեր վերահսկողությունից դուրս են։ Ֆիզիկական, չգրանցված անձանց նկատմամբ մենք ոչ պատասխանատվության միջոցներ, ոչ էլ վերահսկողություն չենք կարող իրականացնել»,—ասաց նա ու հավելեց՝ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է վերահսկեն նրանց գործունեությունը։
Անդրադառնալով դրսում վաճառվող ֆրեշներին՝ Դանիելյանը նշեց, որ կրկին մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն պատրաստման սանիտարական պայմաններին։ Պետք է լինեն մշտական հոսող ջուր, սանիտարական անհրաժեշտ պայմաններ, հիմնական վտանգն այդտեղից է գալիս։ «Հիմնականում խախտումներ եղել են սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման հետ կապված, աշխատակիցների սանիտարական գրքույկների բացակայության հետ։ Մեր վերահսկողական գործառույթների ընթացքում այդ խնդրին պարբերաբար բախվում ենք։ Դրանք հայտնաբերվել են տարվա ընթացքում իրականացված գործառույթների շրջանակում»,—ասաց նա։
Դանիելյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց փողոցային իրացման կետերից ընդհանրապես չօգտվել։ Նա նկատեց՝ պետք է ուշադրություն դարձնել ինչպես իրացման կետերի մաքրությանը, կանոնների պահպանմանը, այնպես էլ սեփական մաքրությանը։ «Ես ինքս եմ տեսել, որ վաճառողը պաղպաղակը տալիս է թղթից անձեռոցիկով, մարդը դա նետում է աղբամանի մեջ եւ պաղպաղակը ձեռքը շրջում քաղաքում։ Դա արդեն իսկ երկրորդային աղտոտվածության արդյունք կարող է դառնալ»,–նշեց նա։
Մասնագետը նաեւ շեշտեց՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում արեւի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ պաղպաղակ ուտելը շատ ռիսկային է։ «Մի կողմից կա 40 աստիճանի հասնող բարձր ջերմաստիճան, մյուս կողմից օգտագործում ենք պաղպաղակ, օրգանիզմը սթրեսի է ենթարկվում, չի բացառվում, որ լինեն անցանկալի հետեւանքներ»,–նկատեց Դանիելյանը։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

25-07-2019





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO