Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.08.2019
ՍՈՑԻՈՒՄ


Առողջ եւ անվտանգ սնունդը պետք է ընտրել, ոչ թե նախընտրել

Հասարակության մեջ սննդամթերքի անվտանգության գաղափարը սերմանելու խնդիր ունենք

Առողջ եւ անվտանգ սնունդը հասարակության առողջության գրավականներից է։ Սա անվիճելի է։ Սակայն իրական կյանքում շատերը առանձնապես ջանք չեն թափում հասկանալու՝ ինչ է իրենց հրամցվում, ինչ չափաբաժիններով՝ ապավինելով համընդհանուր մոլորությանը, թե վատ դեպքը կամ հետեւանքը կշրջանցի իրենց։ Եթե մանկահասակ երեխաների դեպքում կա կրթվածության, փորձի, ճանաչողության խնդիր, ապա մեծահասակների դեպքում խնդիրը հանգում է սեփական առողջության նկատմամբ անփութությանը։
Տարիներ շարունակ պայքար է մղվում փողոցային առեւտրի դեմ գլխավորապես հենց սննդի անվտանգության նկատառումներով, քանի որ հակահիգիենիկ պայմաններում իրացվող մրգերը, կաթնամթերքը եւ այլ սննդատեսակները տարատեսակ վարակների եւ հիվանդությունների աղբյուր են։ Նույնը կարելի է որոշակի վերապահումներով ասել փողոցային իրացման կետերում առաջարկվող արագ սննդի, զանազան ըմպելիքների, լցնովի պաղպաղակների, բամբակների մասին։ Քավ լիցի, որեւէ նպատակ չունենք մանր բիզնեսի դեմ արշավ ծավալելու, սակայն այն պայմանները, որոնցում նրանք իրականացնում են իրենց գործունեությունը, մտահոգության առիթ է տալիս։ Մանավանդ շոգ եղանակին, երբ արեւի ուղիղ ճառագայթների տակ սնունդը երկար չի դիմանում, մարդկանց նման սնունդ առաջարկելն արդեն, մեղմ ասած, դառնում է «վատություն»։ Սրան էլ գումարած այն տեսարանը, որ նման կետերի շրջակայքում աղբով գերլեցուն աղբարկղեր են՝ ճանճերի ու մոծակների պարսերով, իսկ աղբը ժամանակին չտեղափոխելը վերջերս մեզանում արդեն կենսակերպ է դառնում։ Ունենք պատկեր, որը վայել չէ քաղաքակիրթ երկրին, հասարակությանը, իսկ փողոցային առեւտրի կետերից օգտվելիս այս հարցի շուրջ մտորել առնվազն չէր խանգարի։
Ա. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

25-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO