Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


97 նոր աշխատատեղ եւ մոտ 3,6 մլրդ-ի ներդրումներ

Կառավարությունը 5 ընկերության արտոնություն տվեց

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը երեկվա նիստում առանձին-առանձին քննարկեց եւ որոշեց արտոնություն տալ 5 ընկերությունների՝ «Նաիրիան» ՓԲԸ-ին, «Այ Պլաստ» ՍՊԸ-ին, «Ոսկե կար» ՍՊԸ-ին, «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ին, «Ին-Վի» ՍՊԸ-ին։ Սրանց արտոնություններ տալու անհրաժեշտությունը հիմնավորեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Այսպիսով՝ ում ինչ արտոնություն է տրվում եւ ինչ է տալու այդ արտոնությունը։

1. «Նաիրիանի» մասով

«Նաիրիանը» կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող հումքը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։ Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բնական եւ օրգանիկ կոսմետիկ միջոցների արտադրության մեջ։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 130 մլն դրամի ներդրումներ (հիմնականում հումքի համար) եւ ստեղծել 4 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով։
Արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կկազմեն մոտ 320 մլն դրամ, որից մոտ 192 մլն–ն կիրացվի Հայաստանի տարածքում, մոտ 25,6 մլն–ն՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում եւ մոտ 102,4 մլն դրամը՝ երրորդ երկրների տարածքում։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 68 մլն 699 հազար դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 7 մլն 290 հազար դրամ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ բացակայում է ընկերության պահանջներին բավարարող ապրանքների արտադրությունը ԵԱՏՄ անդամ երկրներում։
Ի դեպ, «Նաիրիանը» տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքն ու նյութերը ներմուծելու է Իտալիայից։
Տեղեկացնենք, որ «Նաիրիան» ընկերությունը առաջին հայկական կատարելապես բնական կոսմետիկա արտադրող ընկերությունն է։ 2012թ. հիմնադրված այս ընկերության կոսմետիկական բանաձեւերը հիմնված են արոմաթերապիայի սկզբունքների եւ մանրակրկիտ գիտական հետազոտության վրա։ Ընկերությունը ստեղծվել է՝ ցանկանալով արժեւորել Հայաստանի հարուստ բնաշխարհի ռեսուրսներն ու մարդկային ներուժը՝ նպատակ ունենալով Հայաստանը հայտնի դարձնել բնական խնամքի միջոցների համաշխարհային քարտեզում։
Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ այս ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2018թ. արդյունքներով կազմակերպության կողմից պետական բյուջե վճարված հարկերի հանրագումարը կազմել է 58 մլն դրամ։

2. «Այ Պլաստ»-ի մասով

Այս ընկերությունն էլ է հայտ ներկայացրել ներմուծվող հումքը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։
«Այ Պլաստի» կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բժշկական կպչուն սպեղանիի արտադրության մեջ (Երեւան)։
Ինչպես տեղեկացրեց Տիգրան Խաչատրյանը, ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 23 մլն 825 հազար դրամի ներդրում՝ նոր սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 6 աշխատատեղ՝ 120 հազար դրամ միջին աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 120 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 15 մլն դրամ, որից 10 մլն դրամի արտադրանքը կիրացվի մեր երկրի տարածքում, 5 մլն դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 129 մլն 878 հազար դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը 8 մլն 33 հազար դրամ է։
Այս դեպքում էլ (ինչպես «Նաիրիանի») ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանզի չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ «Այ Պլաստը» տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերն ու հումքը ներկրելու է Չինաստանից։

3. «Ոսկե կարի» մասով

Վերոհիշյալ երկու ընկերությունների օրինակով, «Ոսկե կարն» էլ է դիմել նույն հայտով՝ ներմուծվող հումքը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։
«Ոսկե կարի» կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ (Երեւան)։
Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ «Ոսկե կարն» այժմ ունի 151 աշխատատեղ։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 60 նոր աշխատատեղ՝ 111 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3 մլրդ 750 մլն դրամ, որից 3 մլրդ 37.5 մլն—ի արտադրանքը կիրացվի Հայաստանի տարածքում, 712.5 մլն դրամի արտադրանքը՝ Ռուսաստանում։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը 1 մլրդ 987 մլն 200 հազար դրամ է։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 158 մլն 130 հազար դրամ։
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ—երկրներից, քանզի չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Ապրանքը ներմուծվելու է Թուրքիայից, Չինաստանից։

4. «Արտ Գլոբալի» մասով

Հումքի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից կօգտվի նաեւ «Արտ Գլոբալ» ընկերությունը։
Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են թղթե եւ ստվարաթղթե արտադրատեսակների (թղթե բաժակների, ափսեների եւն) արտադրության մեջ։ 250 մլն դրամի ներդրում կարվի (հիմնականում հումքի համար)։ Կստեղծվի 20 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կկազմեն մոտ 1 մլրդ դրամ, որից մոտ 700 մլն դրամի ապրանքը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 250 մլն դրամինը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում եւ մոտ 50 մլն դրամինը՝ երրորդ երկրների տարածքում։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 246 մլն 780 հազար դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 12 մլն 339 հազար դրամ։
Ներմուծվող ապրանքները բերվելու են Չինաստանից։ ԵԱՏՄ—ից չեն ներկրվելու, քանզի բացակայում է ներմուծվող հումքի արտադրությունը ԵԱՏՄ անդամ երկրներում։

5. «Ին-Վիի» մասով

Հիշյալ արտոնությունից նույնպես օգտվող այս ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են մալուխների եւ հաղորդալարերի արտադրության մեջ (Երեւան)։ Ներմուծվող ապրանքները ԵԱՏՄ-ից չեն լինելու, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջները։ Թուրքիայից ներմուծվելու է պոլիվինոլ քլորիդի հումք։ Ըստ ընկերության բացատրության, այս հումքը կազմված է մոլեկուլներից, ածխածնի երկօքսիդից եւ ջրածնից։ Շատ դրական հատկություններ ունեցող նյութ է, այն ապահովում է արտադրանքի երկարակեցություն, եղանակային պայմանների դիմադրությունն ու դեֆորմացիան, խոնավության դիմադրությունը։
Արդեն 387 մլն դրամի ներդրում արվել է կապիտալ եւ շրջանառու միջոցների համալրման համար։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1 մլրդ 220 մլն դրամի ներդրում՝ կապիտալ եւ շրջանառու միջոցների համալրման համար։ Ներկայումս ունի 65 աշխատատեղ։ Նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 155 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի Հայաստանում (300 մլն դրամի արտադրանքը նախատեսվում է պահեստավորել)։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1 մլրդ 80 մլն դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 70.2 մլն դրամ։
Էկոնոմիկայի նախարարությունը վստահ է՝ այս բոլոր ընկերություններին տրվող արտոնությունը «լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման համար»։

26-07-2019





15-11-2019
Հետկանչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը
Որքանով այն կնպաստի ուղիղ ժողովրդավարության ամրապնդմանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արդարադատության ...


15-11-2019
Նոր դասագրքերի հիմքում կդրվի քննական մտածողություն
Ո՞ր ուղղությամբ է փոխվում կրթական համակարգը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վերջին ...


15-11-2019
Հայոց գրականության երկու դարը եւ իր մեկնաբանը
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ցանկությունների ցանկությունն էր՝ գրականագիտությունը տեսնել ...


15-11-2019
Դեռ ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը դրական ու լայն ժպիտով է
Սա պետք է դադար համարել եւ շարունակել պայքարը ...


15-11-2019
45.8 մլն եվրոյի վարկ՝ պակասուրդի ֆինանսավորմանը
Գործադիրը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Գործադիրը երեկվա ...


15-11-2019
Արտոնություններ ալյուրի եւ հագուստի արտադրության համար
Գործադիրը կայացրեց համապատասխան որոշումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության ...


15-11-2019
Հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է
Աջակցություն կտրամադրվի Գերմանիայից կամավոր վերադարձած մեր հայրենակիցներին

Գերմանիայում ...



15-11-2019
Ադամ Սահակյանի անվան դպրոց՝ Արցախի Տանձուտում
Ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր ...

15-11-2019
Անտրամաբանական պահանջներից մինչեւ «հուսադրող» մերժում
Աշխատատեղի մասին հայտարարությունը միշտ ...

15-11-2019
Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ...

15-11-2019
Երեկ պարտվեցինք, սպասենք այսօրվան
Մինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO