Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Սպիտակի ողբերգությունը՝ լուսանկարներով

Մինսկում բացվել է «Արմենպրեսի» եւ «ԲելՏԱ»-ի լուսանկարների ցուցահանդեսը

Բելառուսում ՀՀ դեսպանության, Բելառուսի ազգային պատմության թանգարանի, «Արմենպրես» եւ «ԲելՏԱ» լրատվական գործակալությունների նախաձեռնությամբ Մինսկի Ազգային պատմական թանգարանում բացվել է «Սպիտակի ողբերգություն. հիշատակի հետահայաց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։
Ներկայացնելով ցուցահանդեսի խորհուրդը՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշել է. «Սա ոչ միայն հարգանքի տուրք է հիշողությանը, այլ նաեւ յուրատեսակ երախտագիտություն բոլոր մարդկանց, կազմակերպություններին, պետություններին եւ ժողովուրդներին, որոնք արհավիրքի այդ ծանր պահին եղել են հայ ժողովրդի կողքին եւ ուժերի ներածին չափով նպաստ են բերել աղետի գոտու վերականգնմանը։ Մենք ցանկանում ենք այս լուսանկարները ներկայացնել Սպիտակում՝ Բելառուսի կողմից վերականգնված մշակույթի պալատում՝ որպես ապագայի եւ վերածննդի խորհրդանիշ։ Այս ցուցահանդեսով մենք նաեւ խոսում ենք ապագայի մասին, որը նույնպես այսօր է գրվում»։
Անանյանը մեծապես կարեւորել է նմանօրինակ միջոցառումների իրականացումը եւ նշել, որ աղետի հետեւանքների հաղթահարման գործում նշանակալի դեր են ունեցել լրագրողները, որոնք բնական արհավիրքի մասին իրականության ներկայացմամբ խթանել են մարդասիրական առաքելության իրականացումը աղետի գոտում
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը հիշեցրել է, որ 1988 թվականի դեկտեմբերի 7—ի Սպիտակի ուժեղ երկրաշարժը տեւել է ընդամենը 30 վայրկյան, բայց խլել է 25 հազար մարդու կյանք։
«Ավելի քան 30 տարվա ցավ հարազատների, ընկերների եւ գործընկերների նկատմամբ։ 30 վայրկյանը տարեգրության սկիզբ դարձավ, որը տեւում է մինչեւ օրս՝ հանուն ավերված գյուղերի եւ քաղաքների վերականգնման ու բարգավաճման։ Սպիտակի ողբերգությունը նաեւ մարդասիրության եւ փոխադարձ օգնության տարեգրություն է։ Սարսափելի ողբերգության լուրը աշխարհի հարյուրավոր երկրներից հազարավոր բժիշկներ եւ փրկարարներ է ուղարկել Հայաստան, որոնք երկիր են բերել ոչ միայն դեղորայք եւ սարքավորումներ, այլ նաեւ ամրապնդել են հավատը եւ իրենց մասնակցությամբ հույս են ներշնչել։ Ամենադժվար օրերին Բելառուսը նույնպես իր օգնության ձեռքն է մեկնել եւ նպաստել յուրաքանչյուր կյանքի փրկությանը։ Եվ այսօր այս ցուցահանդեսը լռությամբ խոսում է լուսանկարներով եւ փոխանցում է այդ օրերի ողջ մթնոլորտը»,–ասել է Ղեւոնդյանը։Դեսպանը ընդգծել է, որ «Սպիտակի ողբերգություն. հիշատակի հետահայաց» նախագիծը հնարավոր է դարձել կյանքի կոչել «ԲելՏԱ»—ի եւ «Արմենպրեսի» գործընկերային հարաբերությունների շնորհիվ։
«ԲելՏԱ»—ի գործադիր տնօրեն Իրինա Ակուլովիչը Ազգային պատմական թանգարանում ցուցահանդեսի բացման ժամանակ նշել է, որ «Սպիտակի ողբերգություն. հիշատակի հետահայաց» թեմայով լուսանկարների ցուցահանդեսը ցույց է տալիս, որ ցանկացած ողբերգություն կարելի է հաղթահարել միասին։ «Հայաստանում ողբերգությունը հաղթահարել են միասին։ Ի վերջո, երբ մենք բոլորս միասին ենք, այդ ժամանակ ամեն ինչ ստացվում է։ Նախ եւ առաջ, մենք ցանկանում էինք այս իմաստը ներդնել ցուցահանդեսում, ոչ միայն հիշել, այլ նաեւ իմանալ, որ միասնությունը միակ բանն է, որը հնարավոր է այսօրվա աշխարհում»,–ասել է Ակուլովիչը։ Նրա խոսքով՝ լուսանկարիչների, ինչպես լրագրողների դեպքում, աշխատելը շատ դժվար է, քանի որ թեմաները տարբեր են՝ ուրախ եւ տխուր, երբ պետք է տեսնել թե՛ վիշտը, թե՛ մահը, եւ դա շատ բարդ է, հետեւաբար «ԲելՏԱ»—ի ներկայացրած լուսանկարները հուզիչ են եւ բարդ։ Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված «Սպիտակի ողբերգություն. հիշատակի հետահայաց» թեմայով ցուցահանդեսում ներկայացված են «ԲելՏԱ» եւ «Արմենպրես» լրատվական գործակալությունների ֆոտոթղթակիցների 34 լուսանկարները, որոնք կատարվել են ողբերգական օրերին՝ արտացոլելով աղետը, ինչպես նաեւ ողջ մարդկության, մասնավորապես, բելառուս ժողովրդի արձագանքը հայ ժողովրդի ցավին։
«Սպիտակի ողբերգություն. հիշատակի հետահայաց» ցուցահանդեսը բացառիկ նախագիծ է, որտեղ ներկայացված են մեծ պատմական արժեք ունեցող լուսանկարներ, որոնք հիշեցնում են մի լայնամասշտաբ բնական աղետի եւ այն հաղթահարելու ամուր կամքի մասին։ 1988թ. դեկտեմբերի 7—ին Հայաստանի հյուսիսում գրանցված հզոր երկրաշարժի ցնցումների հետեւանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը։ Կես միլիոնից ավելի մարդ կորցրել է օթեւանը, երկրաշարժի հետեւանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40%—ը։ Ամբողջովին ավերվել են Սպիտակ քաղաքն ու 58 գյուղ, մասամբ ավերվել են Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայրեր։ Ողջ մարդկությունը արձագանքել է հայաստանյան աղետին, Խորհրդային Միության հանրապետություններն ու աշխարհի 113 երկիր, բազմաթիվ միջազգային մարդասիրական կազմակերպություններ ու անհատներ նեցուկ կանգնեցին Հայաստանին։ Հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնեցին նաեւ բելառուսները, որոնք աղետի առաջին իսկ օրերից մասնակցում էին փրկարարական եւ վերականգնողական աշխատանքներին։ Բազմաթիվ հայ երեխաներ աղետից հետո հետցնցումային վերականգնում էին անցնում բելառուսական հաստատություններում, բելառուս լրագրողներն իրենց հանրությանն ու աշխարհին էին ներկայացնում Հայաստանի մեծ աղետը։

26-07-2019





15-11-2019
Հետկանչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը
Որքանով այն կնպաստի ուղիղ ժողովրդավարության ամրապնդմանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արդարադատության ...


15-11-2019
Նոր դասագրքերի հիմքում կդրվի քննական մտածողություն
Ո՞ր ուղղությամբ է փոխվում կրթական համակարգը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վերջին ...


15-11-2019
Հայոց գրականության երկու դարը եւ իր մեկնաբանը
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ցանկությունների ցանկությունն էր՝ գրականագիտությունը տեսնել ...


15-11-2019
Դեռ ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը դրական ու լայն ժպիտով է
Սա պետք է դադար համարել եւ շարունակել պայքարը ...


15-11-2019
45.8 մլն եվրոյի վարկ՝ պակասուրդի ֆինանսավորմանը
Գործադիրը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Գործադիրը երեկվա ...


15-11-2019
Արտոնություններ ալյուրի եւ հագուստի արտադրության համար
Գործադիրը կայացրեց համապատասխան որոշումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության ...


15-11-2019
Հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է
Աջակցություն կտրամադրվի Գերմանիայից կամավոր վերադարձած մեր հայրենակիցներին

Գերմանիայում ...



15-11-2019
Ադամ Սահակյանի անվան դպրոց՝ Արցախի Տանձուտում
Ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր ...

15-11-2019
Անտրամաբանական պահանջներից մինչեւ «հուսադրող» մերժում
Աշխատատեղի մասին հայտարարությունը միշտ ...

15-11-2019
Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ...

15-11-2019
Երեկ պարտվեցինք, սպասենք այսօրվան
Մինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO