Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.08.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Նոր արտոնություններ

Միջոցներ է հատկացվել ջրամատակարարման ենթակառուցվածքների բարելավման համար

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու եւ եկամուտների ու ծախսերի ավելացման սկզբունքով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին 450,517.0 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ։ Որոշման ընդունումը բխում է «Երեւան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի—ջրմուղկոյուղի», «Շիրակ—ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ՓԲԸ—ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի եւ այլ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության՝ ի դեմս ջրային կոմիտեի եւ «Վեոլիա ջուր» ՓԲԸ—ի միջեւ 2018 թ. դեկտեմբերի 12—ին կնքված N 8 համաձայնագրի պահանջից։ 450,517.0 հազ. դրամը կուղղվի համաձայնագրով նախատեսված 12 օբյեկտներից 10—ի գծով պատշաճ ջրամատակարարում ապահովելու կապիտալ աշխատանքների իրականացմանը։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար  Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ—ի հետ համաձայնագրի շրջանակում վերջին 1 տարվա բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ենթակառուցվածքների բարելավման մեծածավալ աշխատանքներ է կատարելու, եւ հատկացված գումարով նախատեսվող աշխատանքները դրա շրջանակում են։
Հարցի առնչությամբ փոխվարչապետ Ավինյանը նշել է. «Այս աշխատանքներն իրականացվելու են հավելյալ առաջացած հարկային միջոցներով, որոնք մեր քաղաքացիները վճարել են պետբյուջե, եւ ընդհանուր առմամբ այդ միջոցներն ուղղվում են առաջին անհրաժեշտության նմանատիպ ծրագրերին։ Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է. պետք է առիթը բաց չթողնել եւ եւս մեկ անգամ կոչ անել բարեխղճորեն վճարել հարկերը»։
Մեկ այլ որոշմամբ վերաբաշխում կատարելով ՀՀ 2019 թ. պետական բյուջեում՝ գործադիրը 261.382.9 հազ. դրամ է հատկացրել արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ փրկարար ծառայության հրշեջ—փրկարարական տեխնիկայի համար բենզինի եւ դիզելային վառելիքի, բենզինային շարժիչով աշխատող շղթայավոր ձեռքի սղոցների, համազգեստի, համակարգչային ծառայությունների, տպագրական ծախսերի, մեխանիզացիաների պահպանման եւ շահագործման, կինոլոգիական խմբի շների խնամքի, մեքենաների ապահովագրության, կենցաղային եւ տնտեսական ապրանքների, հատուկ նպատակային նյութերի եւ վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով։ Որոշման ընդունմամբ կապահովվեն փրկարար ծառայության բնականոն աշխատանքը, արագ արձագանքումը, եւ փրկարարական աշխատանքները կիրականացվեն ավելի բարձր եւ արդյունավետ մակարդակով։ Հաշվի առնելով հրդեհների քանակի կտրուկ աճը եւ սեզոնային փրկարարական աշխատանքները պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչով պայմանավորված մի շարք սարքավորումների եւ ապրանքների գնումն անհրաժեշտ է իրականացնել հրատապ եղանակով՝ գործադիրը թույլատրել է ԱԻՆ—ին գնման գործընթացը կազմակերպել մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով։
Փոխվարչապետը նշել է, որ այս տարի իրապես աննախադեպ քանակի հրդեհներ են լինում ՀՀ ողջ տարածքում, եւ հավելյալ միջոցներից որոշակի գումար հատկացվում է հենց այս ուղղությամբ, որպեսզի այդ խնդիրներն ավելի արդյունավետ լուծվեն։

106 բնակարան՝ 100 ընտանիքի

Նպատակ ունենալով լուծել բնակչության բնակարանային խնդիրները՝ գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել 2011 թ. մարտի 24—ի իր որոշմամբ հաստատված պետական կառավարչական հիմնարկներին ամրացված բնակելի տարածքների նվիրատվության կարգում եւ դրանց համաձայն՝ որոշում ընդունել 106 բնակելի տարածք սեփականության իրավունքով նվիրատվության հանձնել բնակիչներին։ Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախագծով պետական կառավարչական հիմնարկների ենթակայության հանրակացարանային տարածքներում բնակվող բնակիչների զբաղեցրած սենյակների նվիրատվության համար սահմանվում է հետեւյալ պայմանը՝ բնակելի տարածքները նվիրատվությամբ տրամադրվում են համապատասխան տարածքում հաշվառված եւ մինչեւ 2017 թ. դեկտեմբերի 1—ը փաստացի բնակվող ՀՀ այն քաղաքացիներին, բացառությամբ սահմանամերձ համայնքներում բնակվողների, որոնց համար փաստացի բնակվելու ժամկետի սահմանափակում չի նախատեսվում, որոնք պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման շրջանակում երբեւէ բնակարան ձեռք չեն բերել կամ բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն չեն ստացել, ինչպես նաեւ սեփականության իրավունքով չունեն անշարժ գույք։ Առաջարկվող փոփոխությամբ ընդգրկվել է նվիրատվության ենթակա 106 սենյակ, որոնք տրամադրվելու են 231 անձ ունեցող 100 ընտանիքի։ Նախատեսվում է նվիրատվության պայմանագրերը կնքել 1 տարվա ընթացքում։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ սա մարդկանց քաշքշուկներից ձերբազատելու լավ որոշում է, եւ այդ բնակարանները դե յուրե սեփականության են հանձնվում փաստացի այնտեղ բնակվող մարդկանց։

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Գործադիրն իր նիստում ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով 5 ընկերություն՝ «Նաիրիան» ՓԲԸ—ն, «Այ պլաստ» ՍՊԸ—ն, «Ոսկե կար» ՍՊԸ—ն, «Արտ գլոբալ» ՍՊԸ—ն եւ «Ին—վի» ՍՊԸ—ն, ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ (կամ) նյութերի ներմուծման մաքսատուրքից (տե՛ս առանձին)։
Փոփոխություններ կատարելով իր՝ նախկինում ընդունված որոշման մեջ՝ գործադիրը պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձեւը դարձրել է առավել նպատակահարմար եւ կիրառելի։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ որոշման ընդունմամբ շուրջ 500 բժշկական հաստատության համար պարզեցվում է հաշվետվողականության գործընթացը. ամսական, եռամսյակային եւ տարեկան կտրվածքով ներկայացվող 3 հաշվետվության փոխարեն այժմ կներկայացվի 1 հաշվետվություն, որն ավելի համապարփակ է եւ ներառում է գործունեության արդյունքները բնութագրող այնպիսի ցուցանիշներ, որոնք պարբերաբար օգտագործվում են կազմակերպությունների բյուջետային միջոցների հաշվարկման եւ բաշխման, տրամադրվող միջոցների ծախսման արդյունավետության գնահատման ժամանակ։ Ֆինանսատնտեսական հաշվետվության գործող ձեւաչափում ցուցանիշների մի մասը հնարավոր է ստանալ էլեկտրոնային առողջապահության համակարգից, եւ առանձին տեղեկատվության հավաքագրումը ոչ նպատակահարմար է։ Արդյունքում կբարձրանա պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների հաշվետվողականությունը եւ հնարավորություններ կստեղծվեն պետական միջոցների փաստահեն բաշխման համար։ Առողջապահության նախարարի խոսքով՝ գործընթացը շարունակական է լինելու, ներկայում պատրաստվում է կառավարության մեկ այլ որոշման փոփոխությունների նախագիծ, որոնց նպատակը լինելու է պետական պատվերի տրամադրման կարգի դյուրացումը։
Կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում եւ 270,000.0 հազ. դրամ է հատկացրել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին՝ ՀՀ տարածքի տեղագրական հանութագրման եւ կադաստրային գույքագրման հետ կապված գործառույթների, մասնավորապես՝ վարչատարածքային սահմանների, հողային, անտառային, ջրային ռեսուրսների, եւ առանձին գույքային միավորների հաշվառման, քարտեզագրման, առկա սխալների ուղղման, մշտադիտարկման եւ պահպանման համար քարտեզագրման աշխատանքների իրականացման նպատակով։ Աշխատանքներն իրականացվելու են ՀՀ կառավարության 2019—2023թթ. գործունեության ծրագրով հաստատված միջոցառումների շրջանակում, նախատեսվում է առաջին անգամ ստանալ ՀՀ ամբողջ տարածքի թվային քարտեզագրման հատակագծերը եւ տեղանքի թվային մոդելը։

26-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO