Երեւանում փակվում են բարձրահարկ շենքերի աղբամուղերը
Որոշումը բնակիչներինն է, կան նաեւ դժգոհողներ
Բնակիչների դիմումներով Երեւանի բազմաբնակարան բարձրահարկ շենքերի 185 մուտքում փակվել եւ զոդվել են բոլոր աղբամուղերը։ Մեզ հետ զրույցում այս մասին ասաց Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի պետ Հարություն Խաչատրյանը։ «Բազմաբնակարան շենքերի աղբամուղերը փակելու որոշում չկա եւ չի կարող լինել, քանի որ դրանք բնակիչների սեփականությունն են։ Վերջիններն են որոշում, թե ինչպես օգտագործել ընդհանուր բաժնային սեփականությունը (գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային— խմբ.)։ Շենքերի սեփականատերերի ժողովի ժամանակ, եթե 51 տոկոսը որոշում կայացնի, որ պետք է աղբատարը փակվի, ուրեմն այդ փաստն ունի իրավական ուժ։ Բնակիչները կարող են իրենց կայացրած որոշումով դիմել կառավարման մարմին։ Որոշումը կարող է լինել, օրինակ, ստորագրության ձեւով»,–նշեց Խաչատրյանը։ Անդրադառնալով աղբամուղերը փակելու նկատմամբ մարդկանց արձագանքին՝ նա նշեց, որ դժգոհություններ շատ չեն հնչել, հիմնականում հնարավոր է եղել բացատրել բոլորին, որ աղբամուղի փակելն ամենակարեւորը կնպաստի շենքի մուտքի մաքուր լինելուն։ «Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի մոտ փակված է 185 աղբամուղ։ Այս պահին գործընթացը մի փոքր ակտիվացել է, քանի որ ներկայում հավուր պատշաճի չի կատարվում աղբահանությունը։ Այսօր խնդիր է առաջանում նաեւ բակերում կայանող մեքենաների պատճառով, քանի որ աղբատար մեքենաները չեն կարողանում բակեր մուտք գործել»,– նշեց Հարություն Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ որոշ շենքերի աղբամուղերը չփակելու դեպքում անհրաժեշտ է լինելու լուծել աղբատար փոքր մեքենաներ ունենալու խնդիրը, որպեսզի բակեր մտնելը հեշտ լինի. Երեւանի քաղաքապետարանը ձեռք է բերել 10 փոքր աղբատար մեքենա։ Նախապես մրցույթ է հայտարարված եղել, հաղթել է «Մուլտի մոթորս» կազմակերպությունը, եւ մինչեւ հոկտեմբերի 15—ն այդ մեքենաները կլինեն Երեւանում։
Լիլիթ ԴԵՄՈՒՐՅԱՆ
26-07-2019
|

փակել >>
|