Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ներդաշնակության օրենքը

Գրիգոր Զոհրապը (1861-1915) հայտնի է առավելապես որպես նշանավոր գրող։ Մինչդեռ 1883 թվականից Զոհրապը զբաղվել է փաստաբանությամբ, հեղինակություն է ունեցել ոչ միայն Պոլսում, այլեւ Թուրքիայից դուրս, իսկ 1908-1915 թվականներին՝ օրենսդրական եւ քաղաքական բեղուն գործունեություն է ծավալել՝ որպես օսմանյան խորհրդարանի պատգամավոր եւ հայոց ինքնավարության մարմնի՝ Ազգային ժողովի երեսփոխան։
Պետության ծագման եւ էության, իշխանական լծակների գործադրման մասին ըմբռնումներով՝ Գրիգոր Զոհրապը հարում է «հանրային դաշինքի» տեսությանը. պետությունը հասարակության բոլոր խավերի համաձայնությամբ գոյացող մարմին է։ Այստեղից էլ՝ օրենքի ըմբռնումը. «Օրէնքի մը գործադրութիւնն բարքերու հետ համաձայնութեան եւ ներդաշնակութեանը համեմատական է»։ Որպես հանրային հաստատություն՝ պետությունը քաղաքականապես հակադիր ուժերի հաշտեցման մարմին է։ Պետությունը հրապարակային՝ բացարձակ իշխանություն է, առարկայական ու ենթակայական գործոնների ազդեցությամբ հզորանալով՝ այլափոխվում է, չհանդիպելով հակազդեցության՝ իշխանությունը սկսում է այլասերվել, դառնալ ամենակուլ մի ուժ։ Իբրեւ հաստատում Զոհրապը զուգահեռ է տանում օրգանական կյանքի հետ. երբ մարդու որեւէ օրգանը շատ է զորանում, վերածվում է հիվանդության եւ մահվան պատճառի։ Նույնկերպ՝ դեղը բուժիչ է, սակայն՝ չափը պահպանելիս, իսկ ավելի թույլ կամ ուժեղ լինելիս կարող է վնասել։
«Ներդաշնակության օրենքը» պահանջում է օրենսդրորեն սահմանափակել պետության իշխանական նկրտումները եւ հստակ ձեւակերպել պետական իշխանության գործադրման հիմնական կանոնները։ Դրանցից է, օրինակ, հարկահավաքման քաղաքականությունը, որի առթիվ Զոհրապը արդիական կարծիք է հայտնում. «Ամենէն լաւ տուրքն այն տուրքն է, որուն ժողովուրդը վարժուած է»։ Առհասարակ՝ հանրային ու մասնավոր շահի ներդաշնակումը սկզբունքային հարց է. «Ամեն երկրի տնտեսական ոյժը՝ այդ երկրին յատուկ եղող մասնաւոր ոյժի մը վրայ յենած է»։
Բուն կառավարման մեջ, որպես նպատակամետ գործողությունների ամբողջության, Զոհրապը կարեւորում է պլանավորման գործառույթը։ «Կառավարելը կը նշանակէ պէտքերը նախապէս գուշակել,–հստակ ձեւակերպում է նա եւ անմիջապես դիմում համեմատության։–Երբ կրակը ծաւալած է, անօգուտ է զայն մարելու ջանալ»։ Գործողությունների հստակ կանխատեսումը պարտադիր է, եթե կառավարելիս ձգտում ենք ոչ թե սոսկ արձանագրել կատարված իրողությունը, այլ մասնակցել դրա կայացմանը։ Զոհրապի դրույթն աֆորիզմի աստիճանի նրբագեղ է. «Կառավարութիւնները երկու տեսակ են. մէկը քաղաքական անցուդարձերը ինք կը պատրաստէ, երկրորդը ուրիշներէն պատրաստուած անցուդարձերուն ենթակայ կ ըլլան»։
Զոհրապյան «ներդաշնակության օրենքը» միտված է պետական մարմինների կառավարչական գործունեության ու հանրային հաստատությունների ինքնակազմակերպման ջանքերի համադրմանը։ Ինչպես հայտնի է, «իրավական պետությունում» պետության իշխանական—կարգավորիչ տիրույթը սահմանափակվում է իրավունքի համակարգով, հանրային կյանքի կարգավորման որոշ գործառույթներ, որ նախկինում բացառապես պետական էին, անցնում են քաղաքացիների ինքնակազմակերպման կառույցներին՝ կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, լրատվամիջոցներին։ Պետության եւ հանրային հաստատությունների միջեւ իշխանական լիազորությունների այսօրինակ վերաբաշխումն է բնորոշում պետական կառավարման վերածումը հանրային կառավարման։
Պետության հանրային դերակատարման շեշտադրմամբ հանդերձ՝ Զոհրապին խորթ է «էտատիզմը»՝ պետության դերը գերագնահատող աշխարհայացքային դիրքորոշումը։ Այսպես, մի կողմից՝ նա քաղաքացիների ու նրանց միավորումների համար բացառիկ կարեւոր է համարում Սահմանադրությամբ ուղղորդվելը։ Մյուս կողմից՝ միայն օրենքների հռչակումով, թեկուզ կատարյալ, միայն քաղաքացիներին օրինապահ վարքագիծ քարոզելով՝ ներդաշնակություն չի ապահովվի։ Հանրային կառավարման հաջողությունը համադրվում է երկու գործոնով, այն է՝ պետական մարմինները պետք է ունակ լինեն կառավարելու, բայց եւ կառավարվողները՝ շարքային քաղաքացիները պետք է տրամադրված լինեն կառավարվելու. «Կառավարչութիւն մէկ կողմէն չըլլար. որպէսզի յաջողի՝ կառավարելու յատկութիւններ կ ուզէ պետութենէն եւ կառավարուելու տրամադրութիւններ՝ ժողովուրդէն»։
Իսկ այդօրինակ վիճակի, այսօրվա լեզվով ասած՝ իշխանության օրինականության ապահովման համար, ըստ Զոհրապի, կողմերի միջեւ առնվազն փոխադարձ վստահություն է հարկավոր։ Եթե պետությունը կորցնում է վստահությունը, եթե, ի դեմս պաշտոնյաների վարքագծի, չի պահպանում հանրային դաշինքի գաղափարը, այսինքն՝ չի կատարում հանրային կյանքի ներդաշնակության երաշխավորի պարտականությունը, ապա դրանով իսկ պետությունն ինքն է անբարոյականացնում հասարակությանը, քաղաքացիներին դրդում ապօրինի գործողությունների։ Այդ իրողությունն է մատնացույց անում Զոհրապը. «Այսօր պատուաւոր մարդ գտնելը անկարելի դարձած է գրեթէ, որովհետեւ երկիրը երեսուն տարիէ ի վեր անբարոյական ուղղութեան հետեւացաւ»։ Ներպետական ներդաշնակության բացակայությունը ոչ միայն ընդհանուր դրույթ է, այլեւ թուրքական պետության բուն օրենսդրականության իրական վիճակի գնահատում. «Պնդել՝ թէ Սահմանադրութիւնը Թուրքիոյ մէջ կ երաշխաւօրէ իսլամներուն եւ քրիստոնեաներուն հաւասարութիւնը՝ քիչ մը յանդուգն կրնայ թուիլ այն պահուն, ուր այդ վարչակարգը կատարեալ սնանկութեան մէջ է»։
Եվ բնականաբար՝ քաղաքացիների ու նրանց կառույցների ինքնակազմակերպման, ինքնօգնության գաղափարը Զոհրապն առարկայացնում է հայոց օրինակով։ «Հանրային գործի հոգածութիւն» հոդվածում Զոհրապն ագուցում է երկու գաղափար՝ համախմբվել որպես համայնք եւ հզորանալ «ինքնօգնության» շնորհիվ՝ գործադրելով Թուրքիայի սահմանադրության ու պետական հաստատությունների ընձեռած հնարավորությունները։ Իհարկե, ակնհայտ են երիտասարդ հրապարակախոսի պատրանքները, կապված օսմանյան պետության եւ «բարեխնամ կառավարութեան օժանդակութեան» հետ, միաժամանակ՝ հստակ է գլխավոր հարցադրումը՝ չպետք է կրավորական կեցվածք ընդունել. «Եթէ մեր ներքին կազմակերպութեան վերաբերեալ օրինաց գոյութեան կամ անգոյութեան հաւասարապէս անտարբեր եմք, անարժան եմք բարւոքման համար ոեւէ բան պահանջելու»։ Հայերը, որպես հանրություն, պետք է օգտվեն եղած հնարավորություններից։ Դրան պետք է ուղղված լինեն ինքնավարության բոլոր ձեւերը, ամենից առաջ՝ Ազգային ժողովը, պատրիարքարանը, թաղային խորհուրդները, կուսակցությունները, հոգաբարձությունները, գավառական վարչությունները։ Եվ ինքն էլ հարկադրված է լինում դառնությամբ արձանագրելու. «Փորձը ցոյց տուած է սակայն թէ հայ համայնքներուն, կրթական եւ բարեգործական հաստատութեանց եւ մեր ազգայիններուն կառավարական պաշտօնատանց հետ ունեցած գործերուն մէջ՝ Տէրութեանց օրէնքներէն շատ անգամ չենք կրցած օգուտ քաղել եւ մեզի հանդէպ գործածուած զեղծումներու դէմ պայքարելու անկարող գտնուած ենք»։
Գրիգոր Զոհրապի համար «հանրային գործի հոգածութեան» խնդրի բարեհաջող լուծման կարեւոր բաղադրիչներից մեկը մամուլի դերակատարումն է. «Բարձրացնենք Մամուլը որ մեծ մասամբ իւր անուան, իւր կոչման անարժան յետնագոյն ստորնութեան խոնարհած է»։ Ինքն էլ որպես թղթակից, հրապարակագիր եւ խմբագրապետ լավագույն օրինակն է տվել լրագրողական բարձր պատասխանատվության։ Քանիցս նա իրեն բնութագրել է որպես «պարզ օրագրող մահկանացու մը» եւ այդ շարքային, սակայն ուշադիր ու սկզբունքային լրագրողի դիրքերից է զննում, քննում հանրային կյանքն ու հրապարակում իր դիտարկում—մտահոգությունները։ Իսկ «Խորհողներ, գործողներ» հոդվածում Զոհրապը հարկ է համարում անդրադառնալ այն «խուլ անհամաձայնութեանը», որ կա երկու կարգի մարդկանց միջեւ, մի կողմից՝ գործող, գործարար, ձեռներեց, մյուս կողմից՝ խորհող, լրատվամիջոցների էջերում սեփական խոհերն ու մտահոգությունները հանրությանը ներկայացնող։
Զոհրապի համար անընդունելի է այն քամահրանքը, որով գործարար աշխարհի մարդիկ երբեմն ընկալում են տեսական—մտահայեցողական հրապարակումները։ Փոքր—ինչ գերագնահատելով լրագրողների հանրային դերակատարումը՝ Զոհրապը կոչ է անում գործարարներին, «գործի մարդկանց» գիտակցելու, թե «խղճի տէր օրագրողը» որքան է ինքն իր մեջ եփում սեփական ասելիքը մինչեւ այն «իբրեւ լաւագոյն խորհուրդ» հասարակությանն ուղղելը։ Այս երկու կողմերի բախումն առավել եւս վնասակար է, «վասն զի մեր մէջ ամեն մարդ անսխալ ըլլալու յաւակնութիւնը ունի եւ չի կրնար զիջանիլ սա ճշմարտութիւնը ընդունելու թէ ուրիշ մը իրմէ աւելի ուղիղ տեսնելու կամ գործելու երբեմն կարող կրնայ ըլլալ»։
Միով բանիվ՝ «հանրային գործի հոգածութիւնը» հանրային ինքնակառավարման կարեւորության գիտակցումն է ամեն անհատի կողմից, սեփական անելիքի հստակեցումն ու բարեխիղճ կատարումը։ Դա վերաբերում է թե՛ պետական այրերին եւ օրենսգետներին, թե՛ հրապարակախոսներին ու լրագրողներին, թե՛ առհասարակ ամեն մի գիտակից քաղաքացու։
Այսկերպ Սահմանադրությունը՝ «ներդաշնակության օրենքի» գործառության իրավական երաշխավոր փաստաթուղթը, միս ու արյուն է ստանում հասարակության անդամների գործունեության մեջ, եւ հանրային կյանքում փաստացի ներդաշնակությունը ապահովվում է երկու կողմից՝ պետության ու հասարակության արդյունավետ գործակցությամբ։
(Ճշտում. այս շարքի նախորդ հոդվածում առաջին նախադասության մեջ 1965–ը կարդալ 1956)։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

27-07-2019





19-11-2019
Տարածաշրջանը՝ ռազմաքաղաքական ծավալումների սպասումներում
Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել

Արմենուհի ...


19-11-2019
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման ի՛ր ծրագիրն անել
Չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունն էլ կսկսենք

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




19-11-2019
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը
Ձեւավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի առաջնային կազմը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




19-11-2019
Կառավարությունը կրթության եւ գիտության ոլորտում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


19-11-2019
Քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության ...


19-11-2019
Ովքե՞ր են եղանակի մասին տեղեկանում «առաջին ձեռքից»
Գարնան առաջին ամպրոպների հետ Գագիկ Սուրենյանի համար կյանքը ...


19-11-2019
Խաղաղության աղավնին՝ դպրոցի բակում
Հերիկի դպրոցը կոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով




19-11-2019
Ոսկու փոխարեն՝ արեւային էներգիա
Տարածքի կոնսերվացման նպատակով ավելի քան ...

19-11-2019
Եթե ապրում ես, ուրեմն ապրում ես կայացած երազանքի մեջ
«Վերնիսաժում» նստած՝ աշխարհը պտտում է իր ...

19-11-2019
Պատվաբեր առաքելություն
Արթուր Ալեքսանյանը դարձավ
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO