Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Վ. Այվազյանի «Համեմատական կենսագրություններ» վեպի մասին

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Բանաստեղծների արքա հռչակված Մալարմեն պնդում էր, որ աշխարհը գոյություն ունի, որ մտնի գիրք։ Վարուժան Այվազյանի ավելի քան քսանհինգամյա գիրը հայ աշխարհը Գիրք մտցնելու հաջող փորձ է։
Վարուժան Այվազյանի ստեղծագործությունը կարելի է տեղավորել Թումանյան—Բակունց—Մաթեւոսյան առանցքում։ Առաջին երկու գրողների տեղի ու դերի մասին շատ է գրվել ու դեռ կգրվի, վերջինի՝ Հրանտ Մաթեւոսյանի մասին այստեղ հարկ ենք համարում անդրադառնալ, քանզի առանց նրա ներկայության, Վարուժանի գրականության բազմաթիվ կողմեր անհասկանալի կլինեն։
Մաթեւոսյանը անկախ իր արմատներից (ներքին) եւ կապերից (արտաքին), մեր գրականության մեջ շուրջ երեսուն տարի առաջնորդեց մի ուղղություն, որն արձանագրում է հայ նոր գրականության 150—ամյա պատմության ավարտը (Աբովյանից ի վեր). ասածս բազմաթիվ հիմնավորումներ ունի, սակայն նշեմ ընդամենը երկուսը. հայ մեծ լուսավորիչը գրականություն բերեց լեզվի եւ հերոսի խնդիրը, Մաթեւոսյանը մեր վերջին 150—ամյա լեզվի բարձրագույն արտահայտությունն է, որին հաջորդում է լեզվի մետաֆիզիկան՝ լեզու լեզվի մասին։ Մաթեւոսյանի ստեղծագործությունը «գյուղական արձակի» այդ սարքովի ուղղության մեջ տեսնելու ջատագովումն ըստ ամենայնի երեւութական է։ Գրականությունը որոշակի եւ կառավարելի հունի մեջ դնելու խորհրդային պատվերը, ճիշտ է, գրողին ճանաչում բերեց եւ ինչ—որ իմաստով ապահովեց նրա թիկունքը տեւական զանազան խարդավանքներից, սակայն «Գոմեշի» եւ «Աշնան արեւի» հեղինակի երկերի զուգադրությունը ռուսական «գյուղագրության» հետ վեր է հանում մի այլ իրողություն։ Ռուսական «գյուղագրությունը» «արմատների ճանաչման» խնդրադրությամբ (Բելով, Աստաֆեւ, Ռասպուտին) ի վերջո խրվեց այդ մեծ գրականության համար հակացուցելի աղտեղության՝ նացիոնալիզմի մեջ, ինչը Մաթեւոսյանի դեպքում վերածվեց ֆարսի («Մեսրոպ»)։ Մեկ, սակայն սկզբունքային այս տարբերությունը Մաթեւոսյանին մինչեւ այսօր էլ դնում է երկակի վիճակի մեջ։
Լեզվական մետաֆիզիկայի գրականության հաջորդ փուլը նշանավորող օրինակ է Վարուժան Այվազյանի ստեղծագործությունը։ Մի գրող, որ համարձակվեց քանդել գրականության առկա ու հայտնի կառույցները եւ այդ «մասերով» կառուցել լեզվական միանգամայն նոր իրողություն։ Սույն գրողի առաջին ծավալուն գործի՝ «Հին ահի» մասին դեռեւս 1986—ին գրելիս, արձանագրել եմ, գնահատելով նրա խոսքը որպես «լեզվական կասկադյորություն»։ Ավելի քան 30—ամյա վաղեմության միտքս հաստատեց «Ճանճի ամիսը» վեպը. այստեղ գրողի «կասկադյորական ձիրքը» գրեթե համարժեք է արդյունքին. ջարդվում են լեզվական բոլոր հնարավոր քերականական տաբուները, խորտակվում են շարահյուսական բաստիոնները, եւ գործը վերածվում է կանտյան հանրահայտ «ինքնին իրի», մնում է միայն, որ գրողը իր «ներքին տեսողությունը» արտաքնապես հաղորդակցելի դարձնի, որպեսզի գոնե չկորցնի գրականության իսկական գիտակների այն մոհիկանացող տեսակին, որ դեռեւս առկա է, եւ հայ գրականության այդ եզակիորեն ինքնատիպ «գիտակցության եւ լեզվական հոսքի» նմուշը ինքնանպատակ չդառնա, հակառակ դեպքում ականատեսը կլինենք գրականության մի նախճիրի, երբ ոչ միայն նյութը, այլեւ լեզուն կարող է սպանել գրականությունը։
Բա՞րդ է այդ գրականությունը։ Իհարկե, բարդ է։ Բայց որեւէ մեկի մտքով անցնո՞ւմ է հեղեղն անվանել բարդ միայն այն պատճառով, որ այն զուլալ չէ։ Բայցեւայնպես, որեւէ մեկը տեսե՞լ է, որ զուլալը հեղեղի տեսք ունենա։ Ուրեմն հեղեղը Այվազյանի բնույթն է եւ ոչ թե թերությունը։ Եթե առաջին ընթերցմամբ նրա «Համեմատական կենսագրություններում» ոչինչ չգտնեք, ապա հազիվ թե երկրորդ անգամ այն փորձեք գտնել։ Բայց եթե ինչ—որ պատկերներ ցնցել են ձեզ առաջին անգամ կարդալիս (իսկ դրանք անչափ շատ են), ապա երկրորդ փորձն անելիս, ձեզ ոչինչ չի կանգնեցնի, բացառությամբ բնածին ծուլությունը։ Ես չեմ ուզում ասել, թե նրա լեզուն պարզ է։ Իրոք, այն բավականաչափ բարդ է։ Բարդ է նաեւ բովանդակությունը եւ այն, թե ինչպես է այն արտահայտված։ Որեւէ միտք ձեւակերպելիս, նա այնպիսի խտությամբ է այն ներկայացնում, որ վիթխարի պարբերություն է պետք, որպեսզի երեք կամ չորս զգացողություն հաղորդվի, եւ մի ողջ էջ, որպեսզի մեկնաբանվի։ Սա, բնականաբար, ամենաոչ—դրամարկղային լեզուն է ընթերցանության տեսակետից։
Անշուշտ, համառ ընթերցողների համար հետաքրքիր կլինի իմանալ հեղինակի անցած գրական ուղու մասին։ Առաջին գիրքը, որ հեղինակը խորագրեց «Հին ահը», մաքուր հոգեբանական գործ է, որ ընթերցողներին ազդարարում է, թե գրական ասպարեզ է մտնում մի ինքնատիպ գրող, որ հաճույք պատճառելուց բացի, պատճառում է անհասկանալի երկյուղ։ Ընդհանուր բովանդակությամբ եւ ժանրային ընտրությամբ գիրքը բազմաթիվ առնչություններ ունի ժամանակակից մարտաֆիլմերի հետ, սակայն որտեղ մենամարտում են ոչ թե ֆիլմերից ձեզ ծանոթ հերոսները, այլ սովորական գյուղացի մի տղա եւ, ինչպես նման դեպքերում է պատահում, նրա ճանապարհը կտրած գայլը, որովհետեւ տղան բախտ է ունեցել ուսումնառությունը շարունակել հարեւան գյուղի միջնակարգ դպրոցում եւ ստիպված է անգամ ձմեռները դասի գնալ։
Մարդուն ստեղծում եւ ձեւավորում են երեք ուժ. ժառանգականությունը, միջավայրը եւ մի անհայտ, Իքս գործոն։ Երկրորդ գործոնը՝ միջավայրը, ամենաչնչինն է երեքից, իսկ երրորդը՝ Իքս գործոնը՝ ամենակարեւորը։ Ասել, թե Վարուժանի վրա ազդել է միջավայրը, նշանակում է ոչինչ չասել։ Այն ամենը, ինչ կա ներկայացվող «Համեմատական կենսագրություններ» գրքում, կատարվում է գրողի մտքում, ինչպիսի կենսական դրդիչ էլ որ առիթ տա գիրք գրելու, եւ ինչպիսին էլ լինի երկրի վիճակը ժամանակակից Հայաստանում։ Ահա թե ինչու ես հակառակորդն եմ նրանց, ովքեր պնդում են սոցիալական պայմանների ազդեցության մասին գրքի վրա։ Վարուժանն զբաղված է մարդկային ճակատագրի նուրբ քննությամբ եւ ոչ թե սոցիալական պատճառաբանման թվաբանությամբ։
Կար ժամանակ, երբ կարծում էի, թե գրականությունը ժամանց ընդունելու ժամանակները անցել են, բնավ չենթադրելով, որ գալու է մի փուլ, երբ գրականությունը հեղեղելու է զանգվածային մշակույթը (անհեթեթ է մտածել, որ գրականության զանգվածային մշակույթ լինելու փուլը համընկնելու է գրականություն առանց զանգվածի իրողությանը) եւ ստիպված է անցնելու Քարիբդայի ու Սքիլայի արանքով։
Վարուժան Այվազյանը նորագույն գրականության Ոդիսեւսն է հայոց բառ ու բանի աշխարհում, եւ «Համեմատական կենսագրություններ» վեպը Իթակե՝ հայրենի իսկական գրականություն տանող նավ։

27-07-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO