Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Կոմիտասի գերզգայուն լսողությունը

Պատառիկներ Վարդապետի ծննդյան 150-ամյակի առթիվ

Գերերեւութական լսողություն ունեցող Կոմիտասը փորձերի ժամանակ հետ-հետ էր գնում, հեռվից լսում խմբի երգեցողությունը, ապա հանդարտ, անշտապ քայլերով մոտենում։ Նորից էր հեռանում՝ լսումը տարածության մեջ կատարելու։ «Երգում էինք «Ձիգ տու քաշի» երգը,–հիշում է Կոմիտասի աշակերտներից մեկը՝ Վարշամ Փարսադանյանը,–ես փոխանակ սի բեմոլ երգելու, երգեցի առանց բեմոլի, ձայնի ընդամենը կես տոնի իջեցումով։ Չնայած ինքը բավականին հեռու էր կանգնած, իմ այդ ձայնի փոքրիկ տարբերությունը 86 հոգու մեջ զգաց, մոտեցավ ինձ, կամերտոնով դիպավ ուսիս։ Ես անմիջապես զգացի իմ սխալը եւ ուղղեցի…»։
Կոմիտասը մի աներեւակայելի հատկություն եւս ուներ. առանց ձայները փորձելու, հետները մի քանի խոսք փոխանակելուց հետո անգամ կռահում էր յուրաքանչյուրի ձայնի տեսակը։
Աղավնի Մեսրոպյանն է պատմում.
«… Համազգյաց օրիորդաց վարժարանի դաշնամուրի դասատուն էի։ Օր մը Կոմիտաս մեր դպրոց եկավ իր «Գուսան» երգչախումբի համալրման համար աղջկանց ձայները փորձելու։ Զարմանքնիս մեծ եղավ, երբ տեսանք, որ հազիվ թե անոնց հետ քանի մը խոսք փոխանակեր էր՝ արդեն որոշեց անոնց ձայնի տեսակները՝ առանց երբեք երգել տալու։ …Դպրոցի երիտասարդ ուսուցչուհիներեն մեկ Կոմիտասին ներկայացուց իր դասարանի ձայնեղ աշակերտուհին։ Կոմիտաս աշակերտուհիին հետ քանի մը բառ փոխանակելե վերջ՝ սրամտությամբ մը ըսավ ուսուցչուհիին. «Ուսուցչուհի եւ աշակերտուհի նույն տեսակի ձայն ունենալնուդ՝ երկուքդ ալ կարձանագրեմ սոպրանոներու խմբի մեջ»։  Կենտրոնական վարժարանի ուսանողներով շրջապատված Կոմիտասը յուրաքանչյուրին տված մեկական նոտայի կրկնության ժամանակ կռահում էր՝ նրանցից որը Տաճկահայաստանի որ գավառից է, եւ նրանց հետ անթերի խոսում էր իրենց հատուկ գավառաբարբառով՝ պահպանելով այդ բարբառների առանձնահատուկ առոգանությունն ու ոճը։ Նա մի փոքրիկ հարված էր տալիս ձեռքին բռնած կամերտոնին, տանում ականջին մոտիկ, որսում ֆա—ն եւ փորձում ձայները. «Դուն տրապիզոնցու լաճ ես»,— ասում էր։ «Տղա՜, դուն վանեցի ես»,— ոգեւորվում էր։ «Ա՛, դուն էլ ծռերի՜ց ես, ծո՜ւռ սասունցի»։ «Գյումրեցի կռո՞ …»։ Եվ այսպես շարունակ՝ ասելով, խոսելով, կատակելով։ Նա ոչ մեկին չէր հարցնում որտեղացի լինելը, ինքն էր ասում։ Այդ պահին նա մեկ մշեցի էր, մեկ բիթլիսցի, մեկ վանեցի, սասունցի ու գյումրեցի կամ հայկական յոթ վիլայեթներից որեւէ մեկից։ Մի երկու ժամվա ընթացքում վարժարանի ուսանողներից նա իր երգչախմբի համար ընտրել էր 40—50 երգիչ, որոնց ձայնի տեսակները հետագայում ոչ մի փոփոխություն չէին կրել։
Այդպիսի բծախնդրությամբ ու հետեւողականությանբ Վարդապետը, վարժարանից վարժարան, դպրոցից դպրոց մտնելով, հավաքագրեց շնորհալի պարմանների ու պարմանուհիների եւ ստեղծեց 300—հոգանոց «Գուսան» քառաձայն երգչախումբը, որը կարճ ժամանակաշրջանում հայտնի դարձավ գրեթե ողջ Եվրոպայում։ Երգչախմբի գործունեությունը դադարեց 1915—ի ողբերգական դեպքերի պատճառով։

Աբովյանը Կոմիտասի կուռքն էր

Կոմիտասը ընթերցասեր էր։ Մայրենիին չտիրապետող մանուկը հետագայում զարմացնում էր իր գերազանց լեզվաիմացությամբ ու լեզվամտածողությամբ։ Նա շատ լավ գիտեր նաեւ հայոց պատմությունը։ Կարդում էր Խորենացի, Եղիշե, Բուզանդ, Ագաթանգեղոս, Նարեկացի, Աբովյան։ Սիրում էր հայ դարավոր պոեզիան։ Տակավին պատանի Կոմիտասին գերել է Խաչատուր Աբովյանի կերպարը։ Ուր էլ գնար, որտեղ էլ ճամփորդեր՝ Աբովյանի նկարը հետն էր։ «Այս թանկագին նվեր—հիշատակը ինձ տվավ Խրիմյան Հայրիկը՝ իր կաթողիկոսյան առաջին օրերուն»,–ասում էր նա։ Հետաքրքրվողներին էլ հիշեցնում էր. «Խաչատուր Աբովյանի սա լուսանկարը իմ ամենասիրած իրըս է, իմ էության հետ մաս կազմող… Ան իմ ներշնչման աղբյուրն է»։
Աբովյանը դարձել է նրա կուռքը։ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում ուսումնառության շրջանում, երբ կարդացել է «Վերք Հայաստանին», հոգու մեջ այնպիսի ալեկոծություններ են առաջացել, որ կյանքում երբեք չի մոռացել։ «Այդ օրերուն ընկերոջ մը հետ, վաղ արշալույսին, ճեմարանեն փախչելով եւ սար ու ձոր կտրելով հասանք Քանաքեռ գյուղը՝ Աբովյանի ծնած ու մեծցած տնակին առջեւ,–գրում է Կոմիտասը։–Համատարած լռությունը տխրությամբ համակեց մեզի… Ոչ ոք տեսանք այնտեղ, բացի քանի մը կտկտացող հավերեն… Այդ օրը, մեր վերադարձին, հայաստանյան անծայրածիր դաշտերուն մեջ մենք քրքրեցինք «Վերք»—են մեր հոգվույն մեջ պահված պատկերներու շարանները… եւ ուխտեցինք՝ հավետ մնալ հայ ժողովրդի ճշմարիտ զավակ…»։
Պոլսի՝ Բանկալթի թաղում գտնվող իր տան ընդարձակ հյուրասենյակում Կոմիտասն ուներ ապակեծածկ մի պահարան, որն անվանում էր «նվիրական անկյուն»։ Այնտեղ նա պահում, գուրգուրանքով պահպանում էր զանազան առիթներով իրեն տրված նվեր—հիշատակները՝ հազվագյուտ գրքեր, կաշվե նուրբ գրքակալներ ու ձեռագրեր, ճաշակավոր մի թանաքաման, ոսկյա ու արծաթյա գրիչներ, սուրճի նկարազարդ բաժակներ, վենետիկյան հախճապակյա ծաղկամաններ, ասեղնագործ ծածկոց, սփռոց ու թաշկինակներ, Երուսաղեմի սադափյա մի համրիչ, ալբոմներ, որոնց մեջ՝ հայ եւ օտարազգի գրողների, երաժիշտների, գեղանկարիչների, դերասանների, ուսուցիչների ու բարեկամների լուսանկարներ՝ հիմնականում մակագրված նվիրատուների կողմից։ Իրեն նվիրած կանաչ, թավշապատ, շքեղ ալբոմի մեջ առանձնակի սիրալիրությամբ պահում էր Խրիմյան Հայրիկի, Խաչատուր Աբովյանի, Վարդան Մամիկոնյանի, Գեւորգյան ճեմարանի, Կ. Պոլսի, այլ երկրներում ու քաղաքներում իր երգչախմբերի, նաեւ առանձին սաների հետ լուսանկարները։ Պահարանում ծաղկազարդ մի պնակի մեջ կային նաեւ այցետոմսեր, բացիկներ, զանազան այլ իրեր։ Վարդապետը առանձին մի անկյուն էր հատկացրել Լոնդոնից նվեր ստացած Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի շքեղ վերատպությանը, որը դրել էր վենետիկյան հախճապակյա շրջանակի մեջ։
Պահարանի վերեւում պատից կախված էր Աբովյանի մեծադիր լուսանկարը։
—Երբ ուշի—ուշով դիտում էի լուսանկարը,–հիշում է Աղավնի Մեսրոպյանը,–գովելով իմ հետաքրքրությունս՝ մեծ երգիչն ըսավ. «Ուրեմն՝ աս օրվընե վերջ ա՜լ երբեք չմոռնաս, որ մեծանուն Խաչատուր Աբովյանը հայ ժողովրդական երաժշտությունը հետազոտող երգիչ—երաժիշտ եղած է» (Դերենիկ Դեմիրճյանը վկայում է, որ Խաչատուր Աբովյանը նաեւ տաղանդավոր կիթառահար էր)։
Կոմիտասը ծաղիկներ շատ էր սիրում։ Նրա հյուրասենյակում մշտապես բուրում էին վարդն ու շուշանը, մեխակն ու մանուշակը, անմոռուկն ու երիցուկը։ Անխախտ սովորություն ուներ նա. մշտապես թարմացնում էր Աբովյանի եւ «Մոնա Լիզայի» նկարների կողքին դրված վարդափնջերը։
Մի առիթով էլ ասել է. «Ես կզգամ, որ մահս երջանիկ պիտի ըլլա… Գերեզմանես անպակաս պիտի ըլլան իմ սիրած ծաղիկներս»։
Ռաֆայել ԵՐՎԱՆԴՅԱՆ

27-07-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO