Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.08.2019
ԼՂՀ


Արցախը բոլոր հյուրերին կընդունի գրկաբաց

Ստեփանակերտը համահայկական ամառային խաղերի մեկնարկից առաջ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Տոնականորեն զարդարված Արցախի մայրաքաղաքը, որ այսօր «հեղեղված» է ամենատարբեր գովազդներով, նկարներով եւ պաստառներով, Համահայկական 7—րդ ամառային խաղերի մեկնարկից առաջ ավելի գեղեցիկ, ներդաշնակ ու բարեկարգ է ու աշխարհի տարբեր ծայրերից ժամանած միջոցառման մասնակիցներին կհյուրընկալի գրկաբաց։ Այդ մասին վստահեցնում են ինչպես Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները այնպես էլ խաղերի կազմակերպման կառավարական հանձնաժողովի անդամները, որոնք նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկել են ընդլայնված խորհրդակցությունում։
Ամառային խաղերի հանդիսավոր բացման արարողության գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանի հավաստմամբ, մինչեւ օգոստոսի 5—ը Ս. Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում կշարունակվեն գեղարվեստական, տոնական ծրագրի միասնական, ապա՝ գլխավոր փորձերը (բեմականացման պատասխանատուն է Հրաչ Քեշիշյանը)։ Չբացելով որոշ փակագծեր, Ռ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, թե ծրագրված ներկայացումը բաղկացած է 5 հատվածներից, որոնցից առաջինը վերաբերում է Հայոց պատմությանը՝ հեթանոսության շրջանից մինչեւ քրիստոնեություն, մեսրոպատառ այբուբենի ընդունումը։ Առանձին դրվագներով կներկայացվի եւ Արցախը։ Հատկանշական է, որ ներկայացմանն անդրադարձ կլինի Վաչագան Բարեպաշտ թագավորի ժամանակաշրջանին եւ Մ. Մաշտոցի կողմից Ամարասում առաջին կրթօջախի բացմանը։ Ուշագրավ տեսարանների ցուցադրում է նախատեսվում եւ Արեւմտյան Հայաստանից՝ եռաչափ պատկերներով։ Ըստ գլխավոր ռեժիսորի՝ «լուսավոր հզոր էֆեկտներով հագեցած թատերականացված ներկայացումը կեզրափակվի արցախյան պատերազմի ավարտի եւ հայ ազատամարտիկների համոզիչ հաղթանակի տեսարանով։ Օրվա սպասված անակնկալներից կլինի եւ մարզադաշտում նախատեսված տոնական հրավառությունը, որը, «անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, նախապես կփորձարկվի»։
Տոնական ծրագրի անբաժան մաս կկազմեն եւ մարզամշակութային տարաբնույթ միջոցառումները։ Հյուրերի համար զբոսաշրջային երթուղիներ են նախատեսվում դեպի Գանձասար, Դադիվանք եւ Ամարաս, Շուշի, Հունոտի կիրճ, Տողի Մելիքական ապարանք, Տիգրանակերտ եւ այլուր։ «Արդեն պատրաստ են զբոսաշրջային եռալեզու բուկլետները, որոնցով դյուրին կլինի առաջնորդվելը,–ասում է մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։–Հյուրերին ճիշտ ուղղորդելու նպատակով 20 էքսկուրսավարներ հատուկ դասընթացներ են անցել ու վերապատրաստվել»։
Նորոգվել, կահավորվել ու վերջնական տեսքի են բերվել ֆուտբոլային դաշտերը՝ ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Ասկերան, Մարտունի եւ Մարտակերտ քաղաքներում՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, բարվոք վիճակում են գտնվում նաեւ ամառային խաղերի համար նախատեսված մյուս մարզադաշտերն ու հրապարակները։ Կազմակերպիչների կողմից ներկայումս աշխատանքներ են տարվում հանրապետությունում առկա հյուրանոցների, հյուրատների եւ ճամբարների տեղակայման ուղղությամբ։ Այդ նպատակով հիմնանորոգվել են երեք տասնյակից ավելի հյուրանոցներ եւ սննդի ապահովման կետեր։ Հյուրերի ընդունելությունը, հյուրասիրությունը կկազմակերպի քաղաքային օդանավակայանի տարածքում, ուր ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները։ Նրանց տեղաբաշխման խնդրով կզբաղվեն կամավորների եւ մենեջերների հատուկ խմբերը։ Միջոցառման հետ կապված՝ փրկարարական խմբեր կգործեն Ստեփանակերտում, շրջկենտրոններում եւ զբոսավայրերում։ Առողջապահության բոլոր հիմնարկները կաշխատեն ուժեղացված ռեժիմով։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով՝ միջոցառման հանդիսավոր բացման արարողությունը կմեկնարկի մարզիկների շքերթով։ Նա ընդգծեց, թե խաղերին մասնակցելու համար մարզիկների կողմից 5344 հայտ է ներկայացվել, իսկ թե կոնկրետ որ երկրներից են հյուրեր ժամանելու, նա չմանրամասնեց։ Ուշագրավ է, որ խաղերի ժամանակ տարբեր մարզաձեւերից, ընդհանուր առմամբ, 352 մրցանակներ են խաղարկվելու։
Հավելենք, որ մարզիկների շքերթին կհաջորդի տոնական մեծ համերգը, որի ժամանակ հանդես կգան Հայաստանի աստղերը, սփյուռքից՝ ճանաչված երգիչներ ու երաժիշտներ, Արցախի լավագույն կատարողները։ Ծրագրված բոլոր միջոցառումները կհեռարձակվեն ուղիղ եթերով։ Համահայկական խաղերը կցուցադրվեն նաեւ Ղարսի, Վանի ու Դիարբեքիրի հեռուստատեսությամբ։
Ստեփանակերտ

30-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO