Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


«Տղերք ջան, հետ բերեք մեր ֆուտբոլային հպարտությունը»

Հարցազրույց Երեւանի «Արարատի» լեգենդար «7 համար» Սերգեյ Բոնդարենկոյի հետ

Երեւանի «Արարատի» լեգենդար «7 համարի»՝ ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր Սերգեյ Բոնդարենկոյի հարցազրույցում փորձեցինք համադրել անցյալն ու ներկան՝ ճշտել «ոսկե» թիմի եւս մեկ խաղացողի տեսակետը հայրենի ֆուտբոլի երբեմնի փառքի եւ այսօրվա որոշ խնդիրների մասին։
–Ինչո՞վ եք այժմ զբաղված։
–Ինձ նվիրել եմ հարազատ Հայաստանս ու Երեւանս ուսումնասիրելուն։ Գիտեք, որ տեւական ժամանակ բացակայում էի երկրից ու հիմա ցանկանում եմ լրացնել կարոտի այդ պակասորդը։ Թոշակառու եմ, եւ ինձ առանձնակի շատ բան պետք չէ։ Ժամանակին կյանքից քաղել եմ լավագույն ակնթարթները։ 16 տարի հանդես եմ եկել «Արարատի» հիմնական կազմում։ Դրանք այնքան հագեցած տարիներ էին, որ, կարելի է ասել, չեմ տեսել, թե երեխաներս ինչպես են մեծանում։
–Հայաստանը նորովի բացահայտելու ընթացքում հասցնո՞ւմ եք հետեւել ֆուտբոլային անցուդարձին։
–Անկեղծ ասած, առանձնակի լավ երկրպագու չեմ։ Պարզապես, սիրում եմ վայելել գեղեցիկ հանդիպումները, եթե այդպիսիք լինում են։ Հայկական թիմերն էլ հիմա բարձրության վրա չեն, բայց հուսով ենք, որ երբեւէ այդ իրավիճակը կփոխվի։ Միշտ ասել եմ՝ Հայաստանը ֆուտբոլային երկիր է, որը պետք է գտնի իր տեղը աշխարհի ֆուտբոլային քարտեզին։ Ես լավատես եմ եւ հավատում եմ, որ ժամանակի ընթացքում դա տեղի կունենա։ Իսկ արտասահմանյան ակումբների մասնակցությամբ խաղեր գրեթե չեմ դիտում, որովհետեւ դրանք ինձ մոտ հույզեր չեն առաջացնում։ Նախեւառաջ այն պատճառով, որ այսօրվա ակումբների մեծամասնությունը չունեն ազգային դիմագիծ. դրանք աշխարհի յուրօրինակ հավաքականներ են։ Ավելի հետաքրքիր կլիներ, եթե այդ ակումբներում խաղային մեծամասամբ տվյալ ազգի ներկայացուցիչներ, ինչպես մեր ժամանակ էր։ Նույն «Արարատում», այո, երեւանցիներից բացի, հանդես էին գալիս նաեւ լենինականցիներ, բաքվեցիներ, ուկրաինացիներ, բայց դա այլ իրավիճակ էր։ Նախ, մյուս քաղաքներից եկածները հայեր էին։ Ու ոչ հայերս էլ օտար չէինք այդ թիմում, քանզի ծնվել կամ մեծացել էինք Երեւանում եւ համարվում էինք տեղի ֆուտբոլի դպրոցի սաներ։ Ես նվիրված եմ իմ հարազատ քաղաքին, Հայաստանին եւ անչափ շնորհակալ եմ բոլոր այն մասնագետներին, որոնք նպաստել են իմ կայացմանը։
–Այսօրվա համաշխարհային եւ հայկական ֆուտբոլում ո՞ւմ կառանձնացնեք ձեր դիրքում հանդես եկող խաղացողներից։
–Հայաստանում դժվարանում եմ ինչ—որ մեկին նշել։ Իմ դիրքը ենթադրում է սեւագործ աշխատանք, որը պահանջում է մեծ ջանք ու եռանդ։ Հիմնական գործառույթս էր օգնել պաշտպաններին։ Իսկ առջեւի գծում, երբ մեր մյուս տղաները «փակված» էին լինում, ես ու Զանազանյանը դիմում էինք հեռահար հարվածների, որպեսզի մրցակցի պաշտպանական պատնեշը կոտրեինք ու հնարավորություն տայինք Մարգարովին, Իշտոյանին, Ղազարյանին եւ Անդրեասյանին ավարտին հասցնել հակառակորդի դարպասում գնդակներ «լցնելու» գործը։ Տեսածս արտասահմանցի ֆուտբոլիստներից իմ դիրքի ցայտուն ներկայացուցիչ է Մարկո Ռոյսը։ Առհասարակ, կիսապաշտպանի խաղում գնահատում եմ գնդակ չկորցնելու հատկությունը, որովհետեւ ժամանակակից ֆուտբոլում դա խլելը մեծ տանջանք է։ Ընդ որում՝ դա պետք է անել առանց կանոնների խախտման, որովհետեւ հակառակ պարագայում գնդակն անցնում է մրցակցին եւ տանջանքդ ջուրն է ընկնում։ Ես, Զանազանյանը եւ Անդրեասյանը մասնագիտանում էինք հենց գնդակը խլելու վրա ու քաջ գիտակցում էինք, որ ճիշտ փոխանցում կատարելը նաեւ թիմակիցներիդ նկատմամբ հարգանքի դրսեւորում է։ «Արարատ—73»—ում ամենակարեւորը կարգապահությունն ու փոխադարձ հարգանքն էր։ Խաղադաշտում տարիքով մեծի խոսքն օրենք էր։ Օրինակ, Ալեքսանդր Կովալենկոն կարող էր ասել, որ մեկ քայլ հետ կատարեմ ու ես, լսելով նրան, հանգիստ ընդունում էի գնդակը։ Իսկ ամենակարեւորը՝ համաժողովրդական աջակցությունն էր։ Լեփլեցուն տրիբունաներն աննկարագրելի ուժ էին հաղորդում մեզ։
–Այդ գործոններո՞վ էր պայմանավորված «Արարատի» հաջողությունը։
–Ոչ միայն։ Մեր թիմում բոլորը վարպետ էին իրենց դիրքում եւ հստակ կատարում էին իրենց վերապահված գործառույթները։ Պատահական չէր, որ մեր թիմը կարողացավ լուրջ մրցակցություն կազմել եւ հաղթել խորհրդային ֆուտբոլի ճանաչված առաջատարներին։ Մենք առավելության հասանք նաեւ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ, որի կազմում աշխարհի 5 չեմպիոններ կային։ Դա հենց այնպես չեղավ։ Իհարկե, ունենում էինք նաեւ թերացումներ, բայց այնպես էինք նվիրվում պայքարին, որ խաղից հետո պարզապես ոչ մի բանի ուժ չէր մնում։ «Արարատը» երեք տարի շարունակ հաղթում էր մոսկովյան բոլոր ակումբներին եւ արժանացել էր Մոսկվայի չեմպիոն ոչ պաշտոնական տիտղոսին։ Եվ դա մեծ նվաճում էր, որը մեր ժողովրդին ոգեւորում է մինչ օրս։
–Անցել եք մարզական վառ ուղի։ Այնուհանդերձ, ունե՞ք ֆուտբոլային չիրականացված իղձ։
–Պատկերացրեք, որ ոչ։ Ինձ բախտ է վիճակվել խաղալ «Արարատի» երեք սերունդների հետ։ Սկսել եմ Սարգիս Հովիվյանի, Սեյրան Գալստյանի, Ռաֆիկ Մաթեւոսյանի, Մանուկ Սեմերջյանի կողքին, որոնց հաջորդեց մեր «ոսկե» թիմը, իսկ 1976—ից սկսվեց մյուս փուլը։ Նվիրված կատարել եմ իմ գործը եւ երբեք չեմ բռնվել կոնֆլիկտների։ Ուրեմն այդպես էր վիճակված, որ ուկրաինացի տղան 16 տարի նպաստի Հայաստանի հաջողություններին։ Ի հավելումն երկու ամենադժվար տարիներին էլ թիմի ավագն եմ եղել։ Այնպես որ, ափսոսալու լուրջ առիթ չունեմ։
–Եվ վերջում՝ ձեր կարծիքով ինչն է պակասում Հայաստանի ազգային հավաքականին գեթ փոքր հաջողության հասնելու համար։
–Պայմանների առումով՝ ոչինչ։ Մնացած առումներով՝ մի փոքր կամքի ուժը։ Ֆուտբոլում լավագույն ցուցիչը մարզադաշտ այցելած երկրպագուների թիվն է։ Եթե տրիբունաները լեփլեցուն են՝ նշանակում է լավ ես խաղում։ Եթե դրանք կիսադատարկ են՝ թիմը պետք է իր մեջ փնտրի պատճառները։ Մերոնք իրավունք չունեն Երեւանում խոշոր հաշվով պարտվել ալբանացիներին կամ զիջել մալթացիներին, կիպրացիներին։ Մենք եվրագավաթում առաջին խաղակեսից հետո 9։0 հաշվով էինք հաղթում Կիպրոսի թիմին։ Ուզում եմ դիմել մեր հավաքականին՝ տղերք ջան, հետ բերեք մեր ֆուտբոլային հպարտությունը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

30-07-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO