Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ՍՈՑԻՈՒՄ


Մի անգամ քեզ ծառ զգա՝ կացինդ սրելուց առաջ

Պարտադիր չէ անտառից օգտվելու համար ոչնչացնել այդ նույն անտառը

Եթե ասեմ, որ անտառահատությունը սոսկ ծառ կտրել ու տապալել չէ, այլ մասնագիտություն է ու սեր, կարժանանամ կացին ունեցողների սարկազմին։ Իսկապես, հազար տարի, պորտեպորտ, հավանաբար, անտառի փեշին ապրող գյուղացին ծառ է կտրել ու տուն տաքացրել, իսկ այսօր զարմացել ու ընդվզում է, երբ հանդիպում է անտառը չոչնչացնելու արգելքին։ XXI դարասկզբի տվյալներով՝ մարդը ոչնչացրել է երբեւէ եղած ամբողջ անտառների 50%—ը եւ շարունակում է նույն եռանդով ոչնչացնել այն, բայց որ անտառը սոսկ փայտի մատակարար չէ, եւ անտառն էլ սոսկ վառելիք չէ, կացին ախպերը չի ուզում հասկանալ։
Տարօրինակն այն է, որ XXI դարում անտառի փեշին ապրող գյուղացուն ստիպված ես բացատրել, թե ինչ բան է անտառը, եւ թե անտառ ոչնչացնելը որքան աղետալի է ոչ միայն հենց իր, այլեւ ողջ երկրագնդի համար։ Այն, որ անտառից պետք է օգտվել, անվերապահ է, սակայն մի՞թե դա պետք է անել՝ ոչնչացնելով այն։ Անտառը ոչ միայն ծառերի խումբ է, որ պիտի անխնա կացնահարել ու բիզնես անել դրանով, այլեւ բնակավայր, ուր բազմաթիվ ու բազմապիսի կենդանական աշխարհ կա, իսկ այդ աշխարհի առողջության ու գոյատեւման համար օդուջրի, սննդի մատակարարը հենց անտառն է։ Անտառը ոչ թե պետք է հատել՝ սարքելով փայտանյութ, այլ խնամել, պահպանել ու մաքրել, իսկ դրա համար անհրաժեշտ են սեր, սրտացավություն եւ գիտելիքներ։
Անտառը խնամելու, պահպանելու եւ մաքրելու համար անհրաժեշտ են ոչ թե կացնով զինված գյուղացիներ, այլ սանիտարներ կամ սանիտարական ջոկատներ, որ ժամանակին հավաքեն գետին ընկած չորացած ցախերը, կրկուտը կամ էտեն ծառերի չորացած ճյուղերը, որոնք էլ հենց կարելի է օգտագործել որպես վառելիք, իսկ անտառում դրանցից բավականաչափ կա, եւ ջանադրորեն հավաքելու ու մաքրելու դեպքում վառելիքը քչություն չի անի, մանավանդ անտառը ոչ միայն փայտ, այլեւ քարածուխ է տալիս։ Հավաքելով թարմ կրկուտը՝ անտառը կփրկվի հրդեհներից եւ սնկային հիվանդություններից, իսկ նեխած ու քայքայվող կրկուտը պետք է պահպանել, քանի որ այն պարարտացման աղբյուր է հողի համար, բացի այդ, կրկուտն ամրացնում է զառիթափերը, պաշտպանում հողը։
Անտառում ոչ միայն բուժիչ խոտեր, թփեր ու ծառատեսակներ կան, այլեւ հատապտուղներ ու վայրի մրգեր, որոնցով սնվում են ոչ միայն անտառի բնակիչները, այլեւ մարդը, սակայն մարդը անտառը ոչնչացնող կենդանիներից ամենավայրենին է, որ իր ճանապարհին չի խնայում ոչ մի բան։ Այդ են վկայում ժամանակի ընթացքում անտառից բացակայող հատապտուղներն ու վայրի մրգի ծառատեսակները կամ այլեւս բերք չտվող պտղատու ծառերը։ Երբ մարդն անխնա, մինչեւ վերջին պտուղը դուրս է հանում անտառից՝ տրորելով թփերն ու ջարդելով ճյուղերը, երբ անտառից սկսում է պակասել սնունդը, անտառի բնակիչները, միջատներից ու կրծողներից սկսած՝ մինչեւ գիշատիչ կենդանիներ, ստիպված են լքել իրենց բներն ու խուժել մարդկանց բնակավայր, եւ արդեն զարմանալի չէ փողոցներում հայտնված ո՛չ արջը՝ իր քոթոթներով եւ ո՛չ էլ գոմերից ոչխար փախցնող ու հոտ ջարդող գայլերի պահվածքը։ Մարդկային կերպարից դուրս եկած ու բանականությունը լքած մարդը իր գործողություններով ստիպում է բնության օրենքներով ապրող վայրի կենդանիներին առավել վայրենանալ ու գոյատեւման համար խուժել այլ տարածքներ։ Մարդու անհաշվետու գործողությունների, բնության հետ տգետ վարվելու պատճառով անգամ օձերն են դարձել քաղաքաբնակ։ Որեւէ մեկը թող չզարմանա, եթե վաղը—մյուս օրը կենդանիները մարդկանց հոշոտեն հենց իրենց տներում, թեեւ մարդկանց վնասելու դեպքեր բազմիցս գրանցվել են արդեն իսկ։
Ահա թե ինչու անտառի հետ գործ ունեցողը պիտի ճանաչի, սիրի, լինի գրագետ ու հաշվի առնի անտառի հետ կապված բազում խնդիրները՝ նախքան ձեռքը կացին վերցնելն ու անտառ մտնելը։ Ցավոք, մարդն այսօր առավել հակված է անտառ ոչնչացնելուն, երբ առավել գրաճանաչ է ու թվում է՝ գրագետ, քան անցած ողջ պատմության ընթացքում, երբ ոչ միայն պահպանել, այլեւ տնկել ու բազմացրել է անտառներ, որոնք ոչ միայն խաղաղ պայմաններում լուծում են շատ կենսական հարցեր կենդանի օրգանիզմների համար, այլեւ պաշտպանական մեծ դերակատարություն ունեն պատերազմների ժամանակ, եւ հիմա անտառ ոչնչացնելը ոչ միայն հանցագործություն է ողջ երկրագնդի էկոհամակարգի դեմ, այլեւ ուղղակի պետական դավաճանություն սեփական երկրի դեմ։
Պատմությունը գիտի օրինակներ, երբ թշնամին անգամ խուսափել է մտնել հակառակորդի անտառային տարածք ու ոչնչացնել այն, ինչպես Հուլիոս Կեսարը Գալլիայի պատերազմի ժամանակ, որն ընթանում էր Հռենոսի աջ ափին, հրաժարվեց զավթողական քաղաքականությունից՝ պատճառաբանելով, թե այդ անտառներում ապրում են միաեղջյուրներ եւ այլ դիցաբանական կենդանիներ, եւ որ այդ հողերը երբեք չեն գաղութացվել, ուստի նպատակահարմար է շրջանցել դրանք։
Այսօր մեր երկիրը ապրում է դժվարագույն ժամանակներ՝ բոլոր առումներով՝ թե՛ ներքին տնտեսական ու քաղաքական, թե՛ արտաքին նվաճողական, եւ հիմա կացնով անտառ մտնելն ու ապրուստի մահանայով ծառ կտրելը հետո ներում չի ունենալու։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

30-07-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO