Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


48 անուն դասագիրք կլինի երկու հատորով

Դպրոցական պայուսակները կթեթեւանան նոր ուսումնական տարում

Դպրոցական պայուսակների թեթեւացման հայտարարված քաղաքականության շրջանակում նոր ուսումնական տարում մի շարք դասագրքեր լինելու են երկու հատորով։ Ինչպես մեզ տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, սեպտեմբերի 1—ից 48 անուն դասագիրք կունենա երկու հատոր. մասնավորապես, Մայրենի լեզու՝ երկրորդ դասարան, Մաթեմատիկա՝ երկրորդ դասարան, Ռուսաց լեզու՝ երրորդ դասարան, Մայրենի լեզու՝ չորրորդ դասարան, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն՝ չորրորդ դասարան եւ այլն։ Բոլոր դասարաններում կան վերանայված դասագրքեր։
«Այն դասագրքերը, որոնց վերահրատարակման ժամկետը լրացել է, որոշում կայացվեց բաժանել երկու մասի։ Արդյունքում՝ դասագրքերի քաշը կթեթեւանա, եւ երեխաները ստիպված չեն լինի ծանր դասագրքեր տանել դպրոց։ Նախկինում այդ առումով շատ բողոքներ ենք ստացել, եւ հիմա խնդիրը փուլ առ փուլ լուծում է ստանում»,–ասաց Աշոտ Արշակյանը։
Նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ դասագրքերը երկու մասի բաժանելը մեխանիկական բնույթ չի կրում։ Բաժանելուց առաջ հարցը քննարկվել է հրատարակիչների, հեղինակների հետ։ Դասագրքի վերջում առկա ցանկը, պատասխանները, հավելվածները պահպանվելու են երկու հատորի դեպքում։ Բուն դասագրքերի բովանդակության մեջ փոփոխություններ չեն եղել, դրանք որակական առումով չեն տուժել։
Աշոտ Արշակյանը նշեց, որ այդ 48 անունը ոչ բոլոր դասագրքերն են։ Կան դասագրքեր, որոնց վերահրատարակման ժամկետները դեռ չեն լրացել։ Տարրական դպրոցում դրանց գործածությունը 3 տարի է, իսկ 5—ից բարձր դասարաններում հինգ տարի է։
«Նշեմ, որ կան նաեւ դասագրքեր, որոնց վերահրատարակման ժամկետը լրացել է, սակայն երկու մասին չի բաժանվելու։ Այն դասագրքերը, որոնք ունեն քիչ էջեր, դրանք տեխնիկապես հնարավոր չէ կիսել։ Հիմնականում կիսվել են այն դասագրքերը, որոնց վերահրատարակության ժամկետն ավարտվել է, եւ էջերի քանակը շատ մեծ է»,–ասաց նա։
Անդրադառնալով դասագրքերի խնդրին՝ Աշոտ Արշակյանը նշեց, որ ներկայում նախարարությունում դասագրքերի բովանդակային փոփոխությունների մեծ ծրագիր է իրականացվում։ Վերանայվում են առարկայական ծրագրերն ու չափորոշիչները, դրանցից ելնելով կփոխվեն նաեւ դասագրքերը։
«Դասագրքերը ժամանակի պահանջներին չեն համապատասխանում, երկար տարիներ չեն փոխվել, շատ ակադեմիական են, կան խնդիրներ նախադասությունների բարդությունների, երեխաների առանձնահատկությունների հետ կապված, տարբեր հարցեր կան, դրանք վերանայվում են»,–ասաց Աշոտ Արշակյանը։
Այդ ամբողջ գործընթացը ներառում է նաեւ ուսուցիչների վերապատրաստման գործընթացի վերանայում։ Ներկայում նախարարությունը կառավարություն է ուղարկել օրենքի նախագիծ, որով ներկա փուլում կասեցվում են ուսուցիչների վերապատրաստումները։ Խնդիրն այն է, որ չափորոշիչների եւ ծրագրի փոփոխություններից հետո վերապատրաստման այլ մակարդակ է սահմանվելու՝ նոր մոտեցումներով ու նոր բովանդակությամբ։ Դրա շնորհիվ ուսուցիչներն իրենց վերապատրաստման արդյունքներին համարժեք գնահատված կլինեն, կսահմանվեն ուսուցիչների առաջխաղացման, նրանց աշխատանքի գնահատման մեխանիզմներ։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

30-07-2019





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO