Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.12.2019
ՊՆ


ՀՀ զինված ուժերում զինակոչիկների թվի աճ է նկատվում

Պայմանագրային զինծառայության նկատմամբ եւս հետաքրքրությունն աճել է

Ռազմական տեխնիկայի ոլորտում անակնկալներ են սպասվում, որոնք կլինեն տարբեր ուղղություններով՝ ե՛ւ գնման, ե՛ւ ձեռքբերման, ե՛ւ տեղում արտադրության տեսքով։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ մեկնաբանելով ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, նոր զինտեխնիկայի ձեռքբերման հետ կապված։
«Առայժմ, կարծում եմ, պետք է սահմանափակվենք նախարարի հայտարարածով, սակայն արդեն շուտով հնարավորություն կունենանք դրանց մասին բարձրաձայնելու հրապարակայնորեն»,– նշեց Բալայանը։
Ըստ փոխնախարարի՝ հայ—ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը կապված է երկու կողմերում իրականացվող ինժեներական աշխատանքների հետ։
«Վերջին օրերին լարվածություն է նկատվում հայաստանյան սահմաններում, եւ, ցավոք, ունենք զոհ եւ վիրավոր, սակայն հակառակորդի գործողություններին մեր զինված ուժերը համարժեք պատասխան են տվել»,–նշեց Բալայանը եւ հավելեց, որ մանրամասներին չի կարող անդրադառնալ, քանի որ քրեական գործ է հարուցվել։
«Մենք հայտարարել ենք, որ հիմա շատ թափով երկու կողմերում էլ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, այսինքն՝ մենք մեր դիրքերն ենք ամրապնդում, հակառակորդն էլ իրենը։ Մենք կասեցնում ենք ցանկացած առաջխաղացման փորձ»,– ասաց Բալայանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը ծառայությունն իրականացնում է այնպես, որպեսզի հակառակորդը չկարողանա դիրքային առավելություն ձեռք բերել։
Խոսելով պայմանագրային զինծառայության մասին՝ նա նշեց. «Պայմանագրային զինծառայողների մոտ հետաքրքրության աճ է նկատվում, ինչը, գուցե, կապված է նրանց աշխատավարձերի բարձրացման հետ։ Այս ամենի հետ մեկտեղ գոյություն ունեն որոշակի չափորոշիչներ, որոնց պայմանագրային ծառայության անցնել ցանկացողը պետք է համապատասխանի»։
Նրա խոսքով՝ սահմանամերձ շրջաններում ծառայել ցանկացողների թիվն ավելի շատ է, քան չցանկացողների։
Անդրադառնալով սահմանին լիովին պայմանագրային ծառայությանն անցնելու հարցին՝ Բալայանն ընդգծեց, որ հարցը դեռ չի քննարկվում։ Նրա պնդմամբ՝ քանի դեռ ԶՈւ—ն է պետական սահմանի պահպանությունն իրականացնում, այլ ոչ սահմանապահ զորքերը, այդ քայլին հնարավոր չէ գնալ։
Ինչ վերաբերում է զորակոչին, ապա «այս տարի զորակոչի թվից գոհ եմ, ընթացքը բավականին լավն էր։ Ե՛վ անցած, ե՛ւ այս զորակոչերին բավականին ավելացում ունենք»։
Նա շեշտեց, որ աննախադեպ իրավակարգավորմամբ 2019 թվականի զորակոչի ժամանակ օրենքով տարկետում են տվել միջին մասնագիտական հաստատություններում սովորողներին։ Բալայանն ընդգծեց, որ նրանք շատ են, սակայն անգամ այդ պայմաններում զորակոչիկների թվի ավելացման միտում կա։
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը անդրադարձավ Մեղրու զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպին։
«Այդ հարցի վերաբերյալ քրեական գործը դեռեւս շարունակվում է։ Առաջին հերթին զորամասի հրամանատարության կողմից լուրջ թերացում կար, ինչի արդյունքում եղան համապատասխան «վիրահատական» միջամտություններ»,– նշեց Ավետիսյանը եւ հավելեց, որ դեպքի մասնակից զինծառայողները զորամասից տեղափոխվել են այլ ստորաբաժանումներ։
Ալիկ Ավետիսյանը դեպքերը որակեց որպես արդյունավետ կառավարման սկզբունքի խախտում, հատկապես զինվորական կանոնադրությունների շրջանակում։
Զորակոչի կազմակերպմամբ պայմանավորված՝ ապրիլի 1—ից սկսած, ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գծին (1—28.–հեղ.) ստացվել է մոտ 90 բողոք։
«Զանգերը հիմնականում եղել են «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի, ինչպես նաեւ բժշկական փորձաքննության կարգի վերաբերյալ։ Նախորդ տարի զորակոչի կազմակերպման բողոքների թիվը գերազանցում էր 200—ը։ Այս տարի զգալի փոփոխություն կա՝ թիվը բավականին նվազել է՝ մոտ 90 բողոք»,–նշեց Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր բողոքի մեջ որոշակի անհանգստություն պարունակող հարցեր կան, սակայն լինում են նաեւ այնպիսիները, որ ավելի շատ ծնողական մտահոգության արդյունք են։
«Բժշկական փորձաքննությունների մասով նշեմ, որ 33 դիմում ունենք, որ վերաբերում էին բժշկական հոդվածներին, թե ինչ սահմանափակումներով է գնալու, կամ նշում էին, որ իրենց ընկալմամբ հիվանդությունն ավելի ծանր է, քան ֆիքսվել է»,–ասաց Ալիկ Ավետիսյանը։
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետն ընդգծեց, որ եթե տեսնում են, որ հապճեպ է կայացվել որոշումը, պատշաճ ուշադրություն չի դարձվել մեկ այլ բժշկական ակտի, ապա նման դեպքերում, որպես կանոն, միջամտում են։
Ավետիսյանի պնդմամբ՝ իրենք բազմաթիվ այցեր են իրականացնում զորամասեր եւ փորձում են ամեն կերպ խնդիրներին լուծում տալ։
Լ. Ս.

30-07-2019





14-12-2019
Բարոյահոգեբանական բավարարվածությունից մինչեւ իրավական գործընթացներ
Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական հանգրվանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Կոնգրեսն այժմ ...


14-12-2019
Ամենայն հայոց բանաստեղծը՝ հայերեն եւ վրացերեն
«Արմենպրեսը» Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին փոխանցեց բացառիկ լուսանկարներ



14-12-2019
Կարծես արթնացել ես մեկ շաբաթվա քնից
Տիգրան Մանսուրյանը մանկության տանը հաճախ է «լինում»

Օրերս ...


14-12-2019
Մանսուրյանը դեռ փնտրում է հայի հարատեւման գաղտնիքը
Ո՞րն է Մաեստրոյի համար անընդունելին մեր  իրականության մեջ

Լուսինե ...


14-12-2019
Թեյնիկի ջուրը լցված է, բաժակն էլ «սպասում» է մաքուր
Կարոտում է հին Երեւանը, Սոս Սարգսյանին, Հենրիկ Մալյանին…

Լիանա ...


14-12-2019
Հոգեւոր երաժշտությունը հսկայական, աներեւակայելի մեծ ուժ է
Հաջորդ հարցը կատարողի եւ ստեղծագործողի հարաբերության մասին էր, ինչին ...


14-12-2019
«…Ա՛յ մարդ, «օյաղացա», մտածում էի՝ էս ո՞ւր եմ ընկել»
Տիգրան Մանսուրյանը «ՀՀ»-ում խոսեց իր հուշերի, զգացողությունների ու ...



14-12-2019
Թուրքիան մտադիր չէ հեռանալ Սիրիայից
Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի ...

14-12-2019
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» մասնավորեցումից հետո առաջին ծավալուն ներդրումն է անում
Հոսանքազրկումների թիվն ու տեւողությունը ...

14-12-2019
«Էս երաժշտության տակ իմ տատն էլ կխաղար»
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am



14-12-2019
«Աստված իմ, ախար ես այնքան, այնքան, այնքան ապրել եմ...»
Մեզ հետաքրքրող տասը հարցերից վարպետն հասցրեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO