Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.08.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մարդը, օրենքը եւ փողի իշխանությունը

Մարդու սահմանումը տրված է ի սկզբանե, մեկ բառով՝ Բանական։ Սա ամենահզոր բառն է, որով կարելի է բնութագրել որեւէ արարածի։ Աշխարհում ուրիշ այլ արարած՝ շնչավոր թե անշունչ, չի տիրապետում այդ բնութագրիչին, եւ մարդը, իրավամբ, բոլոր էակների մեջ բանականության կրողն է։ Իսկ ի՞նչ է Բանականությունը... Ըստ հանրագիտարանային սահմանման, այն փիլիսոփայական կատեգորիա է, որն արտահայտում է մտածողական գործունեության բարձրագույն տիպ, ընդհանրապես՝ մտածելու ունակություն, վերլուծելու, աբստրահելու, ընդհանրացնելու ունակություն։ Որքան էլ փորձենք կենդանական աշխարհում գտնել բանականության տարրեր, այնուամենայնիվ, մարդու ուղեղն է արտադրում Միտք, ու եթե աշխարհում բոլոր արարածներն ունեն հոգի, եւ հոգու անմահության մասին կարելի է անվերջ խոսել, հաստատել, կասկածել կամ ժխտել, մտքի անմահությունն ապացուցման կարիք չի զգում, քանզի այն տեսանելի, շոշափելի եւ անգամ լսելի է։ Մարդը կարող է մեռնել, վերանալ որպես ֆիզիկական մարմին, բայց նրա միտքը դարերով ու հազարամյակներով ապրում է ոչ միայն նրանից հետո, նրանից անկախ, այլեւ այն անկախ է նրա կենդանության օրոք. այն օգտագործվում է եւ օգտագործվում է բազմիցս, բազմակերպ ու բազմաթիվ հոլովույթներով։
Նկարիչն արարում է կտավ՝ մտքի ու ձեռքի արգասիք, եւ կտավն սկսում է ապրել իր ուրույն կյանքով, անկախ իր ստեղծողից։ Այն սկսում է հոգեւոր, մտավոր, տեսողական սնունդ տալ այլոց, անգամ նրանց, ովքեր նկարչի համակրելիության ոլորտից դուրս են։ Նույն կերպ երաժիշտն ստեղծում է հնչյունական գործ, եւ դարձյալ գործն սկսում է ապրել անկախ կյանքով՝ հոգեւոր, մտավոր եւ լսողական սնունդ տալով այլոց, դարձյալ՝ անկախ ստեղծողի կամքից ու ցանկությունից։ Քանդակագործը, ճարտարապետը արարում են մտքի շոշափելի արգասիքներ։ Ճարտարապետական կառույցները ոչ միայն աչքի համար են, ինչպես քանդակները, այլեւ օգտագործելու, նրանց մեջ աշխատելու եւ ապրելու, զանազան նպատակների համար։ Եվ, վերջապես, մտքի անմահության հզորագույն գործիքը, թերեւս, գրավոր խոսքն է, որին չի տիրապետում աշխարհում որեւէ արարած, մարդուց բացի։
Բնության մեջ գոյություն ունեն թե՛ գույներ, թե՛ ձայն, թե՛ շոշափելի կառույցներ, սակայն բնությունը չի ստեղծել գիր... Փոխարենը ստեղծել է Բանական էակ, որին օժտել է ոչ միայն Միտք արարելու ունակությամբ, այլեւ այդ միտքը տեղ հասցնելու եւ պահպանելու հմտությամբ։ Լինելով ֆիզիկապես առավել թույլ էակ, քան բնության մեջ ապրող զանազան գիշատիչներ ու անկանխատեսելի գոյեր, մարդն իր գոյությունը պահպանել է Բանականությա՛ն ուժով, սակայն մարդու խնդիրը ոչ միայն այլ արարածներից պաշտպանվելու եւ նրանց՝ ի նպաստ իրեն օգտագործելու խնդիրն է, այլեւ մարդկային հարաբերություններում ինքնապաշտպանության, անհատի եւ հասարակության միջեւ հարաբերությունները կարգավորելու խնդիրը, որը լուծելու համար մարդն ստեղծել է երկու բան՝ Օրենք եւ Փող։
Անհատի եւ հասարակության միջեւ հարաբերությունները կարգավորելու համար լավագույն լուծումը Օրենքն է, իսկ աշխատանքի գնահատման համար, թերեւս, փողի գյուտը, որով կարելի է լուծել մարդուն անհրաժեշտ կարիքները։ Սակայն մարդը, կարիքներից բացի, ունի ցանկություններ ու նպատակներ, որ նույնպես ուզում է լուծել փողի օգնությամբ, ինչպես ասում են՝ շատ չի լինում։ Ցանկությունները, իհարկե, անսահման են, իսկ նպատակները՝ անհասանելի։ Այս դեպքում, արդեն, դրանք իրականացնելու համար, փողը ոչ միայն անհրաժեշտ, այլեւ ամենակարող միջոց է դառնում եւ, աստիճանաբար, հարցեր լուծելու ճանապարհին, միջոցից վերածվում նպատակի՝ հաճախ նույնիսկ մոռացնել տալով բուն նպատակը, մինչեւ անգամ այն աստիճան, որ փողն սկսում է դառնալ առանձնակի սիրելի հաճույք եւ նրա լինելիությունն սկսում վայելել գաղտնի։ Այդպես է հանցավոր աշխարհում, երբ փողի կուտակումը վերածվում է մոլուցքի, երբ մարդն այն վաստակում է ոչ թե աշխատանքի դիմաց, այլ խաբեությամբ ու թալանելով, սպանելով ու խեղելով բազմաթիվ ճակատագրեր, որեւէ բանի առաջ չկանգնելով ու հաշիվ չտալով արածի համար եւ անգամ չաշխատեցնելով կուտակածը կամ աշխատեցնելով հանցավոր կերպով՝ դարձյալ ու դարձյալ կուտակելու մոլուցքով բռնված...
Այլ բան է, երբ անհատը կամ որոշ խմբավորումներ են ընկնում փողի իշխանության տակ, այլ բան, երբ հասարակությունը կանոնակարգող օրենքներն են ընկնում փողի իշխանության տակ, նրանց միջոցով, ովքեր կոչված են սահմանված օրենքների ուժով մարդուն պահել բանականության շրջանակներում։ Խախտելով մարդկային կյանքն ու արժեքները կանոնակարգող սահմանված օրենքները, իրավական մարմինների ծառայողները՝ տրվելով փողի իշխանությանը, իրենք են դառնում հանցավոր աշխարհի հովանավորն ու հաճախ էլ՝ կազմակերպիչը, հասարարակական կյանքը, ի վերջո, վերածելով քաոսի։ Փողի իշխանությունը՝ տարածվելով մարդկային բանականության ու նրա կողմից սահմանված օրենքների վրա, ապականում է արժեքային այն ողջ համակարգը, որ սահմանվել ու կուտակվել է մարդկության պատմության ողջ ընթացքում՝ նսեմացնելով մարդու բանական որակն ու արարչագործությունը, ստորակարգելով նրան բանականությունից զուրկ էակներին, որոնք՝ ունկնդիր բնության ձայնին, երբեք դուրս չեն գալիս իրենց համար սահմանված կատեգորիայի շրջանականերից։
Այժմ, քան երբեւէ, մարդը մնացել է փողի հետ մենակ. փողը ոչ միայն կենցաղի որոշիչն է դարձել, այլեւ հոգու ու մտքի կշռաքարը, եւ տարբերություն չկա՝ մարդը հարուստ է թե աղքատ, միեւնույն է՝ նրա արժեքային համակարգը գնահատվում է սոսկ փողով, փողով սկսվում եւ փողով էլ ավարտվում է բանականության միալար պտույտը ոչնչի շուրջ։
Իհարկե, կարելի է առարկել, բերել մարդկային հոգու ու մտքի աներեւակայելի թռիչքի, բացարձակ արժեքների աներկյուղ օրինակներ, որ կան ու գործում են մարդկային հասարակության՝ նույն ապականված ոլորտում եւ փորձում զտել, բյուրեղացնել անհուսալի ճահճի վերածվող բանականության դաշտը, սակայն, ցավոք, դրանք առայժմ մնում են անհատական ընկալումների ընդերքում, սնում սոսկ ընտրյալների «կապույտ» արյունը եւ այդ արյան նեղ երակներով ապարդյուն կերպով փորձում թափանցել հասարակության մեծ գետը, որ շարունակ խուսափում է ընդունել «կապույտ» երակներից եկող սնուցումը...

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

31-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO