Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.02.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ճիշտ պատասխանը՝ ճիշտ պահին

1796 թ. Հյուսիսային Իտալիայում գեներալ Նապոլեոն Բոնապարտի հաղթանակներն այնպիսի հեղինակություն էին նրան ապահովել, որ Դիրեկտորիան (հետհեղափոխական Ֆրանսիայում գերագույն իշխանությունը՝ բաղկացած հինգ անդամից) որոշում է թուլացնել Նապոլեոնի միանձնյա իշխանությունը՝ ուղարկելով գեներալ Կելլերմանին՝ Նապոլեոնին համազոր իրավունքներով։ Ստանալով հրահանգը եւ հասկանալով քաղաքական խաղի նպատակը՝ Նապոլեոնը կարող էր, դիցուք, հրաժարական տալ կամ ուղղակի չենթարկվել սխալ հրամանին. նա արդեն ուներ այդքան հզորություն ինքնուրույն գործելու եւ իշխանությանը տիրանալու, սակայն գերադասեց չշտապել։ Պատասխան նամակ է գրում Դիրեկտորիային եւ, անձնական ոչ մի վերաբերմունք չարտահայտելով, բացատրում, որ բանակը չի կարող ունենալ երկու ղեկավար, դա կործանարար կարող է լինել։ «Կելլերմանը ի վիճակի է նույնպես լավ ղեկավարել բանակը, ինչպես եւ ես. ոչ ոք ինձանից ավելի չի համոզված այն բանում, որ նորագույն ժամանակների հաղթանակները պետք է բացառապես վերագրել զորքերի արիությանն ու խիզախությանը.... Կելլերմանը ինձանից փորձված է եւ ավելի հաջող կգործի. բայց մենք երկուսս միասին իսկապես կփչացնենք գործը»։ Եվ՝ աֆորիզմի նրբագեղությամբ մի ամփոփում. «Մեկ հիմար գեներալը լավ է երկու լավից»։
Տվյալ իրադրության մեջ Նապոլեոնի պատասխանն անխոցելի փաստարկ է՝ որքան անսպասելի հակադրության կողմերի անհամարժեքությամբ, նույնքան էլ համոզիչ կառավարման միասնականությունն ապահովելու հրամայականի դիրքերից։ Թերեւս, հատկապես այս ձեւակերպումը համոզեց Դիրեկտորիայի անդամներին՝ հետ կանգնելու իրենց մտադրությունից, իսկ Նապոլեոնի հեղինակությունն ու հզորությունն ավելի մեծացան։
Նապոլեոնը իր միտքը քանիցս կրկնում է որպես զորավարի վարվելակերպի կարեւորագույն կանոններից մեկը՝ «պատերազմում միանձնյա ղեկավարությունը առաջնակարգ կարեւորություն ունի»։ Այսկերպ նա իր ներդրումն ունեցավ նաեւ կառավարման տեսության եւ արվեստի զարգացման մեջ։ Նկատի ունեմ այն, որ հետագայում այս պահանջը, այսինքն՝ կառավարման համակարգում միանձնյա ղեկավարման (մենիշխանության) ապահովումը դարձավ կառավարման նշանավոր տեսաբան Անրի Ֆայոլի տասնչորս սկզբունքներից մեկը, կառավարաբանության մեթոդաբանության կարեւոր բաղադրիչ։
Հետագայում քաղաքագետի խորաթափանցությամբ՝ Նապոլեոնը կանխում է իրադարձությունների ընթացքը. 1799 թ. լքում է Եգիպտոսում գտնվող բանակը, շտապում Փարիզ եւ ընդամենը երեք շաբաթ հետո իրականացնում պետական հեղաշրջում եւ դառնում իշխանության գլուխ՝ որպես «առաջին կոնսուլ» (Դիրեկտորիան ցրվում է, իշխանությունը փոխանցվում է կոնսուլների եռյակին)։ Իհարկե, առարկայական պայմաններն էլ էին նպաստավոր. Դիրեկտորիայի հեղհեղուկ քաղաքականությունից դժգոհ էին բոլորը, եւ իշխող վերնախավը տենդագին փնտրում էր մի «ուժեղ ձեռք», որը կկասեցներ քաոսի տարածումը։ Պատահական չէ, որ այդ նորընծա թեկնածուի կողքին անմիջապես հայտնվեցին նախկին կառավարության արտաքին գործոց նախարար Շառլ—Մորիս Թալեյրանը, ոստիկանության նախարար Ժոզեֆ Ֆուշեն եւ այլ հզոր անձինք։
Ծանոթանանք Նապոլեոն Բոնապարտի՝ պատմության մեջ ամենանշանավոր պետական, քաղաքական եւ զինվորական գործիչներից մեկի, մտքերին։
–Ըստ էության, կառավարման ո՛չ անվանումը, ո՛չ էլ ձեւը որեւէ դեր չեն խաղում։ Պետությունը լավ կկառավարվի, եթե հաջողվում է հասնել այն բանին, որ բոլոր քաղաքացիներն իրենց անձնական փորձով զգան արդարությունը ինչպես անձի իրավունքների պաշտպանության, այնպես էլ հարկերի գանձման, կորուստների փոխհատուցման եւ այլ հարցերում։
–Կուսակցության ամեն մի ղեկավար պետք է կարողանա օգտագործել իր համախոհների ոգեւորությունը, քանզի չկա որեւէ կուսակցություն, որ չունենա ջերմ կողմնակիցներ։ Եվ ամենամեծ զորահրամանատարը, հայտնվելով մարտական ոգին կորցրած զինվորների ղեկավարի դերում, միանգամայն ապաշնորհ է դառնում։
–Կառավարման մեջ չպետք է լինի կիսապատասխանատվություն. սա անխուսափելիորեն հանգեցնում է չարաշահումների կոծկմանը եւ օրինազանցության։
–Աշխարհում բյուրավոր մարդիկ կան, որ երեւակայում են, թե օժտված են կառավարման տաղանդով մեն—միայն այն պատճառով, որ հայտնվել են իշխանության ղեկի մոտ։
–Կառավարող անձանց քսանից տասնինը չեն հավատում բարոյականությանը, բայց նրանք շահագրգռված են, որ մարդիկ հավատան, թե իրենք գործադրում են սեփական իշխանությունը ոչ հանուն չարիքի։
–Թագավորներ կան, որ կեղծում են, թե իրենք իբր տապակվում են ժողովրդի բարօրության համար, որպեսզի ավելի լավ խաբեն ժողովրդին, ճիշտ առակի այն գայլի պես, որ հովիվ էր ձեւանում ավելի ճարպկորեն ոչխարների վերջը տալու համար։
–Թուլությունը հետեւանք է կա՛մ ծուլության, կա՛մ ինքն իրեն չվստահելու։ Դժբախտ են մեկեն այս երկու պատճառով թույլերը. եթե խոսքը շարքային անձի մասին է, ապա սա խղճուկ մի մարդ է, իսկ եթե միապետի մասին է, ապա սա երիցս է խղճուկ։
–Ամենաանտանելի բռնապետությունը ենթակաների բռնապետությունն է.... Ինչպես հայտնի է, ծառաները միշտ էլ տերերից վատն են լինում։
–Ենթականերն իրական կերպով օգնում են քեզ միայն այնժամ, երբ զգում են, որ դու անհողդողդ ես։
–Շողոքորթներին թիվ ու սահման չկա, բայց դրանց մեջ չկա մեկը, որ կարողանա գովել արժանապատվորեն եւ պատշաճ կերպով։
–Հիմարը մեծ առավելություն ունի կիրթ մարդու համեմատ. նա միշտ գոհ է ինքն իրենից։
–Ես հանճարի մասին դատում եմ ըստ այն բանի, թե նա ինչպես է արտահայտում իր միտքը։
–Ուրիշների կատարած սխալները բնավ չեն օգնում մեզ ավելի խելոք դառնալու։
–Ես փակեցի անիշխանության անդունդը եւ կարգավորեցի քաոսը... Ես խթանել եմ մրցակցությունը, պարգեւատրել եմ վաստակավորներին, ընդլայնել եմ փառքի սահմանները... Ինչի՞ համար կարող են ինձ մեղադրել, որից պատմաբանը չկարողանա ինձ պաշտպանել։ Իմ դեսպոտի՞զմը։ Պատմաբանը ցույց կտա, որ բռնապետությունը բացարձակ անհրաժեշտություն էր։

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

31-07-2019





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO