Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Կեսարինը՝ Կեսարին

ՀԱՊ-ում կբացվի «Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հին Հռոմի պետական եւ ռազմական գործիչ Հուլիոս Կեսարը, պարզվում է, շքեղության եւ ճոխության սիրահար էր։ Այդ են վկայում աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլիում թանգարանների խճանկարների հոյակապ հավաքածուում տեղ գտած նմուշները, որոնցով հարդարվել են տարբեր պատմական անձանց, այդ թվում Կեսարի առանձնատունը։ Խճանկարը, որն իր բնույթով բավականին բարդ տեխնիկա է, այդ շրջանում շքեղության ձգտող ազնվականների համար ճոխության դրսեւորում էր։ Սիմվոլիստական նշանակության հռոմեական խճանկարչության գլուխգործոցները մենք էլ առիթ կունենանք տեսնելու Հայաստանի ազգային պատկերասրահում բացվող «Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» ցուցահանդեսի շրջանակներում՝ օգոստոսի 10—ից։
ՀԱՊ—ի եւ Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ իրականացվող միջոցառման շրջանակներում ներկայացվելու է տարատեսակ նյութերով ստեղծված խճանկարների պատկերագրական եւ զարդային հարուստ տեսականի, 21 աշխատանք։ Ներառված կլինեն ինչպես առանձնատներից եւ այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։
Ինչպես «ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում ասաց պատկերասրահի դեկորատիվ—կիրառական արվեստի բաժնի պատասխանատու, ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Սաթենիկ Չուգասզյանը՝ հռոմեական խճանկարների կապիտոլյան հավաքածուն ձեւավորվել է մի քանի տասնամյակների ընթացքում՝ 19—րդ դարավերջից մինչեւ 20—րդ դարասկիզբ։ «Սկսած 1870 թվականից, երբ Հռոմը դարձավ Իտալիայի նոր թագավորության մայրաքաղաք, շինարարական աշխատանքների ընթացքում վնասվեցին 19—րդ դարի կեսից առաջ ստեղծված վայրեր։ Հետագայում այստեղից բազմաթիվ հնագիտական մնացորդներ հայտնաբերվեցին։ Չնայած ոչ բավարար վկայություններին եւ դրանց հայտնաբերման եղանակին՝ շատ դեպքերում հնարավոր դարձավ որոշել տվյալ խճանկարի միայն կոնկրետ տեղագրությունը եւ սահմանել դրա սկզբնական գործառույթը, իսկ որոշ դեպքերում՝ առաջարկել դրա տեղը որոշակի սրահներում։ Մասնավորապես այս ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված են բնակելի շինությունների եւ գերեզմանների ձեւավորման ամենակարեւոր նմուշներից մի քանիսը»,—մեկնաբանեց Չուգասզյանը։ Այդ շրջանով թվագրվող Հին Հռոմի տարածքներից շատերին, ըստ արվեստաբանի, բնորոշ էին փարթամ այգիներով բնակելի ընդարձակ տները. «Արդեն Ք.ա. 1—ին դարում այգիները հռոմեական արիստոկրատիայի ներկայացուցիչների համար սիրելի վայրեր էին, որ ի հայտ եկան որպես իսկական արվարձանային բնակատեղիներ քաղաքի կենտրոնում։ Այստեղ արտացոլվում էր տիրոջ սոցիալական կարգավիճակը, դրսեւորվում նրա ճաշակն ու կարողությունը։ Այս ամենին կարելի էր հասնել ձեւավորման միջոցների ընտրությամբ՝ ներառյալ պատերի եւ հատակի հարդարանքը, քանդակներն ու շքեղ կահույքը»։
Հայտնի բան է, որ հնագույն աշխարհը միշտ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հուղարկավորության ծեսերին։ Չուգասզյանի ներկայացմամբ՝ Հռոմի տարբեր վայրերի գերեզմանոցներից հայտնաբերված ու տվյալ ցուցահանդեսում ներկայացված խճանկարների պատկերագրական թեմաները արտացոլում են հանգուցյալի արժանիքներն ու հանդերձյալ կյանքի հետ կապված սպասումները։ «Թաղման արարողության առնչությամբ դեկորատիվ մոտիվներն ու պատկերները պետք է մեկնաբանվեն մահվան թեմային կապված խորհրդանշական—վախճանաբանական բանալիով։ Հուղարկավորության մասին պատմող խճանկարները սիմվոլիկ նշանակություն են ունեցել եւ կապված են եղել անդրշիրիմյան կյանքի հետ։ Բաղնիքներից հայտնաբերվածները նկարագրում են մարզումներից տեսարաններ, գիտենք, որ Հռոմը շատ էր կարեւորում սպորտը։ Եթե միջնադարում հայերը բնակարանները ծածկում էին գորգերով, իսկ եկեղեցիները որմնանկարներով, հռոմեացիները զարդարում էին խճանկարներով։ Հռոմեացիների մոտ ընդունված մի առանձնահատուկ բան էլ կար, եթե այլ մշակույթներում խճանկարն օգտագործվում էր միայն հատակը ծածկելու համար, Հռոմի նորամուծություններից եղավ առանձնատան պատերը խճանկարով հարդարելու սկզբունքը»,—նշեց արվեստաբանը։
Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված խճանկարների սահմանափակ քանակը, որոնք միայն վերջերս են վերականգնվել, Չուգասզյանի տեղեկացմամբ՝ ընդգրկում է հանրապետության ժամանակաշրջանից մինչեւ վաղ կայսերական դարաշրջանն ընկած ժամանակահատվածը եւ ներկայացնում է հնագույն աշխարհում օգտագործված կրաքարի, մարմարի, այլ տեխնիկաների օրինակներ։

31-07-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO