Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի

Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային դպրոցում

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

Մեր հասարակության ցավոտ հարցերից մեկն էլ այն է, որ շատ հաճախ մարզերի բնակիչները անհաղորդ են մնում մայրաքաղաքում տեղի ունեցող կրթական, մշակութային իրադարձություններին։ Այս խնդրի լուծմանն է միտված Հայաստանի մի շարք սահմանամերձ բնակավայրերի դպրոցահասակ երեխաների համար ազգային պատկերասրահի նախաձեռնած ամենամյա ինտերակտիվ—կրթական ծրագիրը, որն այս տարի անցկացվում է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։
Ծրագրի շրջանակներում ՀԱՊ—ն այս անգամ հյուրընկալել էր Արարատի մարզի սահմանամերձ Երասխավան եւ Արմաշ համայնքների փոքրիկներին։ Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց պատկերասրահի հանրային կապերի բաժնի պատասխանատու Անուշ Նիկողոսյանը՝ 2019թ. ամառային դպրոցն այս տարի նախապատրաստել է երեք տարբեր դասընթացներ՝ «Հին ծրագրեր», «Նոր ծրագրեր» եւ «Ամենից ամենա»։ Հիմնական նպատակը դասընթացի մասնակիցներին կերպարվեստի տեսակների, ժանրերի, նյութերի, որոշ տեխնիկական միջոցների, ինչպես նաեւ հայ եւ այլազգի մեծանուն արվեստագետների մասին ընդհանուր գիտելիքներ հաղորդելն է։
«Տարիներ շարունակ փորձել ենք պատկերասրահի կրթական ծրագրերը հասանելի դարձնել Հայաստանի գյուղական համայնքներում մեծացող երեխաներին։ Գալով մեր ամառային դպրոց՝ երեխաները հնարավորություն են ունենում պատկերասրահի հավաքածուների միջոցով ծանոթանալու հայ եւ արտասահմանյան արվեստագետների կյանքին ու ստեղծագործություններին։ Նրանց համար կազմակերպվում են ինտերակտիվ խաղ—էքսկուրսիաներ, թեմատիկ դասեր, գործնական պարապմունքներ, ինչպես նաեւ ֆիլմերի եւ մուլտֆիլմերի դիտումներ։ Այստեղ մասնավորապես Երասխավանի եւ Արմաշի դպրոցականներն ուսումնասիրեցին հայ մեծանուն նկարիչներ Այվազովսկու եւ Սուրենյանցի կյանքն ու ստեղծագործությունը»,—նշեց Նիկողոսյանը։
Արարատի մարզի Երասխի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Արմինե Գեւորգյանը մեզ հետ զրույցում՝ կարեւորելով ծրագիրը՝ ասաց, որ այն երեխաներին հնարավորություն տվեց ճանաչելու հայ մշակույթի մեծերին, տեսնելու նրանց ստեղծած բարձր արժեքները։ «Մարզերի երեխաները երբեմն տարանջատված են լինում մայրաքաղաքի մշակութային կյանքից։ Նրանք մտան իրենց բնակավայրից դուրս գոյություն ունեցող մեկ այլ աշխարհ, որտեղ ծանոթացան գեղեցիկին, արվեստին, իրենց երկրի պատմամշակութային կյանքին»,—նկատեց Երասխի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին։
Նույն դպրոցի աշակերտուհի 8–ամյա Էլենն առաջին անգամ էր Հայաստանի ազգային պատկերասրահում։ Մեծ ոգեւորությամբ էր եկել՝ վստահ լինելով, որ հետաքրքիր ու բովանդակալից օր է ունենալու։ Իմացավ, որ այստեղ են պահվում նաեւ մեծն Այվազովսկու կտավները։ Դասընթացն անցկացվում էր հենց Այվազովսկու ցուցասրահում։ Ասում է՝ երբեք չէր տեսել պատկերասրահը, տուն է գնում նոր գիտելիքներով, որոնցով հետո պիտի կիսվի նաեւ ընկերների հետ։ Ի տարբերություն Էլենի, Արտյոմը երկրորդ անգամ էր պատկերասրահում։ Նա ասում է՝ այս անգամ բացահայտեց հայ մեծանուն նկարիչներին՝ Վարդգես Սուրենյանցին եւ Հովհաննես Այվազովսկուն։ «Այվազովկու նկարներն այսքան մոտիկից երբեք չէի տեսել։ Այստեղ հետաքրքիր պատմություն իմացա նաեւ Խրիմյան Հայրիկի մասին։ Երբ ուզել են հայկական դպրոցները փակել, նա դեմ է գնացել այդ որոշմանը։ Առաջին անգամ էի լսում այս պատմությունը»,—իր տպավորություններն է պատմում Երասխի միջնակարգ դպրոցի աշակերտը։ «Շատ եմ տպավորված։ Չէի սպասում, որ այսքան մեծ, գեղեցիկ ու առեղծվածային շենքում մեր նկատմամբ կլինեն այդչափ հյուրընկալ։ Ներսում էլ չէի եղել երբեւէ։ Տանը պատմելու շատ բան ունեմ»,– ասաց նույն դպրոցից Գեւորգը։
Սահմանամերձ համայնքներից եկած երեխաները շտապում էին շրջել նաեւ մայրաքաղաքի այլ տեսարժան վայրերում, ուստի ժամանակի սղության պատճառով հնարավորություն չունեցանք զրուցել նաեւ Արմաշի սաների հետ։ Հիշեցնենք, որ ամառային դպրոցը ՀԱՊ—ի ամենամյա ծրագրերից է, որին կարող են մասնակցել նաեւ մայրաքաղաքի եւ այլ մարզերի դպրոցականներ։ Ինտերակտիվ—կրթական ծրագրերի այս տարվա թեմաներն են՝ «Պաբլո Պիկասո (կուբիզմ), Մալեւիչ (սուպրեմատիզմ)», «Վերածնունդ. Սանդրո Բոտիչելլի, Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո Բուոնարոտի», «Ժայռապատկերներ», «Ռեմբրանտ վան Ռեյն», «Իմպրեսիոնիզմ. Էդուարդ Մանե, Կլոդ Մոնե», «Պոստիմպրեսիոնիզմ. Վան Գոգ, Սյորա», «Սեզան, Մատիս», «Անտիկ շրջանի արվեստ», «Սալվադոր Դալի, Ռենե Մագրիդ (սյուրռեալիզմ)»։

01-08-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO