Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Շոգը հոգ չէ, եթե կա օրը բազմազան գույներով ու հույզերով լցնելու հնարավորություն

Սահմանամերձ համայնքների երեխաները անմոռանալի տպավորություններ կտանեն իրենց հետ մայրաքաղաքից

Մինչ Երեւանում եւ մարզերում դիտվող չափազանց շոգ եղանակը հոգս է դարձել մեծերի համար, երեխաներին կիզիչ ճառագայթներն այնքան էլ չեն մտահոգում։ Կարեւորն այն է, որ նրանց առօրյան հետաքրքիր լինի, բազմազան։ Իսկ նման առօրյա այսօր, ցավոք, ոչ բոլոր վայրերում է հնարավոր ապահովել, հատկապես մարզերում, առավել եւս սահմանամերձ համայնքներում։ Հեռավոր համայնքների երեխաները շատ ժամանակ անհաղորդ են մնում մայրաքաղաքում տեղի ունեցող կրթական, մշակութային իրադարձություններին։ Եվ այս խնդիրը լուծելու համար նախաձեռնությամբ են հանդես եկել «Իմ քայլը» եւ «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամները։ Հայաստանի սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 երեխաներ ամառային արձակուրդների շրջանակում կայցելեն Երեւան, կլինեն պատմամշակութային, զվարճանքի վայրերում, զբոսայգիներում, նոր ընկերներ ձեռք կբերեն։
Սահմանամերձ բնակավայրերի դպրոցահասակ երեխաների համար է անցկացվում նաեւ ազգային պատկերասրահի նախաձեռնած ամենամյա ինտերակտիվ—կրթական ծրագիրը, որի աջակիցներն այս տարի հենց վերոնշյալ հիմնադրամներն են։
Ծրագրի շրջանակներում ՀԱՊ—ն այս անգամ հյուրընկալել էր Արարատի մարզի սահմանամերձ Երասխավան եւ Արմաշ համայնքների փոքրիկներին։
Ամառային դպրոցն այս տարի նախապատրաստել է երեք տարբեր դասընթացներ՝ «Հին ծրագրեր», «Նոր ծրագրեր» եւ «Ամենից ամենա»։ Հիմնական նպատակը դասընթացի մասնակիցներին կերպարվեստի տեսակների, ժանրերի, նյութերի, որոշ տեխնիկական միջոցների, ինչպես նաեւ հայ եւ այլազգի մեծանուն արվեստագետների մասին ընդհանուր գիտելիքներ հաղորդելն է։ Նրանց համար կազմակերպվում են ինտերակտիվ խաղ—էքսկուրսիաներ, թեմատիկ դասեր, գործնական պարապմունքներ, ինչպես նաեւ ֆիլմերի եւ մուլտֆիլմերի դիտումներ։
Այս ընթացքում, բացի Արարատի մարզի Երասխ եւ Արմաշ գյուղերից, Երեւան են այցելել Տավուշի մարզի Բաղանիս, Այգեպար, Ոսկեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր համայնքների երեխաները։

01-08-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO