Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.10.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ըմբոստության խորհրդանիշ, եթե առհասարակ մարդուն կարելի է խորհրդանիշ համարել, սակայն հասկացական մեր աղքատության համար վճարում ենք, որովհետեւ «հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը»։ Եվ այդ վճարման դժգույն պատկերը գուցեեւ հենց խորհրդանիշ բառն է, որ ինքնին ոչինչ չի նշանակում։ Ոչ այն ըմբոստության, որ տանում է մեծագույն ցնցումների՝ իրեն հեղափոխություն կոչելով, ոչ այն ըմբոստության, որ տարածված անուն ունի՝ դեմագոգիա, ոչ այն ըմբոստության, որ այլախոհություն է դիտվում, երբ ընդդիմանում ես մի համակարգի, որ դեմ է մարդուն, այլ ըմբոստություն ընդդեմ մտածողության, որ միակ ճշմարիտն է իրեն կարծում։ Իսկ Կամյուի համար նախընտրելին ազատությունն է՝ կոմունիստական կլինի, կլինի կապիտալիստական, ֆեոդալական թե ստրկատիրական, դրանք դատարկ շշերին սոսնձված պիտակներ են, եթե չեն երաշխավորում «ամենազրպարտվող արժեքը», որ Կամյուն կոչում է ազատություն։ Դա այն ազատությունն է, որ, «դառնալով վտանգավոր, այլեւս չի կարող այլասերվել» ո՛չ ամենահռչակված մարդասիրական, ո՛չ ամենաազգայնական կամ ամենալիբերալ, ո՛չ էլ որեւէ գլոբալ գաղափարախոսությունից։ Այսօր մենք, որ ժառանգություն ստացած տոտալիստ մտածողությամբ ժողովրդավարություն ենք կառուցում, ինչպես երեկ համայնավարական տեսլականներով ապագա էինք կերտում, եւ այդքանից հետո մեզ ոչինչ չի պատահել, այսուհետ էլ ոչինչ չի պատահելու, որովհետեւ ազատությունը մեզ համար սպառնալիք չէ։
Նայեք շուրջներդ եւ գնահատեք, թե այս անցած տարիներին ով իրեն ինչպես պահեց, եւ կհասկանաք, թե ով է գրողը, եւ ինչ կոչում է գրող լինելը։ Մենք սովոր ենք գրողին մեծարել տաղանդավոր, շնորհալի, հանճարեղ եւ այլ մեծադղորդ ածականներով։ Ոչ ոք դեմ չէ, որ այդպես լինի, եւ բառերի դրական շռայլումը մեզ չի թողնում իսկապես մտածել, թե ինչ է թաքնված այդ ածականների ետեւում. այդ բոլորի հետեւում պետք է տեսնել մի պարզ պարագա՝ ո՞վ է գրողը որպես պարզ, հասարակ, մի սովորական քաղաքացի, եւ այդ հասարակ քաղաքացին ունի՞ շատ սովորական մի մարդկային արատ—առաքինություն, եւ փորձենք այդ առաքինությամբ բացատրել, թե ով է գրողը։
Կար ժամանակ, երբ կարծում էի, թե գեղեցկության մասին կարող են խոսել հազվագյուտները։ Ճշմարտություններ կարող են բացատրել եզակիները։ Հիմա ապշում եմ ճշմարտությունների առատությունից, որ առատության եղջյուրից չի թափվում, այլ մեզանից յուրաքանչյուրի շրթունքներից։ Եվ այս ճշմարտությունները մեզ չեն փրկում, մեզ չեն օգնում, ինչպես Կամյուն է ասում. «ղեկավարվող գրականությունը շփոթահար փորձում է այդ տառապանքը մեղմել պաշտոնական մխիթարանքներով»։ Այս սքանչելի մանրամասներով հյուսված գեղեցկությունները մեր կյանքը ներդաշնակ չեն դարձնում։ Ու պատասխան եմ որոնում, ու պատասխանը մեկն է՝ թեկուզեւ ամենահոյակապ ստեղծագործությունը, նրա ասած ճշմարտությունը ինձ համար ինչպե՞ս պետք է կյանքը դարձնի քաղցր, գեղեցկությունը՝ փրկիչ։ «Ես տեսնում եմ խավարը, որ կույրին անգամ տեսանելի է». տող է Շեքսպիրի մի սոնետից այսինքն՝ ես չեմ տեսնում, սակայն ողջ խնդիրը ոչ թե տեսնելն է, այլ զանազանելը։ Ինքը՝ Կամյուն հարցնում է. «Արդ, ո՞ր խելամիտ գրողը կհամարձակվի առաքինության բարոյախոսը դառնալ... ինչ վերաբերում է ինձ, պիտի ասեմ, որ հեռու եմ այդ ամենից», սակայն մյուս կողմից՝ գրողի գրող լինելու «միակ արդարացումը... խոսել նրանց փոխարեն, ովքեր անկարող են խոսել... արվեստագետի համար չկան արտոնյալ դահիճներ»։ Այսինքն՝ այլ փոխակերպմամբ իրագործելի դարձնել իր հայրենակցի՝ Բոդլերի պատգամը՝ «ապրել եւ մեռնել հայելու առաջ»՝ ահա առաքինության իսկական առարկան։
Ինչքան հեռանում ենք գրողին ժամանակակից լինելու հնարավորությունից, ինչ—որ վերին թե երկրային սրբագրմամբ գրողի կերպարը առաքինի է դառնում, պահ, որ բաժանում է անցողիկը անանցյալից։ Երկուսն էլ մարդկային չափումներ են, եւ մեկի սրբագրված առավելությունը մյուսի անարատ թերությունը չէ, եւ միշտ չէ, որ ներկան այնքան ողորմելի է լինում, որ մենք փարում ենք անցյալին կամ ապրում ենք ապառիկ ապագայով։ Կամյուի միակ ժամանակը ներկան է. «Ժամանակակից մարդու մասին դատողողություններ անել հանուն մի մարդու, որ դեռ գոյություն չունի, մարգարեի գործն էր»,— գրում է նա, ուստի Կամյուի միակ ժամանակը ներկան է, նաեւ այն ներկան, որով այսօր ապրում ենք մենք, եւ այդ ներկան աբսուրդը չէ՝ տեսական կամ ստեղծագործական սքանչանքով հորինված։ Աբսուրդ չէ այն, ինչ Կամյուն աբսուրդ է կոչում։ Փակված փղոսկրյա աշխատանքի ապահով դարակում թե թաղված ընթացող կյանքի թեժ հորձանուտում վիճակներ են, որ աբսուրդ չեն ծնում։ Ապահովագրության զգացումը աբսուրդ չի ծնում, ինչպես զգայական սոցիալիզմը ու չոր կապիտալիզմը արդարություն եւ երջանկություն չեն ծնում։
Օրինակը նոր չէ, ուստի կարծում եմ, թե համեմատությունը համարձակություն չէ. Սոդոմ—Գոմոր քաղաքների կործանումից առաջ Աստծո հրեշտակները որպես փրկության պահանջ դնում են 50—40—20—10 առաքինի մարդկանց պահանջ։ Եվ եթե մեր որոնումները հաջողությամբ պսակվեն, եւ գտնենք նրանցից հինգին, ուրեմն այդքան գրող ունենք, ու սարսափելի չի լինի, եթե այդ հինգից մեկ—երկուսն են իսկական գրողներ։ Եվ եթե դեռ կա մեկը, որ առաքինի է, ուրեմն փրկված է այն մեծ առաքելությունը, որ գրող է կոչվում, եւ մենք փրկել ենք, կոպիտ ասած, մեր արհեստանոցի պատիվը, ուստիեւ բոլորի գրելու հնարավորությունը։

01-08-2019





17-10-2019
Էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակվում է
«Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան...»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Չնայած ...


17-10-2019
Երբ դժվար իրացվող գույքը էժան էլ չի վաճառվում
Օտարման ինչ փուլեր է առաջարկում պետգույքի կառավարման կոմիտեն

Արմենուհի ...


17-10-2019
Գայթակղությունները բազում էին, իսկ ինքը մենակ էր
Տիգրանը պատրանքներ չուներ, այլ ստեղծում էր պատրանքներ
 
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




17-10-2019
Սիրիահայերի հնարավոր վերադարձը Հայաստան կանխատեսելի է
Ամեն ինչ արվելու է մեր հայրենակիցների պատշաճ ընդունելության ...


17-10-2019
Թարգմանությունը՝ որպես մշակույթ եւ լեզվի մարզանք
Հայ ժողովուրդն իրավամբ պարծենալու տեղ ունի աշխարհում

Հայ ...


17-10-2019
Անհրաժեշտ փորձ ձեռք բերելու հրաշալի հարթակ
«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ»

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Բարձրագույն կրթության ...


17-10-2019
«Երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին պետք է նկատի ունենանք մտքի, մտածողության ինովացիա, որը եւ իրականում փոխում է աշխարհը»
Վարչապետը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

Վարչապետ ...



17-10-2019
Համանախագահները հանդիպել են Արցախի ղեկավարի հետ
Երեւանյան քննարկումները շարունակվել են ...

17-10-2019
Աղջիկ չունենալու վատ սովորույթը տեղի է տալիս
Հայաստանը դեռեւս սեռով պայմանավորված ...

17-10-2019
...Ասադը նույնպես վայելում է ՌԴ նախագահի աջակցությունը
Թուրքիայի նախագահը Մոսկվա է գնալու՝ ...

17-10-2019
Հաջողությունը պետք է վաստակել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO