Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.08.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Աղջիկը, վերարկուն ու կոշիկները

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Խորը, շատ խորը ցավ եմ ապրում։ Երվանդ Ղազանչյանին ճանաչելը մեծագույն ձեռքբերում էր ինձ համար։ Մարդ, որի հետ կարելի էր խոսել, խոսել, խոսել։ Ավելի քան 50 րոպե տեւած հարցազրույցի (լույս է տեսել «ՀՀ»—ի 09.02.2019—ի համարում) ամեն բառը բովանդակ նախադասություն էր, կյանքի դաս էր։ Վերջին անգամ, երբ հանդիպեցինք, հարցրի՝ պարոն Ղազանչյան, ասում են՝ տարիքը կապ չունի, ամեն մարդ պետք է ունենա երազանք եւ դրան հասնելու մեծ ձգտում։ Դուք ունե՞ք անկատար երազանքներ։ Պատասխանեց. «Ամբողջ կյանքս երազել եմ մի լավ կաշվե վերարկու ունենալ, կոշիկներ, որ երբ իմ սիրած աղջկա հետ քայլեմ աշնանային երեկոներին, ուժեղ անձրեւ գա, ոտքերս չթրջվեն, անհարմար չզգամ։ Կյանքս զարմանալի ստացվեց՝ սիրած աղջիկը եղավ, ո՛չ վերարկուն կար, ո՛չ կոշիկները։ Կոշիկները եղավ, աղջիկը չկար, վերարկուն չկար։ Երեքի հանդիպումն ինձ համար մնաց որպես երազանք։ Պատկերացնո՞ւմ եք՝ այգում գնում ես քո սիրած աղջկա հետ, կոշիկներդ ջուր չի քաշում, բայց երկինքն անձրեւում է։ Գնում ես չոր։ Այդ չեղավ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրի մոտ էլ ինչ—որ մի բան կա, որ այնուամենայնիվ մնում է անավարտ։ Բայց ի՜նչ վատ կլիներ, եթե բոլոր երազանքներն իրականանային։ Շատ վատ կլիներ։ Պատկերացնո՞ւմ եք՝ 40 տարեկանում երեքը միասին լինեին՝ աղջիկը, վերարկուն ու կոշիկները։ Իսկ ի՞նչ պիտի անեի մնացած 40 տարին։ Էլ ինչի՞ պիտի ապրեի, ո՞րն էր լինելու երազանքը, ապրելն այլեւս իմաստ չէր ունենա»։ Ասում են՝ սերը տարիք չի հարցնում, իսկ Դու՞ք ինչ եք կարծում. «Այդ հարցն ինձ համար չէ, որովհետեւ ես ամեն շաբաթ սիրահարվում եմ»։ Հիմա սիրո՞ւմ եք. «Իհարկե, ո՞նց կարող է մարդը չսիրել, ի՞նչ է նշանակում տարիք։ Ջահելներից որեւէ մեկը թող գա ինձ պես քայլի, ինձ պես խոսի։ Դե հա, խոսել կարող են, խոսողները շատ են, բայց ուզում եմ ասել՝ գործն իմանա, եւ հետո, ինչպես Սունդուկյանն էր ասում՝ ավելի լավ է պառավ ղոչաղը, քան ջահել դամբլեն։ Ջահելներին խնդրում եմ, որ մի քիչ ամուր լինեն։ Աշխարհում անիրագործելի բան չկա։ Երբ դու որոշում ես հասնել ինչ—որ բանի, կհասնես։ Բայց եթե ասես՝ հլը տեսնենք, մի հատ փորձենք, վերջացավ։ Ավելի լավ է այդ մասին էլ չմտածես։ Երբե՛ք եւ ո՛չ մի անգամ վատաբանելու, բամբասելու, ինչ—որ ինտրիգներ անելու վրա ժամանակ մի՛ կորցրեք։ Դա կորած ժամանակ է։ Ժամանակը «կորցրու» սիրած տղայիդ հետ հանդիպելու, հանդիպումից հետո մի բաժակ խմելու, մի քիչ «վերանալու» վրա, բայց ոչ մնացածի։ Երբե՛ք դառնությամբ մի լցրու ինքդ քեզ, որովհետեւ դա վատ խորհրդատու է։ Դու ինքդ դառնում ես վատը։ Պետք չէ, պետք չէ նման դատարկ բաների վրա ժամանակ կորցնել»։

01-08-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO