Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԶԱՆԱԶԱՆ


Մարզական թեժ օգոստոսի խճանկարը

Հայկական սպորտում այս տարվա օգոստոսը սովորականից հարուստ էր բազմաբնույթ ուշագրավ եւ կարեւոր իրադարձություններով։ Դրանցից ոմանք, հավանաբար, դեռ շարունակություն կունենան։ Իսկ առայժմ առաջարկում ենք վերհիշել ամռան վերջին ամսվա մարզական առավել հետաքրքիր դրվագները։

Համահայկական 7-րդ խաղեր

Շուրջ 10 օր Հայաստանն ու Արցախը «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո միավորել էին մեր հազարավոր հայրենակիցներին բոլոր աշխարհամասերի 35 երկրների 161 քաղաքներից։ Համահայկական մարզական փառատոնի պաշտոնական մեկնարկն ազդարարվեց օգոստոսի 6—ին, Ստեփանակերտում։ Խաղերի առաջին հատվածն անցկացվեց հենց հայկական երկրորդ հանրապետությունում եւ շարունակվեց ու վերջնագիծը հատեց արդեն Երեւանում։ 5244 մարզիկ—մարզուհիներ վիճարկեցին 15 մարզաձեւերում խաղարկված 352 մրցանակներ։ Ծրագրում ներառված էին բադմինթոնի, բազկամարտի, բասկետբոլի, գոլֆի, թեթեւ ատլետիկայի, լողի, լողափնյա վոլեյբոլի, հանդբոլի, հեծանվային սպորտի, հրաձգության, շախմատի, սպորտային պարերի, վոլեյբոլի, ֆուտբոլի եւ ֆուտզալի մրցումներ։ Ամենից մեծը Ռուսաստանից ժամանած պատվիրակությունն էր, որի կազմում էին 14 քաղաքների 368 մրցողներ։ Առաջին անգամ ասպարեզ ելան Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրաքի եւ Չեխիայի հայ համայնքների ներկայացուցիչները։ Իսկ առավել շատ մեդալներ նվաճեցին Երեւանի, Գյումրիի եւ Էջմիածնի թիմերը։ Միաժամանակ, առաջին անգամ խաղերն անցան առանց ստամբուլահայերի, որոնց բացակայությունը պայմանավորված էր Արցախում մրցումների անցկացման հանգամանքով։ Ի դեպ, արդեն խաղերի ավարտին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չբացառեց, որ 2023 թվականին նախատեսված հաջորդ մրցումներում կարող են ընդգրկվել նաեւ պրոֆեսիոնալ մարզիկներ։

«Արարատ Արմենիան»՝ եվրոպայի լիգայի շեմին

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարող է ներկայացված լինել ֆուտբոլի միջազգային խոշոր պաշտոնական մրցաշարի խմբային փուլում։ Աննախադեպ հաջողությանը մոտ է մեր երկրի նախորդ առաջնության հաղթող «Արարատ Արմենիան», որը դուրս մնալով Չեմպիոնների լիգայի ընտրարշավից՝ բաց թողածը լրացրեց արդեն Եվրոպայի լիգայի որակավորման փուլում։ Այս մրցաշարում Վարդան Մինասյանի սաները ներգրավվեցին ընտրական երկրորդ փուլից եւ հաջորդաբար պայքարից դուրս թողեցին Ջիբրալթարի «Լինքոլնին» (2։0, 2։1) ու վրացական «Սաբուրտալոյին» (1։2, 2։0)։ Անցյալ շաբաթ մեր թիմն արդեն փլեյ—օֆի առաջին խաղում սեփական դաշտում 2։1 հաշվով առավելության հասավ Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժ Ֆ91»—ի նկատմամբ։ Պատասխան խաղը կայանալու է այսօր եւ բացառված չէ, որ օգոստոսին ունենանք եւս մեկ հիշարժան իրադարձություն։ Իսկ մինչ այդ, հաղթական առաջխաղացման անմոռանալի դրվագներից է մնում Թբիլիսիում գրանցած անմոռանալի հաջողությունից հետո հայկական ակումբին Բագրատաշենի մաքսային անցակետում սահմանապահների մատուցած աղ ու հացով դիմավորելու արարողությունը։

Լեւոն Ջուլֆալակյանի հրաժարականը

Երեք օր առաջ շուրջ 20 տարվա աշխատանքից հետո օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը հեռացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այդ մասին նա հայտարարեց հատուկ հրավիրած ասուլիսում՝ նշելով, որ այդ քայլին իրեն մղել են մի քանի հանգամանքներ։ Դրանցից հիմնականն, ըստ բանախոսի, թիմում առաջացած տարաձայնություններն ու պառակտումն է, որը նոր զարգացում է ստացել մեկ ամիս առաջ, բայց այդ մասին հիմա է նպատակահարմար համարվել բարձրաձայնել։ «Հավաքականի որոշ անդամներ ցանկանում են, որ գլխավոր մարզիչն աշխատի իրենց թելադրանքով եւ իրենց ցանկությամբ որոշի ուսումնամարզական հավաքների ծրագիրն ու մրցումների մասնակիցների կազմը»,–հայտարարեց ավագ Ջուլֆալակյանը՝ նշելով, որ այդ ամենի հիմքում իր նկատմամբ կազմակերպված դավադրությունն է, որի պատճառները, սակայն, դժվարացավ ներկայացնել։ Թիմում պառակտում է առաջացել այն պատճառով, որ ըմբիշների մի մասը ցանկանում է, որպեսզի աշխարհի առաջնության մասնակիցների կազմն ընտրելիս մարզիչը նախապատվությունը տա Կարապետ Չալյանին եւ Մաքսիմ Մանուկյանին, իսկ մյուսները՝ Արսեն Ջուլֆալակյանի եւ Արթուր Շահինյանի կողմնակիցն են։

Թուրքիան՝ ընդդեմ Հայաստանի չեմպիոնուհու

Մեկ այլ սկանդալ ծագեց Թուրքիայի Սիվաս քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարին Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիա Գեւորգյանի մասնակցության շուրջ։ Տեղեկությունների համաձայն, կազմակերպիչներն ընդառաջելով ադրբեջանցի շախմատիստների պահանջին՝ հրաժարվել են գրանցել Գեւորգյանի մասնակցությունը եւ նրան հատկացնել կանոնակարգով նախատեսված ճանապարհածախսի ու կեցության գումարը։ Այդ կապակցությամբ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը շախմատի միջազգային ֆեդերացիային կոչ է արել ուսումնասիրել ստեղծված իրավիճակը եւ պարզել տեղի ունեցածի իրական շարժառիթներն ու պատճառները։

Մնացածը՝ մեկ պարբերությամբ

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հաղթանակով պսակվեց ամերիկյան Սենթ Լուիսում անցկացված «Գրանդ չես տուրի» 4—րդ փուլը, որը, ինչպես միշտ, ներկայացուցչական կազմ էր հավաքել։ Մեր շախմատիստը արագ խաղի մրցաշարում գրավեց առաջին, իսկ կայծակնայինում՝ 4—րդ տեղը եւ դարձավ փուլի ընդհանուր հաշվարկի հաղթող։ Նույն քաղաքում այս օրերին ընթացող դասական շախմատի «Սինքֆիլդի գավաթ» մրցաշարում Արոնյանը ամերիկացի Ուեսլի Սոյի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Ի դեպ, որոշակի ընդմիջումից հետո Լեւոնը վերադարձել է ՖԻԴԵ—ի համաշխարհային դասակարգման առաջին տասնյակ, որում ընթանում է 8—րդ տեղում։
Իսկ Պորտուգալիայի միջազգային մրցաշարում Կարեն Գրիգորյանը ցուցադրեց 3103 միավոր գործակցին հավասարազոր խաղ եւ գերազանցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային պատկանող համամոլորակային նախկին բարձրագույն ցուցանիշը։
Երեւանցիներ Վահագն եւ Արթուր Դավթյանները հաջորդաբար 1—ին եւ 2—րդ տեղերը գրավեցին Իսրայելում անցկացված սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարի օղակների վրա վարժությունում։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը երկկողմ համաձայնությամբ խզեց պայմանագիրը թուրքական «Բեշիքթաշի» հետ եւ այդ ակումբից 2,5 միլիոն եվրոյի փոխհատուցում ստանալով՝ կփորձի հաստատվել նոր թիմում։
Հունահռոմեական ոճի ըմբիշներ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) եւ Շանթ Խաչատրյանը (67 կգ) արծաթե մեդալներով վերադարձան աշխարհի երիտասարդական առաջնությունից։
Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը 11—րդ անընդմեջ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում։
Կապանցի թեթեւատլետ Լեւոն Աղասյանը ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի թիմային առաջնության 3—րդ լիգայի եռացատկի մրցումներում։ Հայաստանի հավաքականը 12 թիմերի ընդհանուր հաշվարկում 6—րդն էր։
Շախմատիստ Արմեն Բարսեղյանը դարձավ մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Իսկ 12 տարեկանների առաջնությունում 2—րդն էր Ռոբերտ Փիլիպոսյանը։
Բասկետբոլի Հայաստանի աղջիկների հավաքականը հաղթեց մինչեւ 18 տարեկան մարզուհիների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, որի լավագույն խաղացող ճանաչվեց Կայլա Քեշմեշյանը։
Երկարամյա պաշտոնավարումից հետո հրաժարական տվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

29-08-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO