Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՊՆ


Ամենաբարդ իրավիճակում էլ հայրենիքի պաշտպանն այլեւս մենակ չէ

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շարունակում է աջակցել զինհաշմանդամներին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Մեր պացիենտին ճանապարհում ենք լիովին ապաքինված», «Հերթական արդյունքն ընդամենը մեկ ամսում», «Արթուրը շուտով կքայլի ինքնուրույն». Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հոլովակները արձանագրում են, որ հայրենիքի պաշտպանն իր առողջության պաշտպաններն ունի։ Պարզվում է՝ զինհաշմանդամներին, որպես Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի շահառուների, փնտրում են ամենուր՝ աջակցելու, վերականգնելու կամ գոնե բարելավելու կորցրած առողջությունը։
Թեմայի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի հետ։
—Հայկուհի, խնդրում եմ ներկայացնել կենտրոնի ստեղծման պատմությունը. ո՞րն է նպատակը, առաքելությունը։
—Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը ստեղծվել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» ՀԿ համատեղ ջանքերով։
2016թ. ապրիլյան պատերազմից հետո պետությունը մեծ գումարներ էր ծախսում, որպեսզի զինհաշմանդամներին ուղարկեր արտերկիր՝ վերականգնողական բուժում ստանալու։ Մեր առկա վերականգնողական բուժման կենտրոնները շատ ծանր վիճակում գտնվող զինվորներին ի վիճակի չէին ընդունելու, բացի այդ՝ չունեն համապատասխան ժամանակակից սարքավորումներ, պայմաններ եւ այլն։
Հիմնականում բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի աջակցությամբ սկսեցինք նախաձեռնությունը։ Չէինք ծրագրել, որ այսքան մեծ ու հագեցած կենտրոն կլինի, բայց մարդիկ, տեսնելով գործն ու ունենալով վստահություն իրականացված աշխատանքի հանդեպ, սկսեցին աջակցել։ Այդպես ստեղծվեց կենտրոնը։ Հետո հասկացանք, որ զինհաշմանդամները նաեւ այլ խնդիրներ ունեն, եւ սկսեցինք զբաղվել նաեւ նրանց վերաբերող այլ հարցերով եւս։ Մենք մոտավորապես 30—40 սանհանգույց ենք կառուցել նրանց համար, տան պայմաններն ենք հարմարեցրել նրանց, ունենք նաեւ իրավական փաստաբանական ներկայացուցչության ապահովում։ Այդ ամենից զատ, ուսումնական ծրագրեր ենք կազմակերպում, հետո փորձում ենք լուծել նաեւ աշխատանքի հարցը։
Մեր սկզբունքը հետեւյալն է՝ պարտադիր զինվորական ծառայությանը հետեւում է պարտադիր աջակցությունը կյանքի բոլոր ոլորտներում։ Կենտրոնը նրանց համար դարձել է տան նման տեղ, որտեղ նրանց խնդիրները կարող են լուծվել։
—Աշխատանքի տեղավորման մասով ի՞նչ արդյունքներ կան։
—Մինչ օրս մոտավորապես 20 զինհաշմանդամի ենք կարողացել տեղավորել աշխատանքի։ Բայց ուսումնական ծրագիրը շարունակվում է, եւ երկար փնտրելուց հետո նրանց համար գործատու գտնում ենք։ Բայց լավ կլիներ, որ պետական ծրագիր լիներ, որով նրանք ինչ—որ արտոնություններ կունենային աշխատանքի ընդունվելիս, որովհետեւ այդ մարդիկ իրենց առողջությունը կորցրել են հայրենիքի պաշտպանության ժամանակ։
—Ծառայությունները կենտրոնում անվճա՞ր են։
—Այո, անգամ մեր կենտրոն այցելելու ծախսերն ենք հոգում, կամ մենք ենք տրանսպորտ տրամադրում։
—Ընդհանուր հաշվով քանի՞ շահառու եք ունեցել։
—Մինչ օրս շուրջ 1000 զինհաշմանդամ մեզ մոտ բուժում ու նաեւ տարբեր աջակցություն է ստացել։ Մարզից մարզ ենք գնում ու փորձում նոր զինհաշմանդամների գտնել, աջակցել, որովհետեւ բոլորը չէ, որ գիտեն մեր տեղը։ Այդ իսկ պատճառով մենք գնում ու գտնում ենք իրենց։ Ցանկացած անձ, ով հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում, հիվանդություն, առողջական խնդիր է ստացել, առանց բացառության մեր շահառուն է։ Քանի զինհաշմանդամ կա, բոլորն էլ մեր շահառուներն են, բայց բոլորին չէ, որ գտել ենք, այդ պատճառով փնտրում ենք, որ գտնենք։
—Կարո՞ղ ենք ենթադրել, որ կենտրոնի հիմնական շահառուներն ապրիլյան պատերազմի մասնակիցներն են։
—Ապրիլյան պատերազմի հետեւանքով մեր վիրավորների թիվը շատ մեծ չէ։ Մենք հանրապետությունում ունենք 9000 զինհաշմանդամ, որոնցից մոտավորապես 100—ը կամ 150—ն են ապրիլյանի մասնակից։ Ապրլյանից առաջ էլ ունեինք զինհաշմանդամներ, բայց նրանց մասին չէր խոսվում, եւ հասարակության շրջանում այնպիսի կարծիք է, թե մեր վիրավորների մեծ մասն ապրիլյան պատերազմի մասնակիցներն են։ Անգամ պաշտոնյաները, երբ գալիս են, տղաներին տեսնում են, կարծում են՝ միայն ապրիլյան պատերազմի մասնակիցներից են։
—Ի՞նչ մասնագետներ են աշխատում, եւ ի՞նչ սարքավորումներ են կիրառվում կենտրոնում։
—Մեր մասնագետները լավագույններից են Հայաստանում։ Պարբերաբար մասնագիտական վերապատրաստում են անցնում, կատարելագործվում են։ Եվ 2 մլն դոլարի սարքավորում ունենք։ Սարքավորումներով աշխատելու համար բոլոր մասնագետները վերապատրաստում են անցել։ Կադրային հագեցածության կամ սարքավորումների մասով այս պահին որեւէ խնդիր չունենք։ «Իմ քայլը» հիմնադրամն այս տարի աջակցություն ցուցաբերեց։ Նվիրաբերված գումարով մենք նոր պալատներ ավելացրեցինք, 16 մահճակալ։
Զինհաշմանդամներն ունեն այնպիսի խնդիրներ, որոնք, սակայն, մեր կենտրոնի հետ կապված չեն՝ օրինակ, ցածր կենսաթոշակը, բյուրոկրատական քաշքշուկները, տարբեր մարզերում ոչ բազմաֆունկցիոնալ հիվանդանոցները։ Ամեն անգամ խնդիր ունենալիս զինհաշմանդամը որեւէ հեռավոր բնակավայրից պետք է հասնի Երեւան կամ մեկ այլ տեղ, որպեսզի իր առողջական խնդիրներին լուծում տրվի։
—Առաջիկայում ի՞նչ նորություններ են սպասվում։
—Մեր կենտրոնը գործում է բժշկական համալսարանի հետ համատեղ գործունեության պայմանագրով, եւ համալսարանական կլինիկաների ողջ հզորությունը տրամադրվում է մեր զինհաշմանդամներին՝ ռեկտոր Ա. Մուրադյանի աջակցությամբ։ Մեր կենտրոնն Առաջին հիվանդանոցային համալիրում է, եւ պատրաստվում ենք համալսարանի վերականգնողական բուժման ամբիոնի բացմանը։ Դրանից բացի, նաեւ «մեկ պատուհանն» ենք ինտենսիվորեն իրականացնում։ Նաեւ անհատույց օգտագործման պայմանով մեքենա ենք ստացել Բակո Սահակյանի աջակցությամբ, ու տնային այցերի շնորհիվ Արցախի զինհաշմանդամներին եւս փորձում ենք աջակցել առկա ռեսուրսներով։
—Զինհաշմանդամները տնային պայմաններում աջակցություն ստանո՞ւմ են։
—Մենք ունենք բուժքույրական խնամքի ծառայություն։ Այցելում են զինհաշմանդամներին, վիրակապերն են փոխում, միզային, աղիքային ծրագրերն են իրականացնում, լողացնում են։ Ունենք ֆիզոթերապեւտներ, որոնք կարող են գնալ եւ տանն աշխատել։ Բոլոր պայմանները ստեղծված են զինհաշմանդամների հարմարության համար, առաջին հերթին դիտարկում ենք նրանց հարմար լինելու հանգամանքը։
—Առողջական ծանր խնդիրներ ունեցողների թիվը մե՞ծ է։
—Վնասվածքներից հետո մնացորդային երեւույթները եւ հետեւանքները շատ ծանր են լինում։ Բազմաթիվ զինհաշմանդամներ ունենք, որոնց առողջական վիճակը բավական վատ է։ Փառք Աստծո, որ իրենք այլեւս մենակ չեն իրենց խնդիրների հետ։
—Կենտրոնի առջեւ այսօր ծառացած ի՞նչ խնդիրներ կան։
—Բյուջեի խնդիր ունենք։ 2019թ. ՊՆ—ի եւ «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ եղավ մեր ֆինանսավորումը։ Բայց ունենք խնդիր՝ որ մեր ֆինանսավորումը հնարավորության դեպքում դառնա հաստատուն, այսինքն՝ իմանանք, որ ամեն տարի մեզ պետական բյուջեից գումար է հատկացվելու, որ որոշ հարցերում միայն բարերարի հույսին չմնանք։ Այս տարի ամեն ինչ նորմալ է։ Վստահ եմ՝ մյուս տարի էլ ինչ—որ լուծում կգտնենք, որպեսզի զինհաշմանդամները շարունակեն իրենց բուժումը մեր կենտրոնում։
—Հնարավո՞ր է ինչ—որ ժամանակահատվածում ֆինանսական հարցերով պայմանավորված մերժումներ լինեն՝ ուղղված շահառուներին։
—Դա անհնար է, որովհետեւ չգիտեմ որտեղից, բայց մենք գումար կգտնենք, եւ զինհաշմանդամներից որեւէ մեկն առանց բուժման չի մնա։ Աստված միշտ, բոլոր հարցերում մեզ հետ է։ Եվ չեմ հավատում, որ երբեւէ այդ խնդրի առաջ կանգնած լինենք։ Վստահ եմ, որ այդպես չի լինի։
—Հայրենիքի պաշտպաններն ի՞նչ հույսով են գալիս կենտրոն։
—Տարիներ շարունակ նրանք միայնակ են եղել, իրենցով ոչ ոք չի հետաքրքրվել։ Միշտ չէ, որ մարդկանց բուժման արդյունքը լինում է ոտքի կանգնելը, որովհետեւ եթե մարդն ունի ողնուղեղի ամբողջական վնասվածք, հնարավոր է՝ երբեք չքայլի։ Կողքից սովորական թվացող գործողության, օրինակ, նստելու համար, որոշ զինհաշմանդամներ գալիս են, ամիսներ շարունակ բուժում ստանում։ Մշակվում են միզային եւ աղիքային ծրագրեր, որովհետեւ նրանք հաճախ ինքնուրույն չեն կարողանում հոգալ իրենց բնական կարիքները։
Բազմաթիվ խնդիրներ կան, բազմաթիվ վերքեր ունեն, վիրահատություններ են արվում։ Եվ աջակցության բազմաթիվ ծրագրեր են գործում։ Տղաները բարձր տրամադրությամբ են, լիահույս են։

29-08-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO