Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ԶԱՆԱԶԱՆ


Կխաղարկվեն օլիմպիական ուղեգրեր

Մարմնամարզիկները պատրաստվում են օլիմպիական շրջափուլի որոշիչ մրցմանը

Հայաստանի մարմնամարզիկները շարունակում են նախապատրաստությունը հոկտեմբերի սկզբին կայանալիք աշխարհի առաջնությանը, որն այս տարի առանձնանալու է օլիմպիական ուղեգրերի խաղարկությամբ՝ դրանով իսկ դառնալով կրկնակի նշանակալի։ Այս փուլում նրանք մասնակցում են միջազգային մրցաշարերի, իսկ մեր երկրի ազգային հավաքականի մարզիչները նշագրում են այն բացերը, որոնք պետք է լրացվեն արդեն ամփոփիչ հավաքի ընթացքում։
Օգոստոսին մեր ընտրանու երկու առաջատարները մասնակցեցին Իսրայելի միջազգային մրցաշարին եւ առաջին երկու տեղերը գրավեցին օղակների վրա վարժությունում։ Ավետյաց երկրում վերստին բարձրության վրա գտնվեց Վահագն Դավթյանը, որը, սակայն, բաց է թողնելու համաշխարհային ստուգատեսը։ Իսկ դրա մասնակիցներից Արթուր Դավթյանը մրցանակակիր դարձավ իր ոչ ամենաուժեղ մրցաձեւում։ Ինչպես հայտնի է, բազմամարտի ծրագրով հանդես եկող մեր միակ մարմնամարզիկը հենացատկերի վարպետ է։ Ինչեւէ, ընդամենը մի քանի օրից Բաթումում մրցահարթակ դուրս կգան նաեւ համամոլորակային մրցման մեր մյուս երկու մասնակիցներ Հարություն Մերդինյանը եւ Արթուր Թովմասյանը։ Միայն դրանից հետո կհստակեցվեն շատ հարցեր, այդ թվում՝ նրանց հնարավորությունները օլիմպիական ուղեգրերի համար սպասվող պայքարում։
Մինչ այդ սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանից հետաքրքրվեցինք Թել Ավիվի մրցաշարի մասին։ Նա նշեց, որ դա ուժերը փորձելու լավ առիթ էր, քանզի կազմակերպիչները ստանձնել էին հրավիրյալ մարզիկների մասնակցության բոլոր ծախսերը։ Ասել է թե, առանց մեր ֆեդերացիայի սուղ բյուջեին դիպչելու հնարավոր եղավ տղաներին ստուգել մրցակցային պայմաններում։ «Ըստ էության, իսրայելական կողմն առաջնորդվել էր սեփական շահով, քանզի մրցաշարն ազդարարեց նաեւ աշխարհի առաջնությանը նրանց հավաքականի նախապատրաստության մեկնարկը։ Ասպարեզ ելան 6 երկրների առաջատար մարմնամարզիկները, որոնց թվում կային օլիմպիական ու եվրոպական խաղերի չեմպիոններ։ Այնուհանդերձ, դա ավելի շատ ընկերական հանդիպում էր հիշեցնում, քանզի հասկանալի պատճառներով կողմերը մինչեւ վերջ չբացեցին իրենց խաղաքարտերը։ Իսկ բուն մրցաշարն անցկացվեց մեկ փուլով, որի ընթացքում էլ միանգամից խաղարկվեցին մրցանակային տեղերը։ Այնպես որ, չարժե նրա արդյունքներից անել հեռու գնացող հետեւություններ, թեպետ վերլուծության որոշակի նյութ այն, իհարկե, տվեց»,–նշեց մեր զրուցակիցը։
Այդ առումով շատ ավելի մեծ են սպասելիքները սեպտեմբերի 2—7—ը Բաթումում անցկացվելիք մրցաշարից, որով սկսվելու է մեր մարզիկների նախապատրաստության վրացական՝ ամփոփիչ փուլը։ Ստուգատեսին գրեթե միանգամից հաջորդելու է երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը Թբիլիսիում, որը սկսվելու է սեպտեմբերի 12—ից։ Իսկ արդեն նույն ամսվա 28—ին Հայաստանի հավաքականը կմեկնի Գերմանիայի Շտուտգարտ քաղաք, որտեղ էլ հոկտեմբերի 4—13—ն անցկացվելու է աշխարհի առաջնությունը։
Հատկանշական է, որ թբիլիսյան հավաքին հրավիրված են նաեւ մեր երկրի երիտասարդական հավաքականի անդամները եւ աղջիկների թիմի չորս առավել խոստումնալից մարզուհիները։ Ի դեպ, նրանցից մեկին կվիճակվի մասնակցել աշխարհի առաջնությանը։ Արդեն հայտնի է, որ այդ հնարավորությունն ընձեռվելու է ամերիկահայ մարզուհի Անահիտ Ասադուրյանին, որը դեռ 2017—ին է առաջին անգամ հանդես եկել Հայաստանի դրոշի ներքո։ Նրա մարզական կարիերայի առաջխաղացման մասնակիցներից է 2016 թվականի Ռիոյի օլիմպիադայում մեր երկիրը ներկայացրած Հուռի Գեբեշյանը։ Հ. Սերոբյանի խոսքերով, դեռատի մարզուհին տրամադրված է պայքարելու հաջորդ տարի Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրի համար։ Ինքը Հուռին պատրաստվում է ուղեկցել Անահիտին համաշխարհային առաջնությունում։
Խոսելով իր սաների հնարավորությունների մասին, գլխավոր մարզիչը նշեց, որ օլիմպիական ուղեգրերին իրապես հավակնելու համար նրանց նախ անհրաժեշտ է աշխարհի առաջնությունում հաղթահարել որակավորման փուլը։ Ամենից բարդն, իհարկե, Արթուր Դավթյանի խնդիրն է, քանզի նա մասնակցելու է բազմամարտի ծրագրով։ Հարություն Մերդինյանը ներկայանալու է նժույգթափի, իսկ Արթուր Թովմասյանը՝ օղակների վրա վարժությունում։ «Առանձին վարժություններում խաղարկվելու է 3—ական օլիմպիական ուղեգիր, բայց դրանք նվաճելու համար ամենեւին էլ պարտադիր չէ մրցանակակիր դառնալ։ Եթե մեդալներ նվաճած մարզիկների թվում լինեն իրենց հավաքականների կազմում օլիմպիադային մասնակցելու պատվին արժանացած մարզիկներ, ապա ուղեգրերը բաշխվելու են եզրափակիչներում 4—6—րդ տեղերը զբաղեցրած մարզիկների միջեւ։ Այնպես որ՝ դժվար է կանխատեսել, թե ինչպես այդ ամենը կավարտվի մերոնց համար։ Կարող եմ միայն ասել, որ իրենց հնարավորությունների սահմանում հանդես գալու դեպքում նրանք ընտրյալների թվում հայտնվելու շատ լավ հնարավորություն կունենան»,–հավաստիացրեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչը՝ հավելելով, որ հակառակ պարագայում նրանց տրամադրության տակ կլինեն նաեւ այս տարվա վերջին Գերմանիայում եւ հաջորդ գարնանը Քաթարում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլերը։ Դրանք արդեն կլինեն վերջին հնարավորությունը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

30-08-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO