Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Անհրաժեշտ հրատապություն

Սեւանա լճի մաքրման ենթակա տարածքները կավելանան 31.2 հա—ով

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում 2019թ. պետբյուջեում մի հարցով որոշեց վերաբաշխում անել։ Խոսքը Սեւանա լճին էր վերաբերում։ Ավելի ստույգ՝ «Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման իրականացման նպատակով ՀՀ 2019թ. բյուջեով հատկացված 117 միլիոն 62 հազ. դրամ գումարից գնումների շրջանակներում կնքված պայմանագրերով տնտեսված 25 միլիոն 90.7 հազ. դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ։ 31.2 հա—ով ավելանալու են 2019թ. պետական բյուջեով նախատեսված՝ Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ենթակա տարածքները։ Այս մասին նիստում տեղեկացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, թե սա ցույց է տալիս, որ եկամտային մասով ունենք գերակատարումներ, իսկ ծախսային մասով՝ թերակատարումներ. «Մենք ունենք բյուջեից հատկացված գումար, որը նախատեսված էր իքս տարածք մաքրելու համար, բայց նախագիծ է ներկայացվում, որ այդ գումարով ավելի շատ տարածք կարելի է մաքրել, եւ որոշ գումար էլ անցնում է պահուստային ֆոնդ»։ Փաշինյանի խոսքերով՝ ծախսային մասերը թերակատարում են կոռուպցիոն սողանքները փակելու հետեւանքով, ինչը խոսում է համակարգի առողջացման մասին. «Մեր երկրում եթե նախկինում խնդիր էր, որ փող չկա, հիմա ավել փող կա, եւ դա ծախսելու նախկին մեխանիզմները կանգնեցվել են, նոր մեխանիզմներն իրենց ամբողջության մեջ կայացած չեն նաեւ օրենսդրության կարգավորումների պատճառով»։
Այսպիսով, ինչ է ենթադրում երեկվա համապատասխան որոշումը։ Եթե հակիրճ, ապա՝ 2019թ. պետբյուջեով նախատեսված՝ Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման ապահովում 98 հա ջրածածկ տարածքում։
Բանն այն է, որ 2019թ. բյուջետային եւ 2020—2022թթ. ՄԺԾԾ (ներառյալ 2020թ. պետբյուջեի) հայտերի «Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման շրջանակներում իրականացման ենթակա աշխատանքների հաշվարկները, քարտեզագրման եւ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը կատարվել են 2018թ. դաշտային հետազոտությունների եւ չափագրման աշխատանքների մեթոդով։ Որում էլ ընդգրկված են եղել ծովի մակարդակից մինչեւ 1903.5 մետր բացարձակ նիշն ընկած մաքրման ենթակա տարածքները, ներառյալ ջրածածկման ենթակա ցամաքային տարածքները։
2019թ. արդեն Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի եւ արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչեւ 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները։ Հիմք ընդունելով ծովի մակարդակից մինչեւ 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա տարածքների քարտեզագրման եւ նախագծանախահաշվային փաստաթղթերը, մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք, որից 826 հա—ն ճահճապատ եւ ջրածածկ տարածքներ են։ Սեւանա լճում «ծաղկմամբ» պայմանավորված՝ այդ տարածքների մաքրումը հրատապ է եւ նախատեսվում է ավարտել 2021թ.։
Դրա համար էլ հիմք ընդունելով ժամանակակից մեթոդներով իրականացված գնահատման արդյունքները՝ 2019թ. համար վերանայվել են առաջնահերթ մաքրման ենթակա տարածքները։ Օրինակ՝ Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիսի տեղամասի 54,1 հա եւ Ծովակի տեղամասի 12,7 հա ջրածածկ, ճահճային եւ ցամաքային տարածքներում նախատեսված մաքրման փոխարեն կիրականացվի Վարդենիսի մասնաճյուղի Ծովակի տեղամասի 94 հա ճահճապատ եւ 4 հա ջրածածկ տարածքների մաքրում։
Այսինքն՝ այս տարի Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ենթակա տարածքները կավելանան 31.2 հա—ով. մաքրվելու է 98 հա տարածք 66.8 հա—ի փոխարեն։

30-08-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO