Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ԼՂՀ


«Այստեղ ոչ ոք ադրբեջանցիներին թշնամի չի համարում»

Եվրախորհրդարանի պատգամավորն Արցախում է ուշագրավ առաքելությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Ի տարբերություն Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականության, այստեղ ամենատարբեր մակարդակներով տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, իմ զրուցակիցներից ոչ ոք հարեւան ադրբեջանցիներին թշնամի չհամարեց եւ բոլորի կողմից նրանց նույն որակումը տրվեց՝ հակառակորդներ։ Սա մարդասիրական լավագույն դրսեւորման արդյունք է։ Հատկանշական է եւ այն, որ Արցախում երեխաները ներառված չեն ատելություն եւ թշնամանք քարոզող «խաղերի մեջ»։ Ես հասկացա, թե որքան տարբեր է հակամարտության երկու բեւեռներում գտնվող մարդկանց մտածելակերպը միմյանց նկատմամբ, եւ ովքեր են նրանց իրականում նախապատրաստում խաղաղության ու հաշտության եւ, ընդհակառակը՝ հրահրում ռազմական նոր գործողությունների»,–լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ճանաչողական այցով Արցախում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը, որը գլխավորում է քաղաքական եւ հասարակական գործիչներից, մտավորականներից բաղկացած 25 հոգանոց պատվիրակությունը, որի կազմում են գրողներ, լրագրողներ, արվեստի գործիչներ։
Պարոն Զոնեբորնը լրագրողներին իրազեկել է Արցախի Ազգային ժողովում եւ արտգործնախարարությունում պատվիրակության անդամների ունեցած պաշտոնական հանդիպումների եւ քննարկումների, ինչպես նաեւ առաջնագիծ կատարած այցի վերաբերյալ ունեցած տպավորությունների մասին։ Նա միաժամանակ անդրադարձել է ստեղծագործական խմբի առաքելության մասին, որում ներգրավված լրագրողների ու արվեստագետների մասնակցությամբ ֆիլմ է նկարահանվում Արցախի եւ նրա ժողովրդի ինքնորոշման վերաբերյալ, որը մտադիր են ցուցադրել ինչպես Գերմանիայի կինոթատրոններում, այնպես էլ առաջիկայում երկրում նախատեսված վավերագրական ֆիլմերի փառատոնում։ «Մեզ մոտ եւ ընդհանրապես Եվրոպայում հանրությունը քաջատեղյակ չէ Արցախի հիմնախնդրին եւ հակամարտության դրդապատճառներին։ Եվ ես միտք հղացա ներկայացուցչական թիմով այստեղ գալ ու ֆիլմ պատրաստել արցախյան շարժման, Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ սանձազերծած դաժան պատերազմի եւ նրա հետեւանքների, ապրիլյան քառօրյայի, իր ազատության եւ անկախության ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովրդի մասին»,–ասում է Եվրախորհրդարանի պատգամավորը՝ հավելելով, թե անցյալ տարի, երբ Ստեփանակերտ էր ժամանել գործընկերների հետ, շատերի պես հայտնվեց Ադրբեջանի «սեւ ցուցակում»։
Քաղաքական գործչին եւ ճանաչված երգիծաբանին ոգեւորեց իր նկատմամբ ցուցաբերած աննախադեպ «ուշադրությունը»։ Եվ Մարտին Զոնեբորնը որոշեց առավել ընդլայնված թիմով ներկայանալ Արցախ։ «Արդեն գալիք տարում՝ երրորդ այցի ժամանակ խոստանում եմ այստեղ ուղեւորվել՝ քառապատկելով իմ համախոհների թիմը,–կես՝ լուրջ կես կատակ վստահեցնում է նա։–Ներկա մեր այցի նպատակն է, որպեսզի սատարենք ինքնորոշման իրավունքի համար արդար պայքար մղող արցախցիներին, երկրի իշխանություններին։ Դա հիմնարար իրավունք է, որին ոչ ոք չի կարող ընդիմանալ։ Եվ համոզված եմ, որ Արցախի ժողովուրդն անպայման կհասնի իր իղձերի իրագործմանը, մանավանդ որ երկիրը բոլոր ատրիբուտներն ունի միջազգայնորեն անկախ պետություն հռչակվելու համար»։
Պատգամավորն իր մտահոգությունը հայտնեց, որ շփման գծում երբեմն հրադադարի խախտման պատճառով ու գլխավորապես հակառակորդի մեղքով, անմեղ տղաներ են զոհվում կամ վիրավորվում։ Նրա համոզմամբ. «Զինադադարի ռեժիմը պիտի խստիվ պահպանվի եւ վերահսկվի, այլապես ցանկացած լարվածություն սահմանում կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ եւ վտանգել ամբողջ տարածաշրջանի կայունությունը»։
Ստեփանակերտ

31-08-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO