Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Սեւուսպիտակի հոգեբանական կողմը

Ի՞նչ փոփոխության են ենթարկվել դրամապանակները սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Արդեն բավականին ժամանակ է՝ միայն սեւի ու սպիտակի համադրությունը չէ, որ դպրոցական է համարվում։ Ոչ վաղ անցյալում աշակերտական համարվող հագուստը այլեւս չի պարտադրվում իբրեւ աշակերտական։ Բայց մարդկանց հոգեբանությունը կարծես թե փոփոխությանը չի հարմարվում։ Այս օրերին հագուստի վաճառքի կետերում ու խանութներում դարձյալ վերոնշյալ համադրությամբ հագուստ են վաճառում։ «Սեպտեմբերի 1—ի համար են գնում, պարզ է չէ՞, որ այս գույների մեջ պետք է հագուստ գնեն»,—նկատեց խանութի աշխատակցուհին՝ մտավախություն հայտնելով, որ դպրոցական գույներից դուրս հագուստ վաճառելու դեպքում հնարավոր է՝ վաճառք չլիներ, որովհետեւ գնորդների պահանջարկը դեռ նախկինի պես է՝ դպրոցականի դասականը։
«Դպրոցական հագուստն ինձ համար միայն սեւ ու սպիտակ գույներով է, համենայն դեպս ուսումնական տարվա սկզբնական շրջանում։ Ինչպե՞ս կարող եմ որդուս, ենթադրենք, դեղին գույնի վերնաշապիկ ու այս դեպքում արտասովոր մեկ այլ գույն ունեցող տաբատ հագցնել ու ձեռքը բռնած առաջին դասարան տանել։ Այդ հանդերձանքով մանկապարտեզ կտանեի կամ զբոսանքի, բայց ոչ դպրոց։ Իհարկե, չեմ պատկերացնում նման բան, գուցե ժամանակի ընթացքում կարողանամ սովորել դրան ու աղջկաս դպրոցի ժամանակը մոտենալիս արդեն ավելի ազատ մտածել։ Ես համոզված եմ, որ երեխան նաեւ հագուստի միջոցով է գիտակցում իր կարգավիճակի փոփոխությունը՝ մանկապարտեզից դպրոց անցումը»,—Արուսյակ Միքայելյանն այդպես է կարծում։ Մարինե Մինասյանը եւս նույն կարծիքին է՝ եթե դպրոց, ապա աշակերտական հագուստ, այսինքն՝ նախկին պատկերացումներին համապատասխան։ Նա առաջին դասարան հաճախող դստեր համար անգամ դասական համազգեստի նմանվող հագուստ էր նախընտրել գնել։
Փոփոխությունն ավելի անկաշկանդ են ընդունում բարձր դասարանների աշակերտների ծնողները։ Դա գուցե պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ դասարանների եւ, մասնավորապես, ավագ դպրոցի աշակերտները հիմնականում հենց իրենք են ընտրում՝ ինչ կրել դպրոցում։ Սովորաբար ավագ դպրոցի հատկապես աշակերտուհիների մեծ մասը փոփոխությունից առաջ էլ առանձնապես չէր ջանում աշակերտական տեսքով ներկայանալ դպրոց, իհարկե, բացառությամբ «Վերջին զանգի» միջոցառման։
Ինչեւէ, դպրոցական հագուստի գույներով պայմանավորված փոփոխությունը ինչ—որ իմաստով նաեւ գումար խնայելու առիթ է։ Դպրոցին համապատասխանող որեւէ նոր ու թարմ հագուստ կարելի է առանձնացնել ու կրել։ Ընդ որում, տղաների ծախսն ավելի քիչ է, եթե հաշվի առնենք բարձր դասարաններում պայուսակ չօգտագործելու հանգամանքը, թեեւ այն ունենալն ու դպրոց տանելը աստիճանաբար սկսում է մեր իրականություն մուտք գործել։
Իսկ առաջին դասարանի աշակերտի համար անհրաժեշտ գնումների համար խիստ մոտավոր հաշվարկով Արուսյակին հարկավոր է եղել մոտավորապես 60—70 հազար դրամ։ Ասում է, որ գնել է տաբատ՝ 7000 դրամով, կոշիկներ, որոնք համարում է անորակ՝ 6000 դրամով, միջին որակով վերնաշապիկի համար էլ վճարել է 10000 դրամ։ Պայուսակների միջին գինը մոտավորապես 10000 դրամ է։ Դա հիմնական ծախսն է եղել։ «Եթե հաշվի առնենք, որ երկրորդ «ձեռք» հագուստ եւս պետք է՝ հիմնականին փոխարինող, թիվը սկսում է մեծանալ։ Իսկ մյուս մանր ծախսերի ընդհանուր թիվը կազմել է շուրջ 15 հազար դրամ։ Գրենական պիտույքներից որոշ սիմվոլիկ պարագաներ եմ գնել՝ մեկ քանոն, 3 պարզ ու հասարակ գրիչ, 2 տետր եւ մի քանի այլ մանր—մունր իր եւ ծախսել եմ 1600 դրամ։ Կարծում եմ՝ գնածս պարագաների դիմաց շատ եմ վճարել»,–նկատեց ծնողը։
Հագուստի մասով՝ մեր զրուցակիցները կարծում են, որ այլընտրանք կա՝ հնարավորության բացակայության դեպքում կարելի է գնել նաեւ էժանը՝ շուկան առաջարկ ունի։ Բայց այստեղ գումարը շահում են, իսկ ահա որակի մասով մինուս են ունենում։ Մի քանի անգամ անորակ հագուստը կրելուց հետո, ի վերջո, այն տեսքը կորցնում է, եւ նորը գնելու անհրաժեշտություն է առաջանում։ Ստացվում է՝ որակի հաշվին գումար խնայելով, հնարավոր է, որ ավելի շատ գումար ծախսեն, քան մեկ որակյալը գնելու դեպքում։ Դպրոցահասակ երեխաների ծնողների կարծիքով, ապրանքի թանկ կամ էժան լինելը պայմանավորված է տվյալ անձի գրպանի պարունակությամբ։
Անահիտ Խաչատրյանը նշում է, որ երկու դպրոցական երեխա ունի։ Թեեւ ինչ—որ իրեր, պարագաներ պահպանվել են նախորդ տարվանից, այդուհանդերձ ասում է, որ ծախսն էապես չի կրճատվում, որովհետեւ, օրինակ, իր երեխաների դասագրքերն արդեն վճարովի են։ Երեխաներից յուրաքանչյուրի համար ծախսել է շուրջ 50 հազար դրամ, բայց դեռ էական գնումներ ունի անելու, այդ թվում՝ գրենական պիտույքներ։
Բավականին հետաքրքիր առաջարկներ կան գրենական պիտույքների շուկայում։ Գեղեցկությունն ու բազմազանությունն այստեղ անսահման են։ Նույնքան անսահման են նաեւ գնային առաջարկները։ Օրինակ՝ գրիչներ կան, որոնք արժեն 300 կամ 500 դրամ, անգամ 700 դրամ։ Սրանք միջին գներն են։ Ու դժվար է ասել, թե գինը համապատասխանեցված է որակի՞ն, թե՞ արտաքին տեսքին՝ գունավոր պատկերներ, կախազարդեր։ Վաճառողուհին ասում է, որ այդօրինակ գրիչների սպառողները հիմնականում ուսանողուհիներն են։ Կամ էլ գնում են որպես խորհրդանշական նվեր։ Իսկ աշակերտների համար ծնողները նախընտրում են ձեռք բերել ավելի պարզ ու ուղղակի ձեռքին հարմար գրիչ։ Բացի այդ, աշխատակցուհին ավելացնում է ծիծաղելով. «Դպրոցականի ծնողի համար կարեւորը գրիչի վրայի փետուրը կամ մկնիկը չէ, կարեւորը՝ թանաք չթողնի»։
Դպրոցական վերոնշալ իրերի ու պարագաների ցանկին վերջին ժամանակներում ավելացել է նաեւ գիտելիքի օրվա թեմայով տորթը, առայժմ կարծես թե միայն առաջին դասարանցիների համար։ Իսկ ծաղիկները կան եւ շարունակելու են մնալ տոնական օրվա գլխավոր մասնիկներից։ Միայն թե այդ պատրաստություններից առաջ, առաջին հերթին երեխայի գիտակցությանը պետք է հասցնել, թե ուր է գնում եւ ինչի համար է գնում, իսկ ամենագլխավորը, ինչպես ուսուցիչներն են ասում, չպետք է սովորել գնահատականի համար։

Ի՞նչ չուտել կամ չվաճառել դպրոցում

Ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ արդիական է դառնում նաեւ դպրոցական սննդի թեման։ Այդ առիթով, սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեւանի դպրոցներից մեկի համար ճաշացանկ եմ կազմում, հարցեր ունեի, բացեցի «Դպրոցական սննդին ներկայացվող հիգիենիկ պահանջները» 2014 թվականի հրամանը։ Այո, կան այդպիսի պահանջներ… Հատուկ պահանջատեր ծնողների համար ուզում եմ գրել մի քանի կետ, որ իմանաք ու պահանջեք, մինչեւ պետությունն էլ ամրանա, իր պահանջներին տեր կանգնի։
Ուրեմն, երկու հետաքրքիր կետ կա՝ 48. Ուսումնական հաստատության ղեկավարը հանդիսանում է սննդի կազմակերպման եւ դրանում սովորողներին լիարժեք ընդգրկելու պատասխանատու անձը։ 19. Օրինակելի ճաշացուցակը կազմվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի կողմից, որոնց գործունեությունը կապված է սովորողների սննդի կազմակերպման եւ (կամ) ապահովման հետ, եւ համաձայնեցնում է ուսումնական հաստատության ղեկավարի հետ»։
Նա առանձնացնում է «հաստատության ղեկավար» արտահայտությունը, որովհետեւ, ինչպես նշել է գրառման մեջ, հաճախ դպրոց—մանկապարտեզի ղեկավարները ասում են՝ «դե, վարձակալության է տրված բուֆետ/ճաշարանը, բան չենք կարող անել…»։ «Ուզում եմ ասել, որ շատ լավ էլ կարող են ու պարտավոր են…»,–նշել է սննդաբանը՝ ընդգծելով նաեւ սննդամթերքը, որը ուսումնական հաստատություններում չի օգտագործվում՝ կրեմային հրուշակեղեն՝ տորթեր, հրուշակներ եւ այլն, տապակած կերակրատեսակներ, այդ թվում՝ ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)՝ կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս եւ այլն, մարգարին, գազավորված ըմպելիքներ, պիստակ, նուշ, գետնանուշ, ծիրանի կորիզի միջուկ եւ այլն։ Դպրոցական սննդին չեն համապատասխանում նաեւ շաքարի եւ աղի բարձր պարունակությամբ սննդամթերքը, առանց մրգային միջուկի կարամելը, բուսական ճարպերի հիմքով պատրաստված կաթնամթերքը, պաղպաղակը։
Իսկ հատուկ քրոնիկ հիվանդ ու ալերգիկ երեխաների իրավունքների մասով Վ. Պետրոսյանն ավելացրել է, որ ուսումնական հաստատություններում ալերգիկ եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող սովորողների համար սնունդը կազմակերպվում է՝ ելնելով առկա ախտաբանությունից՝ համաձայն սովորողների բուժական եւ կանխարգելիչ սննդակարգի։

31-08-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO