Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.01.2020
ԼՂՀ


«Երեւանի օրերն» Արցախում

«Երջանիկ եմ, որ համերգաշարը մեկնարկում է Վերածննդի հրապարակից»

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել են Երեւանի մշակութային օրերը։ Ավանդույթի համաձայն, մեկնարկը տրվել է հուշահամալիրից։ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակության անդամները, որի կազմում են մաեստրո Տիգրան Մանսուրյանը, ՀՀ խորհրդարանի պատգամավորներ, քաղաքի ավագանու անդամներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ, ծաղկեպսակ են տեղադրել հուշահամալիրում, ծաղիկներ խոնարհել հայրենիքի ազատության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին։
Այնուհետեւ պատվիրակության անդամներն ուղեւորվել են մայրաքաղաքում տեղակայված ՊԲ Վ. Սարգսյանի անվան մոտոհրաձգային հատուկ բրիգադի զորամաս, ուր կայացել է սպարապետի ծննդյան 60—ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում։ Իր խոսքում Երեւանի քաղաքապետ Հ. Մարությանը նշեց, որ տարին հոբելյանական է ինչպես Հայաստանի ու Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի, այնպես էլ աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համար։ «Առիթն օգտագործելով՝ քաղաքապետարանը որոշել է «Երեւանյան օրերի» շրջանակում միջոցառումների շարք կազմակերպել Արցախում, որտեղ թե՛ սպարապետը եւ թե՛ մաեստրոն սեր եւ խոր հարգանք են վայելում»,–ասաց Հ. Մարությանը։ Նա զինվորներին շնորհավորելով հիշարժան իրադարձությունների կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ կշարունակեն անձնվիրաբար ծառայել հայրենիքին ու բարձր պահել այն զորամասի պատիվը ուր հարուստ ավանդույթներ են ձեւավորվել եւ իրականացնում են իրենց առաքելությունը։
Տղաները ջերմ ծափերով ողջունեցին «Մարաթուկ» մշակութային կենտրոնի արտիստներին, որոնք ներկայացրին Վ. Սարգսյանի կողմից սիրված ռազմահայրենասիրական երգերը։
«Երեւանի օրերը» երեկոյան շարունակվեցին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում, որի շրջանակում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոբելյանի առիթով կայացավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը։ Երեկոյին գլխավորապես հնչեցին Եղիշե Չարենցի եւ Ավետիք Իսահակյանի տեքստերով գրված՝ մաեստրոյի ստեղծագործությունները։ Համերգի ավարտին իր զգացումները ու տպավորությունները կիսելով լրագրողների հետ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը խոստովանեց, որ ինքը միշտ էլ հիացմունքի զգացում եւ հատուկ վերաբերմունք է ունեցել պատմական Հայաստանի Արցախ հատվածի նկատմամբ։
«Անկեղծորեն հպարտանում եմ մարդկանց հոգու արիությամբ եւ դիմադրելու, դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու կարողությամբ, ինչը բոլորի համար օրինակ պիտի հանդիսանա։ Ես ինձ երջանիկ եմ զգում, որ վերստին Արցախում եմ եւ հլու—հնազանդ երաժշտասերների, համերգի կազմակերպիչների «հորդորներին», «Երեւանի օրերն Արցախում» ծրագրի շրջանակում իմ ստեղծագործություններն են ներկայացվում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ պատմական նշանակություն ունեցող մի այնպիսի վայրում, որտեղ ավելի քան 30 տարի առաջ պոռթկաց արցախյան համազգային շարժումը եւ ցնծեց ամբողջ աշխարհը։ Հոբելյանական այս համերգաշարը, որ մեկնարկում է Արցախից, հավանաբար, իր շարունակությունը կունենա, ու ես հոգեպես հաղորդակից կդառնամ իմ սիրելի ունկնդիրների, արվեստասերների հետ, նրանց կփոխանցեմ իմ լավագույն բարեմաղթանքներն ու հոգու ջերմությունը»,–լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ում ծննդյան 80—ամյա հոբելյանի առթիվ սեպտեմբերի 1—ին Ստեփանակերտում կայացավ նրա ստեղծագործությունների աննախադեպ մեծ համերգը։
Համերգին, որ ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ եւ կառավարության անդամներ, ՀՀ կառավարական պատվիրակության կազմը, բազմաթիվ հյուրեր արտերկրից, մաեստրոյի արվեստի երկրպագուները, հնչեցին կոմպոզիտորի՝ տարբեր տարիների գրված ստեղծագործություններ։ Նվագակցում էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։
Ելույթից առաջ ողջույնի խոսքով հանդես է եկել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն Արցախի Հանրապետության հռչակման 28—րդ տարեդարձի կապակցությամբ նա շնորհավորել է ներկաներին եւ խորհրդանշական համարել Արցախում՝ «Երեւանյան օրերի» շրջանակում Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների համերգի կազմակերպումը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Քաղաքապետը 80—ամյա հոբելյանի առթիվ «Արգիշտի» հուշամեդալ է հանձնել Տ. Մանսուրյանին ու մաղթել արցախյան երկարակեցություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ ի փառս հայ երաժշտական արվեստի զարգացման, Հայաստանի ու Արցախի բարգավաճման։ Երեւանի հետ ակտիվ համագործակցության համար Հ. Մարությանը «Արգիշտի» հուշամեդալով պարգեւատրել է նաեւ գործընկերոջը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին։
Համերգն անցել է մեծ հաջողությամբ, երկար շարունակվող ծափողջույններով ու բացականչություններով։
Հավելենք, որ մինչեւ սեպտեմբերի 13—ը հանրապետությունում կանցկացվեն «Մանսուրյանական օրեր»։
Ստեփանակերտ

03-09-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO