Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայերը կանգնած են եղել իրանական կինոարտադրության հենց ակունքներում

Իրանցի կինոռեժիսոր Մոհամմադ Ղանեֆարդիի հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին

«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 6—րդ միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստանում էր իրանցի հայտնի կինոռեժիսոր, պրոդյուսեր Մոհամմադ Ղանեֆարդին։ Հայաստանում ցուցադրվեց նրա «Մայրիկ» անիմացիոն կինոնկարը, որը բավականին բարձր գնահատեցին թե՛ հանդիսատեսը, թե՛ ժյուրիի անդամները։ Ելնելով կինոաշխարհում ունեցած մեծ փորձից՝ Ղանեֆարդին «ՀՀ»—ի հետ զրույցում խոսել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի խնդիրների եւ հայկական կինոարվեստից ունեցած տպավորությունների մասին։ Զրույցում նաեւ հետաքրքիր մանրամասներ ենք պարզել իրանական կինոաշխարհի մասին։
—Պարոն Ղանեֆարդի, հայ հանդիսատեսը Ձեզ որպես կինոռեժիսոր ճանաչեց «Մայրիկ» ֆիլմով։ Ո՞րն էր այս ֆիլմի փիլիսոփայական ենթատեքստը։ Միջազգային կինոփառատոների մասնակցության բավականին մեծ փորձ ունեք, ի՞նչ տվեց Ձեզ այս փառատոնին մասնակցությունը։
—«Մայրիկ» կարճամետրաժ անիմացիան ընդամենը երկու րոպե տեւողությամբ ֆիլմ է, որում սակայն խտացված ձեւով ներկայացվում է մայրական սիրո եւ գորովանքի անսահմանությունը։ Փիլիսոփայական այս փոքրիկ կինոժապավենում ձնեմարդ մայրն իր սրտից մի փոքր գունդ ձյուն հանելով՝ երեխա է սարքում, եւ մեծ հոգատարությամբ մեծացնում նրան։ Եվ երբ դուրս են գալիս գարնան առաջին շողերը, ողջ մարմնով փարվում է զավակին, որպեսզի ապավեն լինի, թույլ չտա, որ արեւի շողերից հալչի փոքրիկը։ Փաստորեն, կյանքի գնով մայրը փորձում է պահպանել իր զավակին։ Շատ կարեւոր էր ինձ համար մասնակցել այս փառատոնին։ Այն հնարավորություն տվեց ձեռք բերելու նոր կապեր ու նոր ծանոթություններ։ Յուրաքանչյուր արվեստագետի համար ճանապարհորդությունը, նոր քաղաքներ ու մշակույթներ տեսնելը ստեղծագործելու նոր հորիզոններ է բացում։ Շատ լավ ընկերներ գտա թե՛ Հայաստանի, թե՛ փառատոնին մասնակցած այլ երկրների կինոգործիչների շրջանում։ Ի դեպ, առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնին։ Կառույցի հետ համագործակցության շնորհիվ է, որ կարողացա մասնակցել փառատոնին, թեպետ «Ֆրեսկո»—ի կազմակերպիչների հետ նախնական ծանոթությունս եղել էր դեռեւս երկու տարի առաջ՝ իտալական հոգեւոր—կրոնական ֆիլմերի փառատոնի շրջանակներում։
—Լինելով կինոոլորտի ներկայացուցիչ, վստահ եմ՝ ուսումնասիրել եք նաեւ հայկական կինոաշխարհը։ Ի՞նչ բացեր կամ գուցե թերություններ եք նկատում մեր կինոարվեստում, եթե համեմատում եք, օրինակ, կինեմատոգրաֆիայի ոլորտում հաջողություն արձանագրած այլ երկրների հետ։
—Կարծում եմ, որ իր ճանապարհը գտնելու փնտրտուքների մեջ է հայկական կինոն։ Պիտի նշեմ, որ բարձր մակարդակ ունեցող ֆիլմեր եմ դիտել տարբեր փառատոների շրջանակներում։ Թեմաների բազմազանությունը շատ է։ Հեղինակավոր փառատոների առկայությունը Հայաստանում, որոնք ամեն տարի կազմակերպվում են, փաստում են այն մասին, որ հայկական կինոն խոսք ունի ասելու։ Շատ եմ ուզում հայ կինոգործիչների հետ համատեղ աշխատանքներ ունենալ։ Փորձում եմ անգամ այս կարճ ժամանակահատվածում ինչ—որ համագործակցության եզրեր փնտրել անհատների, տարբեր խմբերի հետ։ Իտալիայի դեսպանատան հետ հիմա բանակցում ենք Թեհրանում իտալական ֆիլմերի շաբաթ անցկացնելու շուրջ։ Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի օգնությամբ միանշանակ այս նախաձեռնությունը կարող ենք իրագործել նաեւ Հայաստանի հետ։ Թեհրանում հայկական ֆիլմերի շաբաթ անցկացնելը իրատեսական եւ իրագործվող ծրագիր է։ Այն աջակցությունը, որ մենք ստանում ենք Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից, լիովին բավարար է, որ կյանքի կոչենք այդ ծրագիրը։ Ես անձամբ պատրաստակամ եմ աջակցել։ Իրանը պատրաստ է, սպասում ենք հայկական կողմի արձագանքին։
—Հարցս թերեւս փոքր—ինչ պաթետիկ հնչի, բայցեւայնպես ուզում եմ նշեք, թե ո՞րն է համաշխարհային կինեմատոգրաֆիայի կարեւոր ասելիքն ու անելիքը։
—Կարեւոր բանը, որ պետք է որդեգրի եւ որի ներուժը ունի աշխարհի կինեմատոգրաֆիան՝ բոլոր ազգերի մշակույթների, մարդկային հարաբերությունների, խաղաղության, սիրո երկխոսության համար ճանապարհ բացելն է, անկախ մշակույթներից ու կրոններից։ Համաշխարհային կինեմատոգրաֆիան կարող է պատերազմող աշխարհին ի վերջո բերել խաղաղության եւ հանգստի՝ հրավիրելով ժողովուրդների ուշադրությունը մարդկային եւ հոգեւոր արժեքների վրա, այն կարեւորի, որից ժամանակակից մարդը հեռացել է։
—Առաջին անգամ էիք գտնվում Հայաստանում, ի՞նչն առավել շատ գրավեց Ձեզ մեր երկրում, ինչպիսի՞ տպավորություններով եք հեռանում այստեղից։
—Հայաստանն ինձ գրավեց հենց սահմանից։ Երբ մտա, անմիջապես զգացի նրա կոլորիտային, ազգային ոգին։ Երբ տեսա «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, հին Իրանը հիշեցի։ Այստեղ շատ տպավորիչ է ամեն բան։ Սիրում եմ մշակութային պետություններ։ Քանի որ ֆիլմարտադրության հետ գործ ունեցող ցանկացած կինոգործիչ նոր տպավորություններ է փնտրում, ես մի նոր «հայացքի» հանդիպեցի Հայաստանում։ Ամեն անկյունը գրավիչ ու հետաքրքիր էր։ Այդ «մտերմությունը», հոգեւոր կապը շարունակվեց նաեւ Երեւանում։ Մայրաքաղաքում ես ինձ բացարձակ օտար չեմ զգացել։ Շատ գեղեցիկ ճարտարապետություն ունեցող քաղաք է։ Մի վայր, որը քեզ հարազատ է թվում, որը քեզ գրավում է հենց առաջին հայացքից, եւ ամենակարեւորը, որն ապահով է։ Փառատոնի շրջանակներում եղել եմ նաեւ այլ բնակավայրերում, ամեն տեղ գեղեցիկ բնություն էր, գեղեցիկ ճարտարապետություն։
—Հնարավո՞ր է այս տպավորությունները հետագայում կինոժապավենի վերածեք։
—Տպավորություններից ստացած հույզերս ու զգացումներս օր առ օր գրի եմ առել ինձ մոտ։ Եվ միանշանակ հետագայում այն կա՛մ առանձին ֆիլմի կարող է վերածվել, կա՛մ պատմության։ Ամեն դեպքում, Հայաստանն իր դերակատարումը կունենա իմ հետագա ֆիլմերի ստեղծման մեջ։
—Ո՞ր թեմաներն են արգելված իրանական կինոարվեստում, եւ որքանո՞վ են Իրանում ռեժիսորներն ազատ։
—Իրանում արգելված է էրոտիկան, կամ որ ավելի ճիշտ է՝ ոչ բարոյական ֆիլմեր նկարահանելը, ինչպես նաեւ կրոնական քարոզչություն իրականացնող ֆիլմերը։ Մյուս առումներով որեւէ սահմանափակում չկա։ Անձամբ ես, իմ գործունեության ամբողջ ընթացքում, երբեւէ չեմ հանդիպել այնպիսի արգելքի, որը կխանգարեր ստեղծագործել։ Շատ են հարցնում, թե Իրանում ռեժիսորներն ի՞նչ սահմանափակումներ ունեն, բայց չեն էլ կարող պատկերացնել, թե որքան ազատ ենք։ Գրեթե բոլոր երկրների կինոաշխարհից գաղափար ունեմ, եւ հստակ կարող եմ ասել, որ Իրանն իր ազատությամբ չի զիջում ոչ ոքի։
—Ֆիլմարտադրությունը հիմնականում «ապրում» է պետակա՞ն ֆինանսավորմամբ, թե՞ մասնավորի ներդրման շնորհիվ։
—Հիմնականում մասնավորի, հատկապես նմանատիպ ֆիլմերը։
—Իսկ, առհասարակ, իրանցի հանդիսատեսը ի՞նչ ֆիլմեր է դիտում, ո՞րն է նրա պահանջարկը։
—Շատ մեծ տարածում է գտել երգիծական ժանրը, հումորը։ Ժամանցային ֆիլմերն են դիտվում, քանի որ մարդիկ չեն ցանկանում իրենց խնդիրների մեջ խորանալ։ Ժամանցի են ձգտում, փորձում են իրական կյանքի խնդիրներից փախչել։
—Իրանի կինոյի կերտման գործում ի՞նչ դեր է ունեցել հայկական մշակույթը։ Հայտնի է, որ Իրանում առաջին համր ֆիլմի ռեժիսորը հայ է եղել։
—Այո, այդ ֆիլմը Հովհաննես Օհանյանի «Աբին եւ Ռաբին» է։ Առհասարակ, բոլոր ոլորտներում հայերը մեծ նշանակություն են ունեցել, ֆիլմարտադրությունը եւս բացառություն չէ։ Հայերը կանգնած են եղել իրանական կինոարտադրության հենց ակունքներում։ Մեր կինոարվեստի հիմնադիրներից է նաեւ Սամուել Խաչիկյանը, նա մեծ համբավ ունի իրանական կինեմատոգրաֆիայում։ Հաջորդ հայտնի դեմքերից է Զավեն Ղուկասյանը։ Շատ են այդ անունները։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

03-09-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO