Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ուղենիշը՝ տիեզերական մասշտաբի նպատակներ

Վարչապետը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ այցելել է Վահան գյուղի միջնակարգ դպրոց

Հանրապետությունում մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Այս անգամ առաջին դասարաններ հաճախող մանուկների թիվը հասավ 42 հազարի։
Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանն այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի միջնակարգ դպրոց։
Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին եւ ծնողներին Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ ու մասնակցել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
«Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր աշակերտները, բոլոր երեխաները, բոլոր պատանիները լայնացնեն իրենց մտահորիզոնը, մտածեն մեծ մասշտաբով, փոքր խնդիրների եւ փոքր նպատակների վրա չկենտրոնանան, այլ իրենց առաջ դնեն մեծ նպատակներ։ Իրենց առաջ դնեն ոչ թե իրենց փողոցի, իրենց թաղամասի, նույնիսկ իրենց քաղաքի, մարզի կամ հայրենիքի մասշտաբով նպատակներ, այլ իրենք իրենց առաջադրեն այնպիսի նպատակներ, որոնք համապատասխան են աշխարհի մասշտաբներին, աշխարհի մակարդակին, եթե ավելի հեռուն գնանք՝ տիեզերական մասշտաբի նպատակներ։ Եվ ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի ու երազի ոչ թե մեքենա ունենալու մասին, ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի եւ երազի նոր փոխադրամիջոց ստեղծելու մասին։ Ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի եւ երազի ոչ թե փողի մասին, ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի եւ երազի Նոբելյան մրցանակի մասին։ Ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի ոչ թե ոսկյա զարդեր ունենալու մասին, ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի օլիմպիական խաղերի չեմպիոնի ոսկե մեդալ ունենալու մասին»,–մասնավորապես ասել է վարչապետը։
Վարչապետը դպրոցի առաջին դասարանցիներին, որոնց թիվը 15 է, նվիրել է համակարգիչներ։ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը շրջել են դպրոցում, ծանոթացել առկա պայմաններին եւ խնդիրներին։ Մասնավորապես, ուսումնական հաստատության տնօրենը բարձրացրել է դպրոցը համակարգիչներով եւ խմելու ջրով ապահովելու խնդիրը։ Վարչապետը խոստացել է հարցին լուծում տալ առաջիկայում։
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը ծաղիկներ են խոնարհել Վահան գյուղի զոհված ազատամարտիկների շիրիմներին եւ նրանց հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։
Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը. «Միտքը մեր բնական ռեսուրսն է, որը դպրոցում կամ բուհում վերածում ենք գիտելիքի կամ համադրում գիտելիքի հետ, եւ որքան շատ զարգացնենք մեր միտքը, որքան շատ գիտելիք ձեռք բերենք ու արտահանենք արդյունքը, այնքան կզարգանանք մենք եւ մեր երկիրը։ Կհզորանանք բոլորս միասին՝ յուրաքանչյուրիս ջանքի, գիտելիքի, աշխատանքի ու նվիրումի միջոցով, նրանց շնորհիվ, ովքեր աշակերտ եւ ուսանող են, ովքեր մանկավարժ են՝ հավատարիմ Ուսուցչի բարձր կոչմանը, ովքեր չեն զլանում սովորել ու սովորեցնել, ովքեր գիտեն գիտելիքի արժեքը, գիտելիքի ուժը։
Մաղթում եմ ձեզ հաջողություն եւ ձեր բոլոր իղձերի ու երազանքների իրականացում»,–մասնավորապես ասել է ՀՀ նախագահը։
«Սիրելի աշակերտներ եւ ուսանողներ, մեր ժողովուրդը մեծ սպասումներ ունի ձեզանից։ Մեր հորդորն ենք բերում ձեզ, որ քաջեռանդ ու հետեւողական լինեք ուսման մեջ՝ ձեր միտքն ու հոգին բացելով իմացության լույսի առջեւ, որպեսզի հասակ առնեք իբրեւ հավատավոր, լուսավոր անձեր՝ զորավոր՝ ձեր հոգով, ամուր՝ ձեր գիտելիքներով եւ նախանձախնդիր՝ հայոց աշխարհի ապահով ու երջանիկ հարագնա ընթացքի կերտման սրբազան առաքելության մեջ»,–նշված է Վեհափառ հայրապետի խոսքում։

03-09-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO