Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ԼՂՀ


Որոտան քաղաքում տոն էր

Հայոց պատմական հողի եւս մի հատված շենանում է

1993 թվականի գարնան եւ ամռան ընթացքում ամբողջությամբ ազատագրվեցին Լաչինի եւ Քարվաճառի շրջանները՝ պատմական Աղահեճ—Քաշաթաղ—Վայկունիք—Ծար—Բերդաձոր—Հաբանդ եւ այլ գավառներ, իսկ աշնանը՝ Որոտանի, Ողջիի ավազանի հայոց տարածքները՝ Արաքսի ձախ ափին։ 93—ի ամռան վերջին օրը հայոց բանակի տարբեր ջոկատներ մտան Կուբաթլու քաղաք, եւ ազատագրվեց եւս մեկ հայրենի տարածք։ Մտնելով Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի կազմ՝ Կուբաթլուն վերանվանվեց Որոտան։ Այժմ այստեղ իսկական տերն է ապրում, շենացնում։
Քաղաքի ազատագրման 26—ամյակի առթիվ օգոստոսի 31—ին կայացավ տոնական մեծ միջոցառում։ Քաղաքի կենտրոնական փողոցը, որն ընկած է գետի ձախակողմյան ափին, մարդաշատ էր։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Հովհաննես Սահակյանը, շրջվարչակազմի տարբեր կառույցների ներկայացուցիչներ, Որոտանի եւ հարեւան համայնքների ղեկավարներ, բնակիչներ, Ն զորամասի հրամանատարությունը, զինվորներ, հյուրեր։ Այստեղ Արցախյան գոյամարտում մարտիրոսված քաջորդիների հիշատակին տարիներ առաջ կանգնեցվել է խաչքար, որի մոտ զինվորները պատվո պահակ էին կանգնել։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողի մոտ, շրջվարչակազմի ղեկավարության կողմից դրվեց ծաղկեպսակ։ Հնչեցին մեր երկու հայկական պետությունների օրհներգերը, հրապարակ բերվեցին պետական եւ զորամասի դրոշները, եղավ լռության րոպե։ Զինվորների շարքի առջեւով, ծաղիկներ ու փուչիկներ ձեռքներին, անցան քաղաքի այն երեխաները, ովքեր այս ուստարում կհաճախեն առաջին դասարան։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ առաջին զորամիավորման ավագ գնդերեց Հրայր սարկավագ Լալայանը, ով 2009 թվականից ծառայում է հայոց բանակում։
Որոտանի քաղաքային համայնքի ղեկավար Վրույր Ասրյանն իր ելույթում ասաց. «1993 թվականի օգոստոսի 31—ին ազատություն եւ բարություն սփռվեց նաեւ հայոց Որոտանի վրա՝ տալով նրան հայի երբեմնի կորած շունչն ու ուժը, հայի մուրճի զրնգուն ձայնը»։ Խոսեց այն քաջերի մասին, ովքեր ազատագրեցին հայոց հողը, որոնցից շատերը հավերժի ճամփորդ են դարձել, մնացածը մեր շարքերում են։
Շրջվարչակազմի ղեկավար Ստ. Սարգսյանի կողմից պատվոգրի արժանացան Որոտանի ազատագրման մասնակից ազատամարտիկներ, Որոտանի ներկա եւ նախկին քաղաքապետները, բնակիչներ։ Քաղաքային համայնքի ղեկավար Վ. Ասրյանի կողմից նույնպես եղան պարգեւներ։ ՀՀ ՊՆ 1—ին բանակային զորամիավորման հրամանատար Ժ. Պողոսյանի կողմից պատվոգրերի արժանացան Որոտանի քաղաքային եւ Հայկազյանի գյուղական համայնքների ներկայացուցիչներ։ Հանդիսավոր մասից հետո ցուցադրական ելույթ ունեցան զորամասի հետախուզական վաշտի մարտիկները՝ ներկայացնելով իրենց արհեստավարժությունը։ Այնուհետեւ 1—ին զորամիավորման հրամանատարի տեղակալի ուղեկցությամբ ներկաները ծանոթացան ժամանակակից որոշ զինատեսակների՝ զրահատեխնիկա, հետեւակի մեքենա, տարբեր զինատեսակներ, որոնք նախատեսված են թշնամու զրահատեխնիկան, ինքնաթիռները եւ հետեւակը ոչնչացնելու համար։ Տոնական օրն ավարտվեց համերգով։
Նույն օրը Որոտանի հարեւան Հայկազյանի գյուղական համայնքում կայացավ դպրոցի նորակառույց շենքի բացումը։ Հ. Խաչատրյանի անվ. միջն. դպրոց են հաճախում նաեւ Որոտանի աշակերտները։ Որոտանի քաղաքապետի տեղեկացմամբ՝ այս օրերին սկսվել է քաղաքի մանկապարտեզի շենքի հիմնարկեքը։ ԱՀ կառավարության հատկացումներով քաղաքում կկառուցվի մանկապարտեզ, որի անհրաժեշտությունը կա։ Այժմ Որոտանում բնակվում են 100—ից ավելի նախադպրոցական երեխաներ, ովքեր հիմնականում զինվորականների զավակներ են։ Վերջին տարիներին քաղաքն ապահովվել է խմելու ջրով, ավարտվել է 6 կմ—ից ավելի ոռոգման ջրատարի կառուցումը։ Գրեթե ավարտին է հասցվել քաղաքի գիշերային լուսավորումը, կառուցվում է համայնքապետարանի շենքը։ Այս ամենը խոսում է այն մասին, որ հայոց պատմական տարածքում շենանում է Որոտան քաղաքը։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

03-09-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO