Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


IPSE DIXIT

«Միտքն առանց գործողության վերջիվերջո ոչինչ չարժե։ Ձեր մեծ գաղափարներն այդպես էլ կմնան գաղափարներ, եթե Դուք չձեռնարկեք դրանք իրականացնելու եռանդուն քայլեր....
Ձեզ ծանո՞թ է «տեսնել ամբողջական պատկերը» արտահայտությունը։ Ինձ զարմացնում է այն, որ ոմանք չեն նկատում կամ անտեսում են ընդհանուր պատկերի բացակայող մասերը, կամ էլ ձեւացնում են, թե դրանում ոչ մի արտառոց բան չկա։ Սա նույնն է, թե պիցցա պատվիրեք, ձեզ բերեն բոլոր կողմերից կծմծված եւ միաժամանակ համարեն ամբողջական։ Մի՞թե դուք չեք հետաքրքրվի, թե սա ինչ բան է։
Ես հանդիպել եմ մարդկանց, որոնց ոչինչ չի հետաքրքրում։ Երբեմն իմ մեջ հարց է ծագում՝ արդյոք նրանք լրիվ նորմա՞լ են։ Միգուցե նրանք պարզապես չեն համարձակվում ստանալ ամբողջ կարկանդակը (ընդհանուր պատկերը), իրենց անարժա՞ն են համարում։ Ինչեւէ, չի կարելի այդպես վարվել։ Չարժե ինքն իրեն թերագնահատել. դա օգուտ չի բերում ո՛չ գործարարության մեջ, ո՛չ էլ անձնական կյանքում։
Եթե ամբողջականության ձգտումը թուլացնում է ձեր մրցակցային կարողությունը, նշանակում է այն բավարար զարգացած չի եղել սեփական գործը սկսելու համար։ Կյանքը, մեծավ մասամբ, գոյատեւության եւ հարմարման ընթացք է, դա դեռ Դարվինն է նշել....
Թույլ մի տվեք ինքներդ ձեզ բավարարվելու քչով՝ ո՛չ անձնական կյանքի, ո՛չ էլ սեփական գործի մեջ։ Պահանջկոտ եղեք եւ մի իջեցրեք նշաձողը, անգամ եթե հարկ լինի ուժեղ հոսանքին դեմ լողալ»։
Դոնալդ ԹՐԱՄՊ

«Կառավարման բարեփոխումները, առեւտրի եւ արդյունաբերության մեջ հաջողությունները կարեւոր ու ազնիվ նպատակներ են. մենք սիրում ենք դրանցով զբաղվել, դրանք մեր սրտին մոտ ենք ընդունում. դրանք մասն են կազմում կառավարման բովանդակ համակարգի եւ հարկադրում են շարժվելու քաղաքական մեքենայի անիվները մեծ դյուրությամբ եւ համաձայնությամբ։ Մեզ բավականություն է պատճառում այդքան վիթխարի եւ այդքան հիասքանչ համակարգի կատարելագործումը, եւ մենք ջանում ենք վերացնել բոլոր այն խոչընդոտները, որ կարող են խաթարել դրա կարգավորվածությունն ու գործունեությունը....
Կառավարման զանազան ձեւերը դրվատանքի են արժանի ըստ բարեկեցության այն աստիճանի, որ նրանք ապահովում են քաղաքացիների համար. սա՛ է դրանց նպատակն ու ողջ նշանակությունը։ Այդուհանդերձ, մենք երբեմն գերադասությունը տալիս ենք միջոցին, այլ ոչ թե նպատակին, եւ ավելի շատ ջանում կատարելագործելու համակարգը, քան հոգում այն մարդկանց մասին, որոնք իրենց վրա են զգալու այդ համակարգի ե՛ւ օգուտները, ե՛ւ վնասները....
Համակարգերին հակված բարեփոխիչը երբեմն այնքան է հրապուրվում պետական բարեփոխման իր նախագծով, որ ունակ չի լինում հաշվի նստելու այլ կարծիքի, այլ նկատառման հետ։ Նա համարում է, թե հանրային օրգանիզմի տարբեր մասերի հետ կարելի է վարվել նույնքան ազատորեն, որքան շախմատի տախտակի ֆիգուրների։
Սակայն մոռանում է, որ ֆիգուրներն իսկապես ենթարկվում են իրենց շարժող ձեռքին, մինչդեռ մարդկային հասարակության վիթխարի շարժման մեջ ամբողջի ամեն մի առանձին մաս շարժվում է յուրահատուկ օրենքներով, որոնք տարբերվում են օրենսդրի հաղորդած շարժումից. եթե այդ երկու շարժումները համընկնում են, ապա ամբողջ հասարակության զարգացումն ընթանում է դյուրին, միակամ ու երջանիկ, իսկ եթե դրանք ներհակ են, ապա զարգացումը դառնում է խառնափնթոր ու կործանարար, եւ հանրային ամբողջ կառուցվածքը շուտով բոլորովին կազմալուծվում է....
Հաճախ մենք տեսնում ենք, որ կրոնական եւ քաղաքական տարաձայնություններով հակադրված կուսակցություններն իրար հանդեպ ավելի մեծ թշնամություն են դրսեւորում, քան պատերազմող ազգերը, եւ այդ թշնամանքը զուգակցվում է առավել մեծ դաժանությամբ… Քանի որ կուսակցական անհանդուրժողականությունը մերժում է ամեն տեսակի կիսամիջոց, միջնորդություն, խելամիտ փոխզիջման ամեն մի տեսակ, ապա, ձգտելով չափազանց շատ բանի, կուսակցությունը հաճախ ոչինչ չի ստանում, եւ հանրային այն չարիքը, որ չափավորության պարագայում հնարավոր կլիներ ոչնչացնել կամ թուլացնել, պահպանվում է առանց վերացման որեւէ հույսի....
Փուչ ու փոքրոգի մարդիկ հաճախ իրենց ենթակաների առջեւ դրսեւորում են զայրույթի պոռթկումներ, երեւակայելով, թե այդ կերպ իրենց տղամարդկությունն են ցույց տալիս… Մինչդեռ ինքնազսպումը ոչ միայն ինքնին կարեւոր արժանիք է, այլեւ փայլ է հաղորդում մարդու մյուս արժանիքներին»։
Ադամ ՍՄԻԹ

«Ոչ մի հասարակություն չի կարող լիովին արդարացի լինել, եւ մերն էլ, անշուշտ, այդպիսին չէ։ Ցավոք, գոյություն ունեն երկու տիպի ազդեցիկ մարդիկ, եւ նրանց մեթոդներն ու նպատակները հաճախ միմյանց հակադիր են։
Մի մասն ուզում է արտադրել, ստեղծել՝ ի սեր ստեղծագործության, ու նաեւ այն պատճառով, որ ամեն մի լավ բան՝ լինի դա սիմֆոնիա, արդյունաբերական ձեռնարկություն կամ գեղեցիկ նկարված պատ, այդ բոլորը բերում են երախտագիտություն, բարյացակամություն, ճանաչում։ Ստեղծողներն զբաղված են իրենց ստեղծագործական աշխատանքով, նրանք ուրիշ բանի ժամանակ եւ հակում չունեն։
Նրանցից բացի, գոյություն ունեն ճարպիկ ու խաբեբա մարդիկ, որոնք ձգտում են ձեռք բերել ազդեցություն եւ իշխանություն։ Երբեմն դրանք անբարոյական եւ դաժան խաբեբաներ են, երբեմն էլ՝ բարեմիտ իդեալիստներ։
Բայց նույնիսկ իդեալիստների համար ազդեցություն եւ իշխանություն պահելը գլխավոր նպատակ է, քանի որ ի՞նչ օգուտ նույնիսկ լավագույն գաղափարներից, եթե դրանք հնարավոր չէ իրագործել։ Սովորաբար հենց այդ մարդիկ են հորինում եւ քարոզում բարոյական վարքականոններ ու նույնիսկ օրենքներ գրում։ Նրանք էլ հենց տնօրինում են ֆինանսները։ Դժբախտաբար, հոգեւոր ղեկավարության տաղանդն ու իշխանությունը պահպանելու տաղանդը միշտ չէ, որ զուգակցվում են։
Դուք կարող եք հարցնել. եթե ստեղծողներն այդքան հնարամիտ են, լայն ու արդյունավետ են մտածում եւ նվիրված են առաջընթացին, մի՞թե նրանք զորու չէն հաղթելու անտաղանդ ճարպիկներին հենց նրանց դաշտում, նրանց սեփական խաղի մեջ։ Տեսականորեն զորու են, իսկ գործնականում՝ ոչ։ Աչքի ընկնող ստեղծարարները մտավոր կարողություններով շատ ավելի բարձր են ամենաճարպիկ ինտրիգաներից, սակայն նրանք չեն կարող իրենց տաղանդը կիրառել նրանց համար նողկալի այդ մրցակցության մեջ։ Իսկ եթե անգամ հաջողվի հաղթահարել նողկանքը, նրանց ստեղծագործական ներուժը շատ շուտով կմարի։ Այս երկու տեսակի գործունեությունները դժվար է համատեղել»։
Հանս ՍԵԼՅԵ

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

04-09-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO