Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Արատավոր երեւույթների դեմ պետք է ունենալ զրո հանդուրժողականություն

Հարցազրույց ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի հետ

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


ՀՀ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» նախագծի կարգավորումներով առաջարկվում է քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու համար քրեական միջավայրին հարելու կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելու, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն։ Բացի այդ, օրենսգրքում լրացվող 223.1, 223.2 հոդվածներով առաջարկվում է սահմանել «քրեական միջավայր», «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» հասկացությունները՝ այդպիսով ապահովելով նշված հասկացությունների բովանդակության կանխատեսելիությունը։ Փոփոխությունների նպատակն է արդյունավետ եւ լիարժեք պայքար մղել «քրեական միջավայր» երեւույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ ապահովելով հասարակության անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի կանոնների պահպանումը։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի հետ։
—Ինչո՞ւ արդարադատության նախարարությունը որոշեց հիմա հանդես գալ այս նախաձեռնությամբ։
—Յուրաքանչյուր օրենսդրական նորամուծություն առաջին հերթին պայմանավորված է սոցիալական անհրաժեշտությամբ։ Այն, որ մեր հասարակությունում ունենք նմանատիպ երեւույթ, ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Այն, որ անհրաժեշտ է այդ արատավոր երեւույթի դեմ պայքար մղել, կարծում եմ, հավասարապես ընդունելի է բոլորի համար։ Այսօր կան որոշակի սոցիալական խմբեր, որ շեղվում են համակեցության ընդհանուր կանոններից, այսինքն՝ պետության կողմից սահմանված ընդունելի նորմերից եւ ընտրում են իրենց համար ընդունելի նորմեր, որոնցով ղեկավարվում ու կազմակերպում են իրենց գործունեությունը։ Ընդունման անհրաժեշտությունը նախ եւ առաջ պայմանավորված է սոցիալական խնդրի առկայությամբ եւ այդ խնդիրը լուծելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ։ Հիմնական պատճառը սա է։ Նաեւ նպատակն է այս արատավոր երեւույթների դեմ զրո հանդուրժողականություն ունենալու գաղափարի իրացումը։
—Արատավոր երեւույթների դեմ պայքար ասելով ի՞նչ նկատի ունեք՝ պայքար քրեական հեղինակություն կամ այսպես ասած՝ «ավտարիտետ» ունեցող անձանց դե՞մ։
—Նմանատիպ որոշակի խմբավորումների արտոնյալ իրավունքների վերացում, այսինքն՝ այնպիսի իրավունքների, որոնք օրենսդրությամբ այդ խմբավորումներին տրված չեն եղել, այլ հորինվել են նրանց կողմից, հիմնական միտումը նրանց դեմ պայքար մղելն է՝ օրենսդրական մակարդակով։
—Նախագծի կարգավորումներով պատիժ է սահմանվում անգամ քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։ Հանրությանն ավելի ընկալելի ձեւով մեկնաբանեք խնդրեմ՝ ի՞նչ է ինձ սպասվում, եթե, ենթադրենք, դիմում եմ քրեական հեղինակություն կամ քրեական համբավ ունեցող անձանց՝ անձնական հարցերի լուծման նպատակով։
—Դուք, որպես իրավական պետության քաղաքացի, չպետք է հնարավորություն ունենաք դիմելու այլ անձի, շրջանցելով պետությանը՝ Ձեր իրավունքները պաշտպանելու համար։ Իրավունքների իրացման համար պետությունը նախատեսում է հստակ օրենսդրական կառուցակարգեր։
—Իսկ եթե հավատ չի ներշնչում ոստիկանական համակարգը, օրինապահ մարմինը։
—Այդ դեպքում շեղվում եք սահմանադրական ամրագրում ունեցող իրավական պետության գաղափարից։ Այսինքն, փաստացի չեք հպատակվում պետության կողմից սահմանված վարքագծի պարտադիր կանոններին։
—Որի համար քաղաքացին կալանվում կամ պատժվում է տուգանքո՞վ։
—Այո, պատասխանատվություն է նախատեսվում այլ ճանապարհով խնդիրներին լուծում տալու համար։ Սա խնդրի մյուս կողմն է։ Մեր հիմնական թիրախը այն մարդիկ են, ովքեր գործում են պետությունից անկախ՝ սեփական վարքագծի կանոններով։ Բոլորը պետք է համակարծիք լինեն, որ այս երեւույթը առկա է մեր պետության սահմաններում, որին մենք առնչվում ենք նախ եւ առաջ քրեակատարողական հիմնարկներում, այսպես կոչված՝ «ավտարիտետների», «զոն նայողների» եւ համանման այլ անձանց շրջանում։ Այսինքն՝ այն, որ խնդիրը կա, գաղտնիք չէ որեւէ մեկի համար։ Մեր կարծիքով՝ այս նախագծի լրամշակված տարբերակը հնարավորություն կընձեռի պայքարելու նմանատիպ երեւույթների դեմ։
—Որքանով եք վստահ, որ միայն նախագիծը բավական է Ձեր թվարկած երեւույթների դեմ պայքարելու համար։ Չե՞ք կարծում, որ օրինապահ մարմինների, համապատասխան ուժային կառույցների աշխատանքում թերացումներ կան։
—Պայքարն ու լուծումը մի շարք գործոններից են կախված։ Առաջին հերթին իրավունք կիրառող մարմինների արդյունավետ աշխատանքից է կախված։ Մեկ բան է ունենալ լավ օրենսդրական նորմ, այլ բան է դա կարողանալ գործնականում կիրառել։ Այս նորմի գործունեությունը ապահովելու համար նախատեսում ենք համապատասխան մասնագիտական շրջանակներում լրացուցիչ վերապատրաստում անցկացնել, որպեսզի նորմը կիրառելի լինի։ Այն, որ ներկայումս գործող օրենսդրական կառուցակարգերը՝ հատկապես հանցավոր համագործակցության հանցակազմի կամ բանդիտիզմի երեւույթի դեմ ամբողջ ծավալով ի վիճակի չեն պայքարել, դա փաստ է։ Այնտեղ մենք ընդհանրական հասկացություններ ունենք, եւ բովանդակային առումով առաջարկվող նորմը ըստ էության չի համընկնում արդեն առկա կարգավորումների հետ։ Կարծում ենք, որ առաջարկված տարբերակով՝ խնդրի հայտնաբերումը, քննությունը եւ արդյունավետության չափանիշի ապահովման վերջնական որոշման գալը պետք է ստացվի այս եղանակով։
—Ե՞րբ նախագիծը կլինի Ազգային ժողովում։
—Կառավարությունը հաստատել է, կարծում եմ՝ աշնանային նստաշրջանի ընթացքում կքննարկվի։

04-09-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO