Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Գեորգի Գարանյան–75

Սաքսոֆոնի ու փայտիկի անզուգական համադրողը

Օգոստոսի 15–ին լրացավ խորհրդային սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, ՌԴ ժողովրդական արտիստ (1993), ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստնրի միության անդամ (1975), ՌԴ կինեմատոգրաֆիստնրի միության անդամ (1996), ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (2000) Գեորգի Գարանյանի ծննդյան 75–ամյակը։
Գեորգի Գարանյանը ծնվել է Մոսկվայում։ Երաժշտական գործունեությունն սկսել է Յուրի Սաուլսկիի եւ Օլեգ Լունդստրեմի նվագախմբում։
1957 թվականին ավարտել է Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարանը։
1958 թվականից, որպես մենակատար եւ նվագակցող, հանդես է եկել ջազային եւ էստրադային նվագախմբերում, նվագել ալտ եւ սաքսոֆոն։
1966—1973 թվականներին աշխատել է Վադիմ Լյուդվիգովսկու երաժշտական էստրադային նվագախմբում։
1973—1982 թվականներին ղեկավարել է «Մելոդիա» նվագախումբը։ Նվագախմբի առաջին ձայնասկավառակը վաճառվել է 4 միլիոն օրինակով։ Նրա ղեկավարած տարիներին ձայնագրվել են 16 անհատական եւ 9 նվագախմբի ձայնասկավառակներ։
1973—1976 թվականներին եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար։ Վարել է «Գեորգի Գարանյանի ջազ—ակումբը» հաղորդումը։ Ստացել է բազմաթիվ մրցանակներ ջազային փառատոներում՝ Պրահա, Բոմբեյ, Հավանա, Վարշավա, Իսրայել, Ֆինլանդիա։ Գրել է նաեւ թատերական ներկայացումների երաժշտություններ։
1991 թվականին Մոսկվայում, 1998 թվականին Կրասնոդարում հիմնել է ջազային նվագախմբեր։
2003—2006 թվականներին ղեկավարել է Մոսկվայի Օլեգ Լունդստրեմի անվան պետական կամերային ջազ նվագախումբը։ Եղել է Մոսկվայի կրկեսի գլխավոր դիրիժորը։
Սաքսոֆոնով գործեր է նվագել հանրահայտ խորհրդային ֆիլմերում՝ «Ադամանդե ձեռքը», «Մենք ջազից ենք», «Աշնանային բլյուզ» եւ «Դե սպասիր» մուլտֆիլմում։ Գրել է կինոերաժշտություն՝ «Իրիկնային լաբիրինթոս», 1981, «Նրա երիտասարդության դեղատոմսը», 1984 (երկուսն էլ՝ Մոսֆիլմ)։
Համերգներով բազմիցս հանդես է եկել Երեւանում։
*
Նրան մտերիմներն անվանում էին կամ պարզապես Ժորա կամ՝ Արամիչ։ Կրթությամբ ճարտարագետ ինքնուսույց տաղանդը այնպես էր նվագում սաքսոֆոն, ինչպես չեն նվագում կոնսերվատորիաներ ավարտածները։ Միշտ եւ ամեն ինչում ձգտում էր լինել առաջինը, եւ դա նրան հաջողվում էր։ Գործիքավորման բացառիկ տաղանդ ուներ. նրա նվագախմբում յուրաքանչյուր գործիք դառնում էր գլխավոր։ Իսկ ինքը նվագում էր բոլոր զգայարաններով։ Շատ արագ էր վերծանում ցանկացած երաժշտություն։ Փորձերը նշանակում էր միայն հանգստյան օրերին, որովհետեւ նվագախմբի երաժիշտները բոլորն աշխատում էին տարբեր տեղեր։ «Ես չեմ կարող խմբավարել քաղցած երաժիշտների»,–ասում էր նա։ Խմբավարելու իր մեթոդն ուներ. ցանկանում էր, որ հանդիսատեսին էլ հասկանալի լիներ, թե ինչ է կատարվում նվագախմբում։ Ուներ հրաշալի ճկունություն, ռիթմ, զուտ գարանյանական ժեստեր։ Կարողանում էր խմբավարել ձեռքերով, ոտքերով, աչքերով…
Գարանյանն ապրում էր երաժշտության հետ համահունչ ու ներդաշնակ, հետը շփվում որպես կենդանի էակի։ Նա կարող էր համերգի հենց սկզբում նվագախմբի սխալ մուտքից հետո «ստոպ» տալ եւ նորից սկսել, կարող էր առաջին գործողությունից հետո հեռանալ թատրոնից, եթե նվագախումբը չէր գոհացրել իրեն։
Որպես քաղաքացի նա ծայրահեղության հասնող օրինապաշտ ու կարգապահ էր, երբեք մեքենան արգելված վայրում չէր կայանի եւ կենցաղային վճարները մեկ օր չէր ուշացնի։ Մարդամոտ էր, շփման մեջ թեթեւ, հումորով ու սրամիտ։ Բայց մասնագիտության մեջ անզիջում խստապահանջ էր։ Մի անգամ նույնիսկ դաշնակահարին ազատել էր աշխատանքից համերգի ընդմիջմանը ննջելու համար։
Ամեն անգամ համերգից առաջ հուզվում էր այնպես, կարծես առաջին անգամ էր բեմ բարձրանալու։ Մի անգամ, երբ հիվանդ վիճակով բարձրացել էր բեմ, դիմելով հանդիսատեսին, ասել էր. «Արտիստին մի բան կարող է խանգարել բեմ բարձրանալ՝ մահը»։
Գեորգի Գարանյանը, Արամիչը… Ժորան 75 տարեկան է…
Ռուդիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

04-09-2019





27-02-2020
Հայրենի բնաշխարհին վնաս հասցնողը չի կարող հայրենասեր լինել
Բնությունը սիրել սովորում են տանը, դպրոցում, բակում, բնության ...


27-02-2020
Բոլորը հասկացել են, որ վատ աշխատանքը չի ընդունվելու
Արարատի մարզպետը՝ ասֆալտապատող ընկերությունների մասին

Արարատի մարզում առկա ...


27-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Հովհաննես Չեքիջյան

«Եթե ես մոտենում եմ խմբին, խմբի ...


27-02-2020
Արցախը գլոբալ քաղաքական գործոն է
Բանակցությունների ձեւաչափը եռակողմ է

«ՀՀ»-ի հարցազրույցը քաղաքագետ, պրոֆեսոր ...


27-02-2020
Որտեղից ինչքան բենզին ու դիզվառելիք ենք ներկրում
Եվ ովքեր են շուկայի «խաղացողները»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


2017 թ. ...


27-02-2020
Տերյանը եւ քրիստոնեությունը
«Անդարձ կորել է սրտիս խնդումը...»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Երեք դեպքում ...


27-02-2020
Դպրոցներում միայն «թուղթ են ստուգել»
Որքանո՞վ է վստահելի տեսչական մարմնի գործունեությունը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կրթության ...



27-02-2020
«Ուզում էինք ավելի լավ արդյունք, բայց ստացվեց ինչպես միշտ»
Պոլիկլինիկաներում էլեկտրոնային ...

27-02-2020
Բաքուն չի կարող խուսափել պատասխանատվությունից
Ադրբեջանում հայերի ցեղասպանությունն ...

27-02-2020
Իրանը կրկին հայտնվել է FATF-ի «սեւ ցուցակում»
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



27-02-2020
Դեբեդի կիրճը
Զբոսաշրջության ամենագրավիչ վայրերից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO