Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Քաղաքացիական վեճերը պետք է լուծեն պետական մարմինները

Մարդիկ պետությունը ստեղծել են, որպեսզի իրենց իրավունքների մի մասը զիջեն նրան

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» նախագծի կարգավորումները վերջին օրերին հասարակության շրջանում բուռն քննարկման թեմա են դարձել։ Փոփոխություններով առաջարկվում է քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու համար քրեական միջավայրին հարելու կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելու, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար ենթարկել քրեական պատասխանատվության։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պետրոսյանը, «ՀՀ»—ի հետ զրույցում նկատեց, որ, շրջանառվող խոսակցությունների համաձայն, այսպիսի իրավադրույթների ներմուծումը քրեական օրենսգիրք՝ նպատակ ունի կանխել իրենց հարցերը լուծելու նպատակով Հայաստան եկող քրեական հեղինակությունների մուտքը։ Սակայն սա, ըստ նրա, բավարար պատճառ չէ, որ այսքան հրատապությամբ նման նախագիծ մշակվի։ «Որպեսզի դրսից քրեական տարրեր չթափանցեն Հայաստան եւ չվերածեն մեր երկիրն իրենց համար խնդիրներ լուծելու ապահով «օթյակի», այդ առումով կիսում եմ նախագծի հեղինակների մտահոգությունը եւ նպատակը։ Բայց մենք պետք է ճիշտ հաշվարկենք, որպեսզի իրականում պետության համար, հասարակության համար վտանգ ներկայացնող մարդը հայտնվի քրեակատարողական հիմնարկում։ Ես չեմ կիսում այն տեսակետը, որ ցանկացած քրեական հեղինակության տունը բանտն է։ Բանտը երբեք տուն չի կարող լինել։ Երկար տարիներ էլ բանտում անցկացրած մարդը, եթե հոգեկան հավասարակշռությունը դեռ չի կորցրել, ապա երազում է ազատության մասին»,—մեկնաբանեց պատգամավորը։
Պետրոսյանը գտնում է, որ բոլոր օրենքները, այդ թվում նաեւ «ՀՀ քրեական օրենսգիրքը» պետք է պատշաճ եւ օպերատիվ ձեւով «արձագանքեն» առաջացած մարտահրավերներին։ Իսկ Հայաստանում քրեական աշխարհը արդյո՞ք այնպիսի ակտիվություն է դրսեւորում, որ անհապաղ է այսպիսի նախագիծ ընդունելու անհրաժեշտությունը։ «Ի սկզբանե ասեմ, որ որպես իրավաբան եղել եւ մնում եմ այս կարծիքին՝ ցանկացած հանցագործ պետք է ստանա օրենքով նախատեսված արդարացի պատիժ։ Բայց ես նույնպես հարցնում եմ՝ այսօր արդյոք մեր երկրում ամենագլխավոր խնդիրը սա՞ է, կառավարության առջեւ դրված գերակա առաջնային ուղղություններից մեկը սա՞ է։ Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք լուծված չեն, եւ արդյոք այս խնդիրը կառավարության գործունեության ծրագրում եղե՞լ է»,–հարցադրում արեց պատգամավորը։ Նրա կարծիքով, եթե անգամ խնդիրը կա, ապա այն աստիճանի հրատապ չէ, որ դրա վերաբերյալ շտապ օրենսդրական կարգավորում ապահովեն։ Դիրքորոշումը հետեւյալն է՝ քանի դեռ անձը կոնկրետ հանցագործության մեջ մեղավոր չէ, արարք չի կատարել, չպետք է նրա նկատմամբ հետապնդում սկսել։
«Իրավաբանները կասեն, որ կա բանդիտիզմի հանցակազմ, եւ անձը պատասխանատվություն է կրում բանդայի բոլոր գործողությունների համար, եթե անգամ տվյալ ակցիային չի մասնակցել։ Սակայն ասվածը բանդիտիզմ է, ամենածանր հանցագործություններից, իսկ այս նախագծում պատիժ է սահմանված, օրինակ, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։ Դիմելու համար մարդուն տանեն քրեական պատասխանատվությա՞ն ենթարկեն, ընդ որում ազատազրկման՝ առավելագույնը 3 տարի ժամկետով»,– տարակուսում է Պետրոսյանը։
Որպես իրավաբան, չի ցանկանում աբողջությամբ արտահայտել իր վերաբերմունքը, ներկայացնել իր պատկերացումները քրեական աշխարհի կամ այդ աշխարհի առանձին ներկայացուցիչների վերաբերյալ։ Հիշյալ անձանց «օրենքներում», իր խոսքով, կա իրար նկատմամբ այնպիսի հարգանք ու հիերարխիայի զգացում, ինչը շատ դեպքերում բացակայում է սովորական հասարակության կյանքում։ «Հարգելով մեր պետական կառույցների հեղինակությունը, այնուամենայնիվ պիտի նշեմ, որ մի բան անվիճելի է։ Շատ դեպքերում մարդիկ դիմում են քրեական աշխարհի ներկայացուցիչներին, որովհետեւ հույսները կտրել են պետական մարմիններին դիմելու դեպքում օպերատիվ, լիարժեք, ամբողջական արձագանք ստանալուց։ Դրա համար էլ ընտրում են այդ ճանապարհը։ Բացի այդ, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ շատ սահամանափակ քանակությամբ գործեր ու քաղաքացիական վեճեր են լուծվում այսպես կոչված ողջամիտ ժամկետներում։ Մարդը 500 հազար դրամ մեկից գումար ունի ստանալու, դիմում է դատարան ու տարիներով դատարանների դռներն ընկնում, վերջում կա՛մ հասնում, կա՛մ չի կարողանում հասնել իր նպատակին»,—մեկնաբանեց նա։ Այնուամենայնիվ, որպես իրավաբան գտնում է, որ քաղաքացիական վեճերը, այո, պետք է լուծեն պետական մարմինները, որովհետեւ մարդիկ պետությունը ստեղծել են, որպեսզի իրենց իրավունքների մի մասը զիջեն այդ կառույցին՝ մյուս մասը «փրկելու» համար։

05-09-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO