Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԶԱՆԱԶԱՆ


Մինչդեռ թվում էր՝ հաջողությունը մոտ է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում կայացած Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում 1։3 հաշվով պարտվեց Իտալիայի ընտրանուն։
Մեր թիմը բավականին խոստումնալից սկսեց հանդիպումը, որի առաջին հատվածում խաղադաշտում ծավալվել էր այնպիսի հավասար պայքար, որ իտալացիների ֆավորիտի կարգավիճակը միանգամից անէացավ։ Ավելին՝ 10—րդ րոպեին հայ ֆուտբոլիստներին հաջողվեց արագ հակագրոհ, որը պսակվեց մրցակցի դարպասի գրավմամբ։ Տիգրան Բարսեղյանի հրաշալի փոխանցումից հետո նույնքան հիանալի հարվածով աչքի ընկավ Ալեքսանդր Կարապետյանը։ Այդ գոլը միայն խթանեց իտալացիների մարզական չարությունը եւ շուտով նրանք ամբողջությամբ տիրեցին առավելությանը։ Իսկ 28—րդ րոպեին «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին եզրափակելով Էմերսոնի փոխանցումը՝ վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Իտալիան շարունակեց ճնշում գործադրել եւ մի դեպքում մերոնց փրկեց դարպասաձողը, մյուսում՝ մրցակցի խաղից դուրս վիճակում լինելը։ Արդեն փոխհատուցված ժամանակում երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Ալեքսանդր Կարապետյանը։
Չնայած դրան՝ Հայաստանի հավաքականն ընդմիջումից հետո վերածնվեց եւ մի քանի անգամ մոտ էր հաջողությանը։ Սակայն, մերոնք վատնեցին նպաստավոր պահերը, իսկ իտալացիները Լորենցո Պելեգրինիի (77—րդ րոպեին) եւ Անդրեա Բելոտիի (80) հաղթանակ բերեցին իրենց թիմին։ Թեպետ, իտալացիների հաղթանակն ընդհանուր առմամբ օրինաչափ էր, քանզի նրանք ավելի վարպետորեն էին կազմակերպում խաղը, վերահսկում եւ խաղարկում գնդակը, այնուհանդերձ հանդիպումը գուցե այլ ընթացք ունենար, եթե բարձրության վրա գտնվեր նաեւ այն սպասարկած գերմանացի մրցավար Դանիել Զիբերտը, որը մի քանի դրվագներում խիստ վիճելի որոշումներ կայացրեց ի վնաս Հայաստանի հավաքականի։
Դրանցից ամենացայտունը, թերեւս, Կարապետյանի հեռացումն էր, քանզի կրկնապատկերում հստակ երեւում է, որ մեր ֆուտբոլիստի խախտումն ամենեւին էլ չէր ձգում դեղին քարտի, որն էլ ինքնաբերաբար վերածվելով կարմիրի՝ ծանր վիճակում դրեց դաշտի տերերին, աղճատեց մեր թիմի խաղը եւ թուլացրեց հարձակողական ներուժը։ Մինչդեռ խաղադաշտում Կարապետյանի մնալու պարագայում իրադարձությունները հնարավոր է այլ կերպ զարգանային։
Առավել եւս, որ դրվագներում մեր թիմն իրոք հավասար պայքար էր մղում ֆուտբոլային հարուստ ավանդույթներ եւ աշխարհի ուժեղագույն ազգային առաջնություններից մեկն ունեցող երկրի հավաքականի հետ։ Սա, ինչպես ասում են, թարմ հետքերով նախնական տպավորությունն է հանդիպումից։
Ինչեւէ, Իտալիան 15 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, իսկ Հայաստանը մնաց 6 միավորով դեռ երրորդն է։ Սեպտեմբերի 8—ին մերոնք կընդունեն բոսնիացիներին։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

06-09-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO