Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հավասար պայմաններ քաղաքական դաշտի բոլոր խաղացողների համար

Կմշակվեն ընտրական օրենսգրքում եւ կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծերը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am  

ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջնահերթություններից է լինելու ընտրական օրենսգրքում եւ կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծի մշակումն ու ընդունումը։ Նախօրեին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին հանդիպումը ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են փոփոխությունների շրջանակն ու քայլերի հերթականությունը։ Փոփոխությունների օրակարգը ձեւավորվել է դեռեւս անցած տարի մշակված ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի եւ հատկապես դրան նախորդած ՀՀ վարչապետին կից ընտրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից կազմված հայեցակարգի հիման վրա։
Թեմայի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է աշխատանքային խմբի համակարգող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանի հետ։ Նրա խոսքով, որպես առաջնահերթություն խումբը աշխատելու է Ընտրական օրենսգրքի քարոզարշավի ֆինանսավորման հատվածի եւ կուսակցությունների մասին օրենքի վրա, քանի որ դրանք քաղաքականության մեջ ֆինանսական գործոնի դերը կարգավորող առանցքային իրավական ակտեր են։ Այդ փոփոխությունների արդյունքում նախատեսվում է մեծացնել ընտրական գործընթացում ֆինանսների ներգրավման թափանցիկությունն ու կուսակցությունների հաշվետվողականությունը, ինչպես նաեւ բարձրացնել կուսակցությունների նկատմամբ հանրային վստահությունը եւ հանրային աջակցությունը։
Հաճախ հղում է կատարվում ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որ ամիսներ առաջ ԱԺ—ում շրջանառվեց, սակայն չընդունվեց, թեեւ բովանդակային առումով եզակի դեպքերից էր, երբ նախագիծը մեծ հաշվով ուներ գրեթե լիակատար աջակցություն եւ հիմնական վերապահումը վերաբերում էր ժամանակային սահմանափակմանը ընտրություններից առաջ փոփոխություններ անելու մասով։ Ընդ որում, դա իսկապես կարեւոր հանգամանք է, բայց եթե բոլոր կողմերը համաձայն են, ապա կարելի է եւ փոխել։ Կարեւոր է այն սկզբունքը, որ խաղի կանոններն ընտրություններից առաջ կարելի է փոխել, եթե բոլոր խաղացողներին այդ փոփոխությունները հարմար են։ Դրանցում ազատականացում եւ էական բարելավումներ կային, որոնք ձեռնտու էին նաեւ դեմ քվեարկած կուսակցություններին։
Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը 6—րդ գումարման Ազգային ժողովի օրակարգում էր, սակայն երկու անգամ չընդունվեց այն ժամանակվա խորհրդարանական մեծամասնության ջանքերով։ Նախորդ փաթեթով նախատեսվում էր վերացնել թեկնածուների տարածքային ցուցակները եւ անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգին, վերացնել նաեւ կոալիցիաների ձեւավորման սահմանափակումները եւ ընդլայնել ժամկետները։ Կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով նախատեսվում էր իջեցնել ընտրվելու նվազագույն շեմը, ընտրագրավի գումարը, ինչպես նաեւ ընտրության երաշխիքներ ապահովել նվազագույնը չորս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։
Ըստ պատգամավորի, հնչում է քննադատություն, որ եթե այն ժամանակ մեծամասնություն չէին, ապա հիմա առաջատար ուժն են եւ կարող են ընդունել. «Այո, հիմա կարող ենք, բայց այդ նախագիծը հատվածական լուծում էր տալիս, իսկ հիմա ժամանակ կա եւ շատ ավելի հիմնարար ձեւով կանդրադառնանք այն հարցերին, որոնց չեն կարողացել անդրադառնալ նախկինում»։
Նա նշեց, որ Ազգային ժողովը հիմա այլ կազմ ունի, եւ դա լավ նախադրյալ է, որ փորձեն այդ փոփոխությունները ընդդիմադիր խմբակցությունների հետ համատեղ քննարկելով իրականացնել։ «Մեկ այլ կարեւոր առանձնահատկություն կա, այս բարեփոխումները տեղի են ունենում Ազգային ժողովի ներսում, քաղաքական քննարկումներն ընթանալու են օրենսդիր մարմնում, այլ ոչ թե գործադիրում։ Սա իր հերթին որոշակի դժվարություններ կարող է առաջացնել, քանի որ ավելի հեշտ է սահմանափակ թվով մարդկանցով գրել եւ հետո դնել քննարկման, մինչդեռ ուզում են այդ ամենը համատեղ անել»,–ընդգծեց նա՝ հավելելով, որ առավելությունն այն է, որ ավելի երկար ժամանակ ունեն, մինչեւ հաջորդ համապետական ընտրություններին դեռ ժամանակի կա եւ շուտ սկսելով՝ կարող են օգտագործել այդ հնարավորությունը։
Դանիելյանը չցանկացավ անդրադառնալ մանրամասներին, քանի որ կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, համաձայնեցվեն բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, հետո միայն ներկայացվեն հանրությանը։ Միայն ընդհանուր սկզբունքների առումով նշեց, որ բարեփոխումները հակակոռուպցիոն նպատակ են հետապնդում, միտված են քաղաքականության մեջ փողի ազդեցությունը կարգավորելուն եւ դա հանրության համար շատ տեսանելի եւ թափանցիկ դարձնելուն։ Փոփոխություններն ուղղված են ոչ միայն կուսակցությունների գործունեության ֆինանսական թափանցիկության ապահովմանը, քաղաքական պատշաճ վարքի խրախուսմանը, այլեւ ներքին ժողովրդավարության ամրապնդմանը։
Աշխատանքային խումբը բաղկացած է բացառապես պատգամավորներից, նաեւ ինտենսիվ աշխատելու է այն պետական եւ հասարակական կազմակերպությունների հետ, որոնք իրենց փորձառությունն ու ասելիքն ունեն, օրինակ՝ արդարադատության նախարարության, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, առնվազն մեկ համապետական ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ—ների եւ այլն։
Հասարակության յուրաքանչյուր անդամ հնարավորություն է ունենալու ներկայացնելու իր առաջարկները թե՛ առցանց հարթակի միջոցով, թե՛ խորհրդարանական լսումների ժամանակ, իսկ շատ լավ հասկանալով, որ այս հարցում կուսակցությունները թիվ մեկ շահառուներն են, դրա համար առանձին ձեւաչափ են ունենալու նաեւ արտախորհրդարանական կուսակցությունների կարծիքն իմանալու եւ առաջարկություններ լսելու համար։
«Մեր նպատակն է, որ հաջորդ համապետական ընտրություններին ընդառաջ ունենանք ֆորմալ կանոնների այնպիսի դաշտ, որտեղ կուսակցությունները ավելի հավասար պայմաններով կարողանան մրցակցել, իրենց գաղափարները ներկայացնել եւ քիչ կախված լինեն մեծ կապիտալից եւ մեծ ներդրողներից»,–նշեց Հ. Դանիելյանը։

06-09-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO