Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.03.2020
ՍՈՑԻՈՒՄ


Այն, ինչ ուզում է տեսնել աշխատանք փնտրողը

Աշխատանքային գործակալությունների հայտարարությունները միայն աչք ու ականջ են շոյում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աշխատանքի տեղավորման գործակալությունների քաղաքականությունը որոշակի փոփոխության է ենթարկվել։ Նախկինում դրանք ուշադրություն գրավելու համար, հիմնականում բավականին բարձր աշխատավարձով աշխատանքի հայտարարություններ էին տալիս։ Դիմողներ լինում էին, որովհետեւ տարիներ առաջ աշխատանքի հայտարարությունները այսքան լայնամասշտաբ տարածում չունեին գործատուների կողմից։ Ու որպես աղբյուր դիտարկվում էին նաեւ աշխատանքի տեղավորման գործակալությունները։ Ընդամենը պետք էր մոտենալ անձնագրով, սահմանված վճարը կատարել, ու աշխատակիցը ներկայացնում էր առկա թափուր աշխատատեղերը։ Իսկ գրավիչ աշխատավարձի դիմաց, օրինակ, 3000 դրամ վճարելը մեծ հոգս չէր։ Տարիներ առաջ, նույն տրամաբանությամբ, 250 հազար դրամ աշխատավարձով անձնական վարորդի աշխատանքի համար 3000 դրամ վճարելով, մեր ընթերցողը ստացել էր ընդամենը հետեւյալ պատասխանը՝ «գորածատուի հետ չենք կարողանում կապ հաստատել»։ Ու պատմությունն այդպիսով ավարտված էր համարվել։ Կապը չէր հաստատվել, գումարը վերադարձնելու մասին էլ խոսք չի եղել։
Նույն անձն ասում է նաեւ, որ այդ ժամանակահատվածում դա միակ գործակալություն չէր, որին դիմել է բավականին գրավիչ աշխատավարձով աշխատանքի համար։
Հիմա սակայն կարծես թե մեկ այլ ուղղություն է որդեգրվել՝ դարձյալ «հարմարեցնելով» աշխատանք փնտրողի պահանջներին՝ փորձի ոչ պարտադիր պահանջ։ «Սենդվիչ պատրաստող տղաներ՝ փորձը պարտադիր չէ», «Գանձապահ աղջիկներ, տղաներ՝ փորձ պետք չէ», «Հեռախոսավարուհի, պատվեր գրանցող աղջիկ՝ փորձ պետք չէ», «Մատուցողի օգնական տղաներ՝ փորձը պարտադիր չէ», «Գիշերային ադմինստրատոր տղա, փորձ պետք չէ, «Բարմեն՝ փորձ պետք չէ». սրանք աշխատանքային գործակալություններից մեկի հայտարարությունների վերնագրերն են։ Նշված հեռախոսահամարով զանգահարեցինք, սակայն, գործակալության «կարգի» համաձայն, տեղեկատվություն ստանալու համար իրենց հասցեն ասացին եւ առաջարկեցին մոտենալ անձնագրով, 3000 դրամ վճարում կատարել, որից հետո միայն կտրամադրվեն մանրամասներ այս կամ աշխատանքի վերաբերյալ։ Նույն սկզբունքով են աշխատում նաեւ մյուս գրեթե բոլոր գործակալությունները՝ դեռեւս չմատուցված ծառայության դիմաց նախապես գումարի գանձում, իհարկե, կան նաեւ բացառություններ։ Մեկ այլ աշխատանքային գործակալություն նույն պայմաններով հետեւյալ գրավիչ աշխատավարձով թափուր տեղերն է ներկայացնում՝ արագ սննդի ցանցի մենեջեր՝ աշխատավարձը 400.000 դրամ, գլխավոր հաշվապահի աշխատանք. 5–օրյա աշխատանքային գրաֆիկի եւ 09։00—18։00 աշխատանքային ժամերի դիմաց 300.000—500.000 դրամ վճարով։ Մինչդեռ անմիջապես գործատուի տարածած հայտարարություններում նման թվեր հազիվ թե հնարավոր լինի տեսնել։
«Ես ունեմ մի քանի բողոք, որ այդ գործակալությունները պատշաճ չեն աշխատում, ռեալ օգնություն չեն ցուցաբերում, գումար են վերցնում՝ նախքան ծառայություն մատուցելը եւ տեղեկատվություն տալիս, որը հիմնականում օգտակար չէ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ ընդգծելով, որ իր դիտարկումները դա են ցույց տալիս։ Հարցին, թե դրանց մասով բողոքները շա՞տ են՝ պատասխանեց, որ չի կարող ասել, թե շատ են, որովհետեւ ոչ բոլորն են իրեն գտնում, եւ հետո ոչ բոլորն են դիմում ինչ—որ քայլերի. «Բայց երեւույթը կա։ Եթե 4—6 մարդ է դիմել՝ դա արդեն փոքր ցուցանիշ չէ»։

06-09-2019





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO