Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


IPSE DIXIT

Արդ, անհատը պարտավոր է մանրազնին (ոչ այնպես, ինչպես սովորաբար անում են նրանք, ովքեր չափից դուրս են իրենք իրենց սիրում եւ ներողամիտ են իրենց հանդեպ) կշռել եւ գնահատել սեփական ընդունակությունները, արժանիքներն ու առավելությունները, ինչպես նաեւ սեփական թերությունները, գործունեության այս կամ այն տեսակների համար անկարողությունը եւ առհասարակ այն ամենը, ինչը կարող է նրան խոչընդոտ դառնալ՝ ջանալով այդ վերլուծության ընթացքում իրականի համեմատ մշտապես մեծացնել իր թերությունները եւ փոքրացնել արժանիքները։ Նմանօրինակ գնահատման պարագայում հույժ կարեւոր է նկատի առնել հետեւյալը։
Առաջին՝ անհատը պարտավոր է ուշադրություն դարձնել, թե սեփական խառնվածքը եւ բնատուր հատկությունները որքանով են համապատասխանում ժամանակին։ Եթե պարզվի, որ դրանք լիովին համահունչ են ժամանակաշրջանի ներկայացրած պահանջներին, ապա նա կարող է գործել միանգամայն ազատ՝ ենթարկվելով սեփական բնույթի մղումներին՝ իրեն ոչնչով կաշկանդված չզգալով։ Իսկ եթե որոշակի հակասություն կա անհատի բարքերի եւ իր ժամանակի բարքերի միջեւ, ապա նա իր կենսական բոլոր գործողություններում պարտավոր է դրսեւորել զգուշավորություն, հնարավորինս քողարկված լինել եւ ջանալ սակավ հայտնվելու հանրային վայրերում....
Երկրորդ՝ անհատը պետք է պարզի, թե որքանով են իրեն համապատասխանում գործունեության եւ ապրելակերպի՝ տվյալ ժամանակ առավել տարածված եւ առավել բարձր գնահատվող տեսակները, որոնցից ինքը պետք է ընտրի իրեն ամենից պատշաճը։ Եթե դեռեւս չի կայացվել գործունեության տեսակն ընտրելու մասին որոշում, ապա նմանօրինակ գիտելիքը կօգնի կանգ առնելու սեփական բնավորությանն ու ապրելակերպին առավել համապատասխան տեսակի վրա։
Դե, իսկ եթե նախկինում արդեն ընտրվել է կենսական մի ուղի, որին անհատն իր բնատուր հատկություններով, նախասիրություններով բոլորովին հարմարված չէ, ապա առաջին իսկ պատեհ առիթով պետք է դուրս գալ այդ ուղուց եւ բռնել ուրիշ ուղի....
Երրորդ՝ անհատը պիտի համեմատի իրեն հասակակիցների, հակառակորդների հետ, որոնք հնարավոր է, որ կենսական պայքարում նրա մրցակիցը լինեն, ապա իր համար ընտրի գործունեության մի այնպիսի ոլորտ, որտեղ հատկապես սուր է զգացվում ականավոր մարդկանց պակասը, ուստի եւ նա կկարողանա, ամենայն հավանականությամբ, մյուսներից առաջ անցնել....
Չորրորդ՝ ամեն ոք ընկերներ եւ ծանոթներ ընտրելիս պետք է հաշվի առնի իր բնավորության առանձնահատկությունները։ Չէ՞ որ տարբեր մարդկանց հարկավոր են տարբեր ընկերներ. ոմանց համապատասխանում են լրջմիտ ու լռակյաց ընկերները, մյուսներին՝ հանդուգն ու պարծենկոտ, եւ այսպես շարունակ....
Հինգերորդ՝ անհրաժեշտ է խուսափել օրինակներից եւ այլոց ընդօրինակելու հիմար ձգտումից, մանավանդ երբ համարում են, թե մի բան, որ դյուրին է եղել մեկի համար, պետք է որ նույնքան դյուրին լինի նաեւ մյուսների համար. բնավ չեն խորհում այն մասին, թե որքան մեծ կարող են լինել նմանակողի եւ վերջինիս ընտրած տիպարի բնատուր հատկությունների ու խառնվածքի միջեւ տարբերությունները։ Ակնհայտ է, որ նման սխալ կատարեց Պոմպեոսը (Ցիցերոնի խոսքով), երբ սովորություն էր դարձրել կրկնելու. «Սուլլան կարողացել է, ես ինչո՞ւ չեմ կարողանա»։
Հենց դրանում նա չարաչար սխալվում էր, քանզի իր բնավորությունն ու գործելակերպը տարբերվում էին Սուլլայինից ինչպես երկինքը երկրից։ Սուլլան անզուսպ էր, դաժան, եւ նրան հետաքրքրում էր արարքների զուտ գործնական կողմը։ Մինչդեռ Պոմպեոսը խիստ էր, հարգում էր օրենքները, ամեն մի արարք կատարելիս հոգում էր իր բարի անվան մասին, ուստի եւ ունակ չէր Սուլլային բնորոշ հաջողությամբ իրականացնելու իր մտահղացումները....
Բայց իրեն ճանաչելը դեռ բավական չէ. անհատը պետք է գտնի այն եղանակը, որով կկարողանա խելամտորեն եւ հմտորեն դրսեւորել իրեն, արտահայտել իրեն, վերջիվերջո՝ նաեւ ձեւավորել եւ փոփոխել իրեն։
 Ինչ վերաբերում է իրեն ցույց տալու հմտությանը, ապա որքան հաճախ ենք տեսնում մարդկանց, որոնք աչքի չեն ընկնում մեծ արժանիքներով, բայց կարողանում են ստեղծել դրանց թվացողությունը, թողնում են արտաքին ուժեղ տպավորություն։
Ուստի եւ մեծ խելքի վկայություն պիտի համարենք անհատի ունակությունը՝ վարպետորեն եւ արժանավայել կերպով իրեն մատուցել ուրիշներին լավագույն կողմով. հմտորեն ընդգծել սեփական արժանիքները, վաստակը եւ նույնիսկ հաջողակ լինելը (սակայն խուսափելով գոռոզությունից եւ այլոց հանդեպ արհամարհանքից) եւ, ընդհակառակը, խնամքով քողարկել սեփական արատները, թերությունները, անհաջողություններն ու ձախողումները, մանրամասն կանգ առնել առաջինների վրա ու ներկայացնել շահեկան լույսով, երկրորդները ջանալ թաքցնելու կամ դրանց համար գտնել պատշաճ արդարացում։
Ֆրենսիս ԲԵԿՈՆ

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

07-09-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO